Գլխավոր տեղեկություն
Номер
N 1042-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067) Հոդ.887
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2014
Дата вступления в силу
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1042-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«

20.1

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներ

7

 
 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2014 թ.  սեպտեմբերի 29

 Երևան