Գլխավոր տեղեկություն
Номер
N 1271-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.26/64(1077) Հոդ.1054
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2014
Дата вступления в силу
27.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2014 թվականի N 1271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Ռուբեն Սարգսյանի այրուն` Իրինա Զոլոտովային տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ընթացքում հատկացնել 2,277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 17
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 13-ի N 1271-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

 տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին

Նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և հուշատախտակների պատրաստում ու տեղադրում

1069

ԾՏ05

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող անձանց թիվը
մշակված չէ

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

2,277.41

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգմանը, մահարձանների և հուշատախտակների պատրաստմանն ու տեղադրմանը

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մշակված չէ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 13-ի N 1271-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1069

   

ԾՐԱԳԻՐ

     

Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին

2,277.4

Ծրագրի նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և հուշատախտակների պատրաստում ու տեղադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների բարեկարգված գերեզմաններ, մահարձաններ և հուշատախտակներ

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

   

Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգմանը, մահարձանների և հուշատախտակների պատրաստմանն ու տեղադրմանը

  ԾՏ05

 

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղա-քացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և հուշատախտակների պատրաստում ու տեղադրում

2,277.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան