Գլխավոր տեղեկություն
Номер
N 1190-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075) Հոդ.1009
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2014
Дата вступления в силу
13.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Եղնիկի համայնքի հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին 2014 թվականին հատկացնել 11,800.0 հազ. դրամ, որից՝ 11,196.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 604.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Եղնիկի համայնքի հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1190-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.50 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Կրթական օբյեկտների հիմնանորոգում

Նկարագրությունը
Ներդրումներ ՀՀ Արագածոտնի մարզպետի կառավարման լիազորությունների տակ գտնվող հանրակրթական դպրոցների շենքերի կապիտալ վերանորոգման նպատակով

1146

ԵԿ06

Ծախսերը (հազ. դրամ)

 

X

11,196.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը`

ՀՀ Արագածոտնի մարզպետի ենթակայության 1 հանրակրթական դպրոց

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցները կրթական ծառայությունները մատուցեն գործող չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ծավալով և որակով

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Նախագծային աշխատանքներ

Նկարագրությունը
Շինարարության (հիմնանորոգման) համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (լրամշակման) աշխատանքներ

1047

ԱՁ02

Քանակական

Նախագծանախահաշվային փատաթղթերի քանակը, հատ

1

 

Որակական

Համապատասխանություն ՀՀ քաղաքաշինական նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին, տոկոս

   

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

604.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

604.0

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1146

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Հանրակրթության ծրագիր

11,196.0

Ծրագրի նկարագրությունը
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում

 
 

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 
 
   

Պետական կազմակերպություններում ներդրումներ

 

ԵԿ06

 

Ներդրումներ կրթական ոլորտի օբյեկտներում (ՀՀ Արագածոտնի մարզ)

11,196.0

Ներդրման նկարագրությունը
ՀՀ Արագածոտնի մարզպետի ենթակայության հանրակրթական դպրոցների շենքերի (մասնաշենքերի) հիմնանորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

 
 

Կազմակերպության անվանումը, որտեղ կատարվում է ներդրումը
ՀՀ Արագածոտնի մարզպետի ենթակայության հանրակրթական դպրոցներ

 

Տվյալ ներդրման հետ կապված ծրագիրը (ծրագրերը)
1146 Հանրակրթության ծրագիր

 
 

1147

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

604.0

Ծրագրի նկարագրությունը
Աջակցություն համայնքներին համայնքային օբյեկտների շենքային պայմանների բարելավման համար

 
 

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

 
 
   

Ոչ ֆինանսական ակտիվների գծով միջոցառումներ

 

ԱՁ02

 

Նախագծային աշխատանքներ
(ՀՀ Արագածոտնի մարզպետարան)

604.0

Ակտիվի նկարագրությունը
Շինարարության (հիմնանորոգման) համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման (լրամշակման) աշխատանքներ

 
 

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

 
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1190-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

11,800.0

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

45453000-1

Հիմնական վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

11,196.0

71242000-1

Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

ԲԸԱՀ

դրամ

1

604.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան