Գլխավոր տեղեկություն
Номер
N 1277-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2014
Дата вступления в силу
19.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2014 թվականի N 1277-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 8-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հանձնված մեքենասարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 13-ի N 1277-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

Անվանումը

Քանակական ցուցանիշները

Միավորի գինը (եվրո)

Մաքսային հայտարարագրի համարը և ձևակերպման ամսաթիվը

1. Բազային մեքենա`
ֆրեզերային հողագործ-էքսկավատոր «Վոթերմաստեր կլասիկ III»՝ ատամնավոր հետադարձ շերեփով, 400 լ տարողությամբ`
-շարժիչը՝ դիզելային Կատերպիլլար C 7,
-հիդրոշարժաբերով պտուտակ,
-հետևի թեք կայունացուցիչներ (2 հատ)` հատուկ հենարաններով՝ 4.9 մ,
-առջևի կայունացուցիչներ (2 հատ)` անջատվող լողաններով՝ 3.5 մ,
-կայմ` նավարկության ազդանշանային լույսերով,
-էլեկտրական վառելիքային պոմպ

1 հատ

410000.0

 

 

 

C 34066,
30.10.2010 թ.

2. Լրացուցիչ սարքավորումներ

   

2.1. Ֆրեզային գործիքներ` հիդրավլիկ շարժաբերով և 2 փոխվող տարբեր կտրիչագլխիկներով՝
-ունիվերսալ գլխիկը` սովորական գրունտների համար,
-հատուկ գլխիկը` փափուկ գրունտների (այդ թվում` կավային) համար,

1 հատ

49500.0

2.2. Մեքենայի խողովակային համակարգ

1 հատ

8650.0

2.3. Փոցխ` լայնությունը՝ 2750 մմ

1 հատ

4430.0

2.4. Ծառահատիչ` մինչև 35 սմ տրամագծով ծառերի հատման համար (մոդ. HS-950)

1 հատ

34000.0

2.5. Շրջուն մեխանիզմով ճանկաշերեփ (գրեյֆեր)

1 հատ

13000.0

3. Արտանետման սարքավորումներ

   

3.1. Բարձր խտությամբ կցաշուրթերով լողացող խողովակ (տրամագիծը՝ 225 մմ)

48 մ

8800.0

3.2. Բարձր խտությամբ կցաշուրթերով չլողացող խողովակ (տրամագիծը՝ 225 մմ)

48 մ

6300.0

3.3. Ճկափող (տրամագիծը՝ 225 մմ, երկարությունը՝ 2 մ)

1 հատ

2000.0

3.4. Արտանետման խողովակ՝ հենակով

1 հատ

4400.0

3.5. Ցրիչ խողովակ

1 հատ

1400.0

4. Օժանդակ սարքավորումներ և պարագաներ

   

4.1. Լրացուցիչ կողային լաստեր

2 հատ
(1 զույգ)

15600.0

4.2. Սպասարկող կռունկ՝ ճանկաշերեփով (գրեյֆերով)

1 հատ

17220.0

4.3. Յուղման կենտրոնացված համակարգ

-

7800.0

4.4. Հողահանման խորության չափման համակարգ

-

10700.0

4.5. Ճանկաշերեփ

1 հատ

9300.0

C 18924,
10.11.2010 թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան