Գլխավոր տեղեկություն
Номер
N 776
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.689
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.2001
Дата вступления в силу
28.09.2001

040.0776.27.08.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2001 թվականի N 776

քաղ. Երևան

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան) պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի հաստատումը, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հիմնարկների վարչական շենքեր և հանրային օգտագործման այլ տարածքներ) (այսուհետ` ժամանակավոր կացարան) պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի N 175 որոշման խմբագրությամբ) համաձայն:

(1-ին կետը լրաց. 16.10.14 N 1137-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան