Գլխավոր տեղեկություն
Номер
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2014-15.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083).1 Հոդ.1228.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2014
Дата вступления в силу
20.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1406-Ն

 

Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը Հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ)՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1406-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան