Basic information
Number
N 636-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (26.06.2003-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.579
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.05.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.05.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.06.2003
Effective date
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 636-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 240 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2003 թվականին ոռոգման ջրի մատակարարումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 14-ի «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2002 թվականին մատակարարվող ոռոգման ջրի սակագները սահմանելու մասին» N 240 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

որոշման՝

ա) վերնագրից և 1-ին կետի «ա, «բ», «գ» և «ե» ենթակետերից հանել «2002 թվականին» բառերը.

բ) 1-ին կետի՝

«ա» ենթակետը «փակ բաժնետիրական ընկերություններին» բառերից հետո լրացնել «և ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին» բառերով,

«գ» ենթակետում «ջրօգտագործողների միավորումներին» բառերը փոխարինել «ջուր սպառողների կոոպերատիվներին» բառերով,

«դ» ենթակետը «մետր» բառից հետո լրացնել «ոռոգման» բառով.

գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից, իսկ որոշման 1-ին կետով սահմանված սակագները գործում են մինչև Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրի նոր սակագների սահմանումը»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 29
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation