Գլխավոր տեղեկություն
Номер
N 146-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-06.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.281
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Дата вступления в силу
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 146-Ն

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Հաստատել ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի  18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը», իսկ 6-րդ կետից` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 3
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 146-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած), օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների (այսուհետ` զոհված փրկարարական ծառայողներ) հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ծախսերի չափն ու վճարման կարգը:

2. Փրկարարական ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 700.000 դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(2-րդ կետը փոփ. 21.12.06 N 1828-Ն)

3. Փրկարարական ծառայության ընթացքում զոհված ծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում է 1.400.000 դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(3-րդ կետը փոփ. 21.12.06 N 1828-Ն)

4. Զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում զոհված փրկարարական ծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակում նշվում են զոհված փրկարարական ծառայողի անունը, ազգանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, յուրաքանչյուր զոհված փրկարարական ծառայողի մասով փոխհատուցման ենթակա գումարի չափը, ինչպես նաև զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության այն տեղական գանձապետական ստորաբաժանման անվանումը, որի միջոցով նախատեսվում է ստանալ նշված փոխհատուցումները:

(4-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 25.09.14 N 1039-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 4-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է տեղական գանձապետական ստորաբաժանումներում նշված գումարների հատկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին` միաժամանակ համապատասխան տեղական գանձապետական ստորաբաժանումներին տրամադրելով այդ հաշիվներից ծախսերի կատարման համար ճշտված նախահաշիվներն ու համապատասխան ցուցակները:

6. Փոխհատուցման գումարներն ստանալու նպատակով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ցուցակում նշված զոհված փրկարարական ծառայողի ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական ստորաբաժանում է ներկայացնում տեղական գանձապետական ստորաբաժանման պետին ուղղված` վճարումները կատարելու մասին դիմում` միաժամանակ ներկայացնելով անձնագիրը և զոհված փրկարարական ծառայողի մահվան վկայականը: Երկօրյա ժամկետում տեղական գանձապետական բաժնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվությանը: Համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (առանց ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու) կատարվում են պահանջվող վճարումները: Այդ անձանց պահանջով` նշված գումարները փոխանցվում են նրանց կողմից ներկայացված բանկային հաշիվներին կամ կանխիկ ձևով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական հիմնարկներին կանխիկ ձևով դրամական միջոցների տրամադրման ընթացակարգին համապատասխան` այդ անձանց անվամբ դուրս գրված գանձապետական չեկերի միջոցով: Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում տեղական գանձապետական ստորաբաժանումը մերժում է պահանջվող վճարումը` փրկարարական ծառայողի ընտանիքի անդամի կողմից ներկայացված դիմումի դարձերեսին նշելով մերժման պատճառները:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը եռամսյակային կտրվածքով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն տվյալ եռամսյակի ընթացքում սույն կարգի համաձայն վճարված փոխհատուցումների մասին:

(7-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 25.09.14 N 1039-Ն)

8. Եթե զոհված փրկարարական ծառայողների գերեզմանները բարեկարգված են նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում փոխհատուցվում է գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքը, բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի:

9. Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:

Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված փրկարարական ծառայողների ընտանիքներին փոխհատուցումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գումարի չափով:

(հավելվածը փոփ. 21.12.06 N 1828-Ն, 21.08.08 N 1042-Ն, 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան