ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1036-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Երևան քաղաքի Ազատության 21ա հասցեում գտնվող հանրակացարանի 5 բնակարանների հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում բազմակողմանիորեն քննարկել Երևան քաղաքի Ազատության 21ա հասցեում գտնվող հանրակացարանի չսեփականաշնորհված բնակարանների հարցը, մշակել լուծման հնարավոր տարբերակներ և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 23-ի N 1036-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թառլամազյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Գլեչունց |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ |
Ա. Վարդանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ |
Ն. Մուրազյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման հարցերով փորձագետ |
Ս. Պարանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|