Գլխավոր տեղեկություն
Номер
N 1193-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.12.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2014
Дата вступления в силу
02.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2014 թվականի N 1193-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 678-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածում 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 1-ի N 1193-Ա

որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 11-ի N 678-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   

Տ. Բարսեղյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

Պ. Ղալթախչյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Ազիզյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ

   

Լ. Ստեփանյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ

   

Ա. Վարդերեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   

Ն. Մկրտչյան

- Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ» ընկերության իրավունքների և օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ)

   

Ե. Հյուսյան

- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Գալոյան

- ՀՀ «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Ներսիսյան

 - «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Կնյազյան

- «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Է. Նանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող

   

Ն. Գաբրիելյան

- ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ (համաձայնությամբ)

   

Ա. Մայսուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

   

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան