Գլխավոր տեղեկություն
Номер
N 305-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2014-04.06.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.395
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2011
Дата вступления в силу
14.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 305-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.09.14 N 1011-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների ցանկը, որոնց վրա տարածվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)

1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում չներառված բնակելի տարածքները կարող են նվիրվել սույն որոշմամբ հաստատված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

(1.1-ին կետը լրաց. 11.09.14 N 1011-Ն)

1.2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Լոռու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 47-50-րդ, 63-րդ, 65-րդ, 67-77-րդ, 79-րդ, 82-84-րդ, 86-րդ, 88-90-րդ և 93-96-րդ տողերում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

(1.2-րդ կետը լրաց. 11.09.14 N 1011-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը:

(2-րդ կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 305-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 11.09.14 N 1011-Ն)

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների (այսուհետ` բնակելի տարածքներ) նվիրատվության հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)

2. Բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում 5 տարվանից ավելի տեղում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք, իսկ նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև սահմանված կարգով վճարել են վարձավճարները:

(2-րդ կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)

3. Բնակելի տարածքում բնակվող և սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարածքի նվիրատվության համար դիմում են ներկայացնում տվյալ բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.

3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.

4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.

5) տեղեկանք բնակության վայրից` վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից համապատասխան պետական կառավարչական մարմնում հանդես գալու համար.

7) համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ օտարման բացակայության վերաբերյալ.

8) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ., լրաց. 11.09.14 N 1011-Ն)

4. Պետական կառավարման մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, որոնք սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում բնակիչների ամբողջական ցանկի, նրանց կողմից զբաղեցված սենյակների մակերեսների և հաշվեկշռային արժեքների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

(4-րդ կետը լրաց. 11.09.14 N 1011-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան տարածքները բնակիչներին նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

6. Տարածքները բնակիչներին նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա տվյալ բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմինը կնքում է նվիրատվության պայմանագիր համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

(6-րդ կետը փոփ. 24.05.12 N 639-Ն, 11.09.14 N 1011-Ն)

(հավելվածը փոփ. 24.05.12 N 639-Ն, փոփ., լրաց. 11.09.14 N 1011-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 305-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 11.09.14 N 1011-Ն)

NN
ը/կ

Անշարժ գույքի անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

1.

Հանրակացարան

քաղ. Երևան, Արցախի 61

2.

Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Հալաբյան 48

3.

Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Աճառյան 44

4.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Շարուրի 22/1

5.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Սևանի 124

6.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան, Հատիսի 4

7.

Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Շահումյան 5

8.

Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան)

քաղ. Երևան,Դավթաշեն, 4-րդ թաղ., 46/10

9.

Նախկին ՀՀ ներքին գործերի նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան

քաղ. Երևան, Լենինականի 9

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

10.

«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, 5-րդ փող., 1

11.

«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

12.

Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ուսուցչի տուն, 1

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան,
Երիտասարդական 51

13.

Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ուսուցչի տուն, 2

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան,
Երիտասարդական 51

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

14.

Հանրակացարան

քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող.,շենք 68ա

15.

«Շիրակ» օդանավակայանի բնակելի շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի նախկին հանրակացարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան 3

16.

«Շիրակ» օդանավակայանի բնակելի շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի նախկին հանրակացարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան 2

17.

Հանրակացարան

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան, 3

18.

Բերդավանի ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, 25-րդ փող., շենք 5

19.

Հանրակացարան

քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., շենք 68

20.

Հանրակացարան

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Վ. Սարգսյան 5ա

21.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորագյուղի համայնք

22.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդաձորի համայնք, Ալաշկերտի 43

23.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դպրաբակի համայնք

24.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիկի համայնք

25.

Հանրակացարան

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12

26.

Հանրակացարան

քաղ. Երևան, Մոլդովական 70

27.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Աշտարակ, Գիտավան

28.

«Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., շենք 5

29.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Աշտարակ, Գիտավան,
1-ին մասնաշենք,
2-րդ մասնաշենք,
3-րդ մասնաշենք

30.

Հանրակացարան

քաղ. Երևան, Աճառյան 20/3

31.

Բնակարան

քաղ. Երևան, Նորքի Այգիներ, 227

32.

Հանրակացարան

քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7

33.

Հանրակացարան

քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., շենք 10/2

34.

Հանրակացարան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2

35.

Հանրակացարան

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Չարենցի 12

36.

Հանրակացարան

քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., շենք 66/1

37.

Հանրակացարան

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գողթ

38.

Հանրակացարան (Ճարտարագիտական քոլեջի նախկին հանրակացարան)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող.

39.

Ուսուցչի տուն (Բյուրեղավանի՝ ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 1 հատուկ դպրոցի)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան

40.

Ուսուցչի տուն

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ֆանտան, 1-ին փող., N 5

41.

Ուսուցչի տուն

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր

42.

Բնակարան

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղ., 44ա, բն. 1

43.

Հանրակացարան

քաղ. Երևան, Մանուկյան 31

44.

«Ռադիո» ՊՓԲԸ-ի հանրակացարան

ՀՀ Գեղաքունիքի մարզ, գյուղ Նորատուս

45.

Հանրակացարան

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Աբովյան 64

46.

Բնակելի շենք

քաղ. Երևան, Շենգավիթի համայնք, Մասիսի նրբ., 99/3

47.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արճիս, 3-րդ փող., N 2

48.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Պառավաքար, 4-րդ փող., շենք 7, բն. 2

49.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան, 1-ին փող., N 13

50.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, Նավուրի համայնք

51.

Ուսուցչի տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորավանքի համայնք

52.

Նախկին դպրոցի շենք

ՀՀ Արմավիրի մարզ, Ոսկեհատի համայնք, Բարեկամության 83

53.

Բնակելի տուն (քոթեջ)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Երևանյան խճ., 35

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

54.

Բնակելի շենք N 20

ՀՀ Վայոց ձորի մարզ,
Վարդահովտի համայնք

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան

55.

Ուսուցչի տուն

ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան

56.

«Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարան

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Խորենացու 101

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան

57.

Շատինի ուսուցչի տուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Շատին, 15-րդ փող., շենք 3

58.

Քարագլխի ուսուցչի տուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7-րդ փող., շենք 3

59.

Աղավնաձորի ուսուցչի տուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Աղավնաձոր, 3-րդ փող., շենք 3

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան

60.

Դպրոցի հին շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորավանք, 1-ին փող., շենք 9

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան

61.

Ուսուցչի տուն

ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, 13-րդ փող., շենք 12/1

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

62.

Ոսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ագարակ, փող., 13/6

63.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Արևածագ

64.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ճոճկան

65.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Դեբետ

66.

Հանրակացարան

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Գարգառ,
Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց

67.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Կաթնաղբյուր

68.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Լեռնահովիտ

69.

Ուսուցչի տուն

ՀՀ Լուռու մարզ, գյուղ Լորուտ

70.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ

71.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Նորաշեն

72.

Փայտե տնակ

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Պուշկինո

73.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սարչապետ

74.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սվերդլով

75.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, Ուրասարի համայնք

76.

Ուսուցչի տուն

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ուռուտ, 1-ին փող., 3-րդ նրբ., շենք 2/2

77.

Ինտերնատի շենք

ՀՀ Լոռու մարզ, գյուղ Օձուն, 5-րդ փող., 4-րդ փակուղի, շենք 10

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան

78.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ուջան, Անդրանիկի 29

79.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Բյուրական

80.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Նիգավան

81.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Հարթավան

82.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Շամիրամ

83.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ափնագյուղ

84.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Աշնակ

85.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ավան

86.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Դաշտադեմ

87.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Դավթաշեն

88.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Հակո

89.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Հնաբերդ

90.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Կարմրաշեն

91.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Կոշ

92.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Վարդենուտ

93.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Ներքին Սասնաշեն

94.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Մաստարա

95.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Լեռնապար

96.

Ուսուցչի տուն

ՀՀ Արագածոտնի մարզ,
գյուղ Սորիկ

(հավելվածը փոփ., լրաց. 15.11.12 N 1426-Ն, խմբ. 11.09.14 N 1011-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան