Գլխավոր տեղեկություն
Номер
N 1033-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.10.2014
Дата вступления в силу
23.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2014 թվականի N 1033-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 23-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Կարեն Ճշմարիտյանինը, Գրիշա Բաղիյանինը, Արման Մելքոնյանինը, Ալեքսանդր Ավետիսյանինը, Լիլիթ Սարոյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Նինել Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`

1) Լևոն Թավադյանինը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին.

2) Ավագ Դանիելյանինը՝ «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) Գեղամ Պետրոսյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

4) Տաթևիկ Մուրադյանինը` «Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 22-ի N 1033-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 Թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-25-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Մելքոնյան

- ՀՀ առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական

Ա. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ

Լ. Թավադյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ (համաձայնությամբ)

Գ. Պետրոսյան

- Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն

Ա. Դանիելյան

- «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Լ. Սարոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջազգային համագործակցության բաժնի պետ

Ն. Ռուստամյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի պետ

Ա. Վարդապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ

Տ. Մուրադյան

- «Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան