Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 319-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.11.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.11.2014
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.11.2014
Дата вступления в силу
18.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2014 թ.

թիվ 319-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 756) ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 49 արձանագրություն) և քննարկելով «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 2014 թվականի հոկտեմբերի 24-ին և 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Ջիվանու փողոց, թիվ 1/1 առևտրի և սպասարկման օբյեկտ հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան


2014 թ. նոյեմբերի 20
Երևան