ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածին համապատասխան, որոշում եմ.
1996 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 3-րդ և 4-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի փետրվարի 7-ի «Գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
28 փետրվարի 1996 թ. ՆՀ-577 |