Գլխավոր տեղեկություն
Номер
N 1143-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2014
Дата вступления в силу
19.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2014 թվականի N 1143-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մոլդովայի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

նոյեմբերի 18-ի N 1143-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՔԻՇՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ս. Եղիազարյան -ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
 Ս. Մարտիրոսյան -«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

նոյեմբերի 18-ի N 1143-Ա

որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները

 

Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսերը

Գումարը (եվրո)

Օդանավակայան կամ երկաթուղային կայարան տեղափոխում (Կիև և շրջաններ)

10

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր)

10

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր)

100

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ)

15

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ)

170

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը

305

Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 30 եվրո, 4 օր)

120

Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 15 եվրո, 4 օր)

60

Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր)

120

Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից)

10

Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (7 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 80 եվրո)

560

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 40 եվրո, առավելագույնը 7 օր)

280

Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 30 եվրո՝ 3 օրվա համար)

90

Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո՝ 3 օրվա համար)

90

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

1.330

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

1.635

Երևան-Մոսկվա-Քիշնև ինքնաթիռի տոմսի արժեքը

600

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան