Գլխավոր տեղեկություն
Номер
N 1155-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2014
Дата вступления в силу
29.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1155-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 815-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության 73-րդ կետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014 թվականների գերակայությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1155-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

Մասնագիտությունները

Առավելագույն թափուր տեղերի թիվը

Իսկական անդամներ (ակադեմիկոս)

 

1. Լազերային ֆիզիկա

 1

2. Կոնդեսացված միջավայրի ֆիզիկա

 1

3. Ռադիոֆիզիկա, ռադիոաստղագիտություն

 1

4. Ֆիզիկական քիմիա

 1

5. Բժշկագիտություն

 1

6. Բուսաբանություն

 1

7. Պատմություն

 1

8. Արևելագիտություն

 1

9. Իրավագիտություն

 1

10. Սոցիոլոգիա

 1

11. Գյուղատնտեսական մեքենաշինություն

 1

 ----------

 11

Թղթակից անդամներ

 

1. Մաթեմատիկա

 1

2. Ինֆորմատիկա

 1

3. Միկրոէլեկտրոնիկա (տեխնիկական գիտություններ)

 1

4. Լազերային ֆիզիկա

 1

5. Կոնդեսացված միջավայրի ֆիզիկա

 1

6. Ռադիոֆիզիկա

 1

7. Տարրական մասնիկների ֆիզիկա

 1

8. Օրգանական քիմիա

 1

9. Երկրաբանություն

 1

10. Մոլեկուլյար կենսաբանություն

 1

11. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն

 1

12. Բժշկագիտություն

 1

13. Հնագիտություն

 1

14. Արվեստագիտություն

 1

15. Գրականագիտություն

 1

16. Լեզվաբանություն

 1

 

---- ------------

 

 16

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան