Գլխավոր տեղեկություն
Номер
N 985-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2014
Дата вступления в силу
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 985-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 6-ի N 985-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 Բելառուսի Հանրապետություն մեկնող պատվիրակության

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)

Տ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ն. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ (30.09.2014 թ.-03.10.2014 թ.)

Ս. Մակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության միջնակարգ և նախադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան