ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2014 թվականի N 1133-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1116-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովտի համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 17-ի N 1133-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արմեն Ղուլարյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Արտաշես Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Սարգիս Սահակյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ |
Երվանդ Խաչատրյան |
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովտի համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Եվգենյա Աթայան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ |
Անյուտա Օհանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ |
Տանյա Արզումանյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|