ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2014 թվականի N 1078-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 591-Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների 4,000.0 հազ. դրամը փոխանցել վարչական բյուջե` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 24-ը ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|