Գլխավոր տեղեկություն
Номер
N 1453-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084).1 Հոդ.1231.18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2014
Дата вступления в силу
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1453-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.16 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի։

2. Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման գործողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1453-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը 
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ

1148

ԾՏ04

Նկարագրությունը

   

Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Քանակական

   

x

Որակական

Մշակված չէ

 

x

Ժամկետայնության

Մշակված չէ

 

x

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ.դրամ)

x

 15,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1148 Արտաուսումնական դաստիարակության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գիտելիքների տնտեսության արդի պահանջներին համապատասխան ինտելեկտուալ զարգացածության մակարդակի ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան