Գլխավոր տեղեկություն
Номер
N 1039-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067) Հոդ.886
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2014
Дата вступления в силу
09.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1039-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցման կազմակերպման մասին» N 320 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները կանոնակարգելու մասին» N 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

3) որոշման 1-ին կետով հաստատված օրացուցային պլանում`

ա. «ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով, իսկ «ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար» բառերով,

բ. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (այսուհետ` ՀՀ ՍՊԱԾ) գլխավոր տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով, իսկ «քաղաքացիական պաշտպանության օպերատիվ հերթապահ» բառերը «Ճգնաժամային կառավարման կենտրոն» բառերով,

գ. 1-ին կետից հանել «Նիստին հրավիրել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենին:» նախադասությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «փրկարար ծառայությանը» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության մեջ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն իրավասություններ վերապահելու մասին» N 1140-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտում» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտում և «Փրկարար» ուսումնական կենտրոնում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) կարգի 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով.

2) կարգի N 2 հավելվածի 4.1-ին կետի «ա» ենթակետում «արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը հաստատելու մասին» N 1182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով.

2) 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար» բառերով.

3) 2-րդ կետի «գ», «դ» ենթակետերում և 6-րդ կետի «ա», «բ» ենթակետերում «թաղային համայնք» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վարչական շրջան» բառերով.»:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 384-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանելու մասին» N 390-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (այսուհետ՝ հակահրդեհային ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը հաստատելու մասին» N 1861-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 633-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը սահմանելու մասին» N 1442-Ն որոշման 1-ի կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.

2) 6-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառերով:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 6-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.

2) 21-րդ և 22-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման 1-ին կետով հաստատված ազգային պլանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) պլանի 3-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «ՀՓԾ» հապավումը,

բ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «փրկարար» բառով.

2) 4-րդ կետի`

ա. 8-րդ ենթակետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով,

բ. 20-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշում.» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշում.» բառերով.

3) 17-րդ կետում «(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ուժերով (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ)» բառերը փոխարինել «(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ) ուժերով» բառերով.

4) ամբողջ տեքստում «ՀՀ ԱԻՆ ՀՓԾ» հապավումը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ» հապավումով:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 5-րդ տողի 1-ին սյունակում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի «ժգ» ենթակետում, 59-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «փրկարար ծառայությանն» բառերով.

2) 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով.

3) որոշման 1-ին կետով հաստատված ցանկում`

ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերը,

բ. հանել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» վերնագիրը և ուժը կորցրած ճանաչել 102-րդ, 103-րդ և 104-րդ կետերը,

գ. հանել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն» վերնագիրը և ուժը կորցրած ճանաչել 105-րդ կետը:

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում և որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.

2) որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության նախաձեռնությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նախաձեռնությամբ» բառերով:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով.

2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.

3) որոշման հավելվածում «Հայաստանի փրկարար ծառայության համակարգի» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության համակարգի» բառերով:

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի ու պայմանների 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանելու մասին» N 292-Ն որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող փրկարարական ծառայողների համար աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև այդ աշխատաժամանակի տևողությունը և վարձատրության պայմանները սահմանելու մասին» N 604-Ն որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով, իսկ որոշմամբ սահմանված ցանկի 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայությունում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում» բառերով:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի փրկարար ծառայության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 557-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում ու 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում, 3-րդ կետի «ա», «դ», «ե» ենթակետերում և 9-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.

3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայությունում ծառայության անցնող» բառերը փոխարինել «Փրկարարական ծառայության անցնող» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը սահմանելու մասին» N 645-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.

2) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը սահմանելու մասին» N 695-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում, կարգի 1-ին կետում, ձևի վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.

2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.

3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:

31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1403-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1391-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով:

34. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության 2000-2004 թվականների ծրագրի մասին» N 796 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին» N 224 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու մասին» N 1142-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից` պետության անունից կատարվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» N 1131-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 1121-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» N 380 որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը և «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի N 383-Ն, մայիսի 19-ի N 633-Ն և մայիսի 19-ի N 634-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2309-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու և նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցերը կանոնակարգելու մասին» N 735-Ն որոշումը:

35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2014 թ.  սեպտեմբերի 29

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան