Գլխավոր տեղեկություն
Номер
N 551-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2014
Дата вступления в силу
03.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2014 թվականի N 551-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի հունիսի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 15-ի N 551-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

6902

Հրակայուն աղյուսներ և սալիկներ

կգ

86391

Եվրոպական միություն

142,695,695

2.

6902

Հրակայուն աղյուսներ և սալիկներ (մագնեզիումի պարունակությամբ)

կգ

285920

Եվրոպական միություն

317,178,552

3.

3816

Հրակայուն ցեմենտ

կգ

31675

Եվրոպական միություն

33,223,710

4.

6902

AZS հրակայուն աղյուսներ և սալեր (ալյումինի պարունակությամբ)

կգ

149119

Չինաստան

503,172,754

5.

6902

Հրակայուն աղյուս (ալյումինի պարունակությամբ)

կգ

190832

Եվրոպական միություն

422,306,964

 

6.

3816

Հրակայուն ցեմենտ

կգ

180

ԱՍՆ

177,999

7.

8417

Արտադրական գազի վառարանի մասեր

հատ

288

Եվրոպական միություն

122,720,269

8.

6806

Ջերմամեկուսիչ սալիկներ հանքային նյութերից

կգ

600

Եվրոպական միություն

15,233,558

9.

8102

Մոլիբդենի ձողեր չմշակված

ԿԳ

300

Եվրոպական միություն

43,228,000

10.

8544

էլեկտրական մալուխներ կցամասերով

կգ

15

Եվրոպական միություն

4,913,448

11.

9025

Օպտիկական պիրոմետր (քանդված վիճակում IՏ 50 ԼՕ/GԼ, չափը՝ 600փ1600° C W O.F. Լ.6 մ)

կգ

410

Եվրոպական միություն

27,646,513

12.

8537

Բովախառնուրդի բեռնիչի կառավարման էլ. վահանակ

կգ

1250

Եվրոպական միություն

28,669,506

13.

9031

Ապակու մակարդակը չափող սարք (Glass level macհiոe MLV-E-000)

կգ

242

Եվրոպական միություն

8,861,485

14.

8102

Ապակու հալքը արագացնող մոլիբդենից էլեկտրոդներ

կգ

80

Եվրոպական միություն

99,639

15.

8504

Տրանսֆորմատոր 50Kva

կգ

485

Եվրոպական միություն

12,474,332

Ընդամենը

1,682,602,424

(հավելվածը խմբ. 18.09.14 N 1051-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.09.2014, N 1051-Ա 03.10.2014, N 551-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան