Գլխավոր տեղեկություն
Номер
N 929-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2014
Дата вступления в силу
26.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 929-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում հանդիպումներ ունենալու, ինչպես նաև համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2014 թվականի սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արմեն Աշոտյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռոբերտ Սուքիասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Միքայել Նարիմանյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 25-ի N 929-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած պատվիրակության

 

 Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ռ. Սուքիասյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
 Մ. Նարիմանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան