Գլխավոր տեղեկություն
Номер
N 1522-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.12.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.30/75(1088).1 Հոդ.1252.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2014
Дата вступления в силу
31.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 150-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2014 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 1-ը» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 5-րդ կետի 10-րդ ենթակետը։

4. Սահմանել, որ՝

1) համաձայն «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիր» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված, սակայն վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով փաստացի չիրացված պարարտանյութերը, ծրագրի մատակարարների կողմից կիրացվեն 2015 թվականին իրականացվող Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում.

2) ծրագրի շրջանակներում մատակարարված, սակայն չվճարված, ինչպես նաև փաստացի չիրացված պարարտանյութն իրացնելուց հետո վճարված գումարները մատակարարների կողմից 10 բանկային օրվա ընթացքում ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

5. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 97,624.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարից 61,320.925 հազ. դրամը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի իրականացման նպատակով կատարված լրացուցիչ ծախսերը և 2014 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կարկտահարությունից տուժած 11 համայնքներին անհատույց տրամադրված 95,25 տոննա ազոտական պարարտանյութի արժեքը փոխհատուցելու նպատակով.

2) սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարից 36,303.375 հազ. դրամը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը՝ ծրագրի իրականացման նպատակով լրացուցիչ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով.

3) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրերում:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) դադարեցնել ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.

2) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրերում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1522-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ծախսերի փոխհատուցում

Նկարագրությունը
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում պարարտանյութերի տեղափոխման և պահեստավորման վրա կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում

1022

ԾՏ03

Շահառուների քանակը

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ և «Հրաշք այգի» ՍՊԸ

1.0

 

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

մեկ անգամ

 

Գումարը (հազ. դրամ)

X

97,624.3

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքների ծավալների ավելացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1522-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում



Ծրագրային դասիչը

Գործառնական դասիչը
բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիր

միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե

1022

   

Քաղաքականության միջոցառումներ.
Տրանսֆերտներ

 

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ծախսերի փոխհատուցում

97,624.3

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում պարարտանյութերի տեղափոխման և պահեստավորման վրա կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում պարարտանյութերի տեղափոխման և պահեստավորման վրա կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում

ԾՏ02

 

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում պարարտանյութերի տեղափոխման և պահեստավորման վրա կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում

97,624.3

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում պարարտանյութերի տեղափոխման և պահեստավորման վրա կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան