ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1439-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում հատկացնել 13,893.7 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսական միջոցները ՊՈԱԿ-ին հատկացնել սուբսիդիայի պայմանագիր կնքելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |