ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հոկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
թիվ 66-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության 2014 թ-ի հոկտեմբերի 15-ի դիմումը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Վերաձևակերպել «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքի տարածքում հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 156 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|