Գլխավոր տեղեկություն
Номер
N 147-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.282
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Дата вступления в силу
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 147-Ն

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել առանց բարձրագույն կրթության` փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 147-Ն որոշման

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սույն կարգով սահմանվում են առանց բարձրագույն կրթության` Փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց այդ խմբերում ավելի բարձր պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են այդ խմբերում նշանակվել ավելի բարձր պաշտոնի, եթե բավարարում են հետևյալ պայմանները`

ա) ծառայողական պարտականությունները կատարելիս` ցույց են տվել մասնագիտական խոր իմացություն,

բ) ունեն կազմակերպչական ունակություն,

գ) ունեն 10 տարվա աշխատանքային փորձ,

դ) զբաղեցրած պաշտոնում աշխատել են ոչ պակաս, քան 5 տարի: 

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան