Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-438
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (15.05.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
15.05.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.05.1995
Дата вступления в силу
15.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին» հրամանագրի, որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մայիսի 16-ի արտահերթ նիստի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցը`

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրինագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի առարկությունների մասին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  15 մայիսի 1995 թ.
ՆՀ-438