ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2014 թվականի N 1033-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 23-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կարեն Ճշմարիտյանինը, Գրիշա Բաղիյանինը, Արման Մելքոնյանինը, Ալեքսանդր Ավետիսյանինը, Լիլիթ Սարոյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շավարշ Քոչարյանինը և Նինել Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Լևոն Թավադյանինը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին.
2) Ավագ Դանիելյանինը՝ «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) Գեղամ Պետրոսյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
4) Տաթևիկ Մուրադյանինը` «Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 22-ի N 1033-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 Թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-25-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Լ. Թավադյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ (համաձայնությամբ) |
Գ. Պետրոսյան |
- Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն |
Ա. Դանիելյան |
- «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Լ. Սարոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջազգային համագործակցության բաժնի պետ |
Ն. Ռուստամյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի պետ |
Ա. Վարդապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
Տ. Մուրադյան |
- «Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |