Գլխավոր տեղեկություն
Номер
N 1438-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.12.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2014
Дата вступления в силу
19.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1438-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, ինչպես նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի N 15 հասցեում գտնվող՝ 21.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 346,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրանով զբաղեցված, ինչպես նաև օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1235956, տրված՝ 2005 թվականի հունվարի 4-ին) հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

4. Սահմանել, որ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան