Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 47-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.07.2015-01.07.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հոդ.348
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
02.12.2014
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
02.12.2014
Дата вступления в силу
01.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314553 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 47-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՁԵՎ ԹԻՎ 3 - ԳՏՀ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ
__________________________20  թ.
(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու տարվա ապրիլի, մայիսի և հունիսի 5-րդ աշխատանքային օրերը

Ներկայացնում է______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)              (փոստային դասիչ)

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ____________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը_______________________________________

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I__I__I__I__I__I__I__I__I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Տողի
N

Ցուցանիշներ

Հաշվետու ամիս, հա

Աճողական, գարնանացանի սկզբից, հա

1

2

1

Գարնանացան, ընդամենը

   

2

այդ թվում՝
              
հացահատիկային և                          հատիկաընդեղենային մշակաբույսեր,
              ընդամենը

   

3

որից՝
             ցորեն

   

4

             գարի

   

5

             այլ

   

6

             հատիկաընդեղենային մշակաբույսեր,              ընդամենը

   

7

 տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը

   

8

 կարտոֆիլ, ընդամենը

   

9

 բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը

   

10

որից՝
             
 կաղամբ

   

11

              վարունգ

   

12

              լոլիկ

   

13

              սմբուկ (բադրիջան)

   

14

              տաքդեղ (բիբար)

   

15

              սեղանի ճակնդեղ

   

16

              գազար

   

17

              սոխ

   

18

              սխտոր (ներառյալ աշնանը ցանվածը)

   

19

              կանաչ ոլոռ

   

20

              կանաչ լոբի

   

21

              այլ

   

22

 բոստանային մշակաբույսեր, ընդամենը

   

23

 կերային մշակաբույսեր, ընդամենը

   

24

Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, ընդամենը

   

Ղեկավար

______________________(Ազգանուն, անուն)

____________________(Ստորագրություն)

 
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_______________________(Ազգանուն, անուն)

_______________________(Ստորագրություն)

 

«______» ____________________ 20  թ.

 

Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական
խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 47-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները (գարնանը ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություններ) ներառում են միայն քաղաքացիների (ֆիզիկական անձանց) տնտեսություններին վերաբերող տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական՝ գարնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսական և աճողական գարնանացանի սկզբից, լրացվում են գարնանը ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հանրագումարները, ներառյալ ոչնչացած աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք):

6. Հաշվետվության «հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

7. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի), շաքարի ճակնդեղ և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

8. Հաշվետվության «Կարտոֆիլ, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ) և դրանց սերմադաշտերի ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ: Բանջարանոցային մշակաբույսերի տեսակների (10-21 տողերը) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալները լրացվում են վերջին (հաշվետու տարվա մինչև հունիսի 5-րդ աշխատանքային օրը ներկայացվող) հաշվետվությունում:

10. Հաշվետվության «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ) և դրանց սերմադաշտերի ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

11. Հաշվետվության «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, ինչպես նաև ընթացիկ տարում ցանված բազմամյա խոտեր և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

12. «Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են, անկախ նրանից ընթացիկ տարվա գարնանը այդ տարածությունների վրա կատարվել է ցանք, թե` ոչ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2019, թիվ 25-Ն 01.07.2019, թիվ 47-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան