ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1260-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 14-ի N 505-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 585-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1- 38.15-րդ և 56.1- 56.7-րդ կետերով.
«38.1. Կապույտ վերնաշապիկ (մաքսային զննում անցկացնողի)
1) Վերնաշապիկը մուգ կապույտ կտորից է (270 գր. քառ. մետր խտությամբ, 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով, անգլիական ծալովի օձիքով: Վերնաշապկի առաջամասը կոճկվում է գաղտնի շերտակարով պլաստմասսայե հինգ կոճակների օգնությամբ: Կրծքամասում շերտիկավոր վրադիր գրպաններ են, որոնք ուղիղ կափույրով կոճկվում են երկու գաղտնի կոճակներով: Հետևամասը վերին կտրվածքով է, որից իջնում են երկու ուրվագծային կարեր: Ուսագլխին մշակվում են 14 սմ երկարությամբ գլխիկավոր կոճակով ամրացվող ուսադիրներ, որոնց վրա հագցված է լայն մակօղակ` ոսկեզօծ թելերով ասեղնագործված, 10 մմ լայնքով հյուսքաձև գործվածքի շերտով: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում, մշակվում է 2 հատ փոլադով ախլակ: Վերնաշապկի թևքերի բազկային մասը կարգավորվում է ախլակով` մեկ օղակ` երկու կոճակներով: Թևերի վերևի հատվածում ներսի կողմից մշակվում է 2 սմ լայնքով ժապավեն, որպես թևերի երկարության կարգավորիչ, կոճկվում է 1 հատ 14 մմ գլխիկավոր կոճակով: Վերնաշապկի ձախ թևի վրա` ուսագլխից 80 մմ ցած, ամրացվում է 80 մմ x 1 00 մմ չափսով ասեղնագործված` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Աջ կողմի գրպանի վերևում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագորված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:
38.2. Մաքսային տաբատ (մաքսային զննում անցկացնողի դաշտային համազգեստ)
1) Մաքսային տաբատը մուգ կապույտ գույնի է (270 գր. քառ. մետր կտորից, բաղադրությունը` 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է): Առաջամասը բաղկացած է կողքից ներկարված թեք գրպաններից և երկու վրադիր գրպաններից: Տաբատի հետևամասում ներկարված երկու գրպանների և առաջամասի վրադիր գրպանների մուտքը մշակվում է պլաստմասսայե շղթայով: Տաբատի առաջամասը մշակվում է մետաքսե աստառով: Տաբատի կողագիծը զարդակարվում է: Տաբատի տոտաբերանը փակվում է ռեզինով (ձգվող ժապավեն), որը մշակվում է 3 սմ չափի կտորի երիզով: Գոտին ներսից մշակվում է պնդացնող կտորով և զարդակարվում է 3 շերտով: Տաբատի կամրջակները կարգավորվող են, մշակվում են 2 հատ կոճգամներով, կոճկվում է կոճգամով և շղթայով: Առաջամասի վրադիր գրպանների վրա մշակվում են գրիչի կամ մատիտի համար նախատեսված փոքրիկ` 4 սմ լայնքով գրպանիկներ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով:
38.3. Տրիկոտաժե շապիկ «Պոլո»
1) Շապիկը բաց երկնագույն գործվածքից է (100 տոկոս բամբակյա, 180 գր. քառ. մետր տրիկոտաժե «Պիկե»), օձիքը` ծալովի, կրծքամասում` 3 կոճակ, կարճաթև (եզրամասը` թեզանիքով): Կրծքամասում տպագրվում է մաքսային ծառայության տարբերանշանը, և հայերենով ու անգլերենով տպագրված են «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ թիկունքին՝ «Customs service» լուսարձակող բառերը:
38.4. Վերնաշապիկ՝ կարճաթև, ամառային, գրասենյակային, ուսադիրներով
1) Վերնաշապիկը բաց երկնագույն կտորից է (65 տոկոս վիսկոզ, 35 տոկոս Պ/Է, 170 գր. քառ. մետր խտությամբ), ծալովի անգլիական օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող` ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ են: Տաբատի տակը` դնովի: Հետևամասը` վերին կտրվածքով, հետևամասի երկայնքով՝ 3 զարդակարով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ձախ թևին` 80 մմ x 100 մմ չափսով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշան: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում մշակվում է 2 հատ 15 մմ x 40 մմ փոլադով ախլակ: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
38.5. Տաբատ` կիսաբրդյա, ամառային, գրասենյակային աշխատողների համար
1) Տաբատը մուգ կապույտ գործվածքից է (240 գր. քառ. մետր խտությամբ, 70 տոկոս բուրդ, 30 տոկոս Պ/Է), արտիկուլը` C 2453, մետաքսյա աստառով է: Գոտին գոտեմակօղերով է, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են` տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ և ձախ կողմերում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան է: Փողկերը՝ ազատ ծալովի, ազատթողկ:
38.6. Սպայական կաշվե կոշիկ (տղամարդու)
1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ, քթամասը` կոշտ: Կոշիկի ներսի ներդիրը բնական կաշվից է, տակացուն և միջատակը` կաշվից:
38.7. Գոտի` տաբատի, սինթետիկ
1) Գոտին 35 մմ լայնությամբ է, մետաղյա ճարմանդով, սինթետիկ գործվածքով:
38.8. Գարնանային-աշնանային անձրևանոց (տղամարդու)
1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է՝ 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակ-օղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է, անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը՝ մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ВШ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ՝ բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
38.9. Մետաղական տարբերանշան
1) Տարբերանշանը մետաղից է` 80 մմ x 55 մմ, չափսի գունավոր, մաքսային ծառայության խորհրդանշանն է, ներքևում դաջվում է մաքսային ծառայողի վկայականի համարը: Ամրացվում է փակվող ասեղով:
38.10. Վերարկու` ձմեռային, բրդյա (տղամարդու)
1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակ-օղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:
38.11. Գլխարկ՝ բրդյա
1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է (317 գր. քառ. մետր խտությամբ, 67 տոկոս բուրդ, 33 տոկոս Պ/Է) ՝ գլխարկաբոլորքով: Գլխարկաբոլորքն արհեստական սև կաշվից է, ցանցատիպ նախշով, ունի 4 սմ լայնություն, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի)` գլխարկահովարով. հովարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` թավշյա կտորից: Գլխարկը էլեկտրաստվարաթղթե ներդիրով և 3,5 սմ լայնքով արհեստական կաշվե շրջանակով է: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից մեծ գլխարկանշան` 8 սմ երկարությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:
38.12. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (տղամարդու)
1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը հավաքովի և ականջակալներով` ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ ամինապլաստե` 14-17 մմ տրամագծով մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ: Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց` 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ (մառլյա): Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ:
Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում` ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:
38.13. Կրծքի մակագրություն
Վերնազգեստի կրծքամասի վրա ամրացվող կտոր` 13 x 4 սմ չափսով, որի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված է «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:
38.14. Թևքանշան
Վերնազգեստի թևքանշանը 80 x 100 մմ չափսով է: Կտորի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
38.15. Ձեռնոց` սև, հնգմատնյա
1) Ձեռնոցը բնական սև կաշվից է` ամբողջական հնգմատնյա կամ կտրվածքով:»:
«56.1. Սպայական կաշվե կոշիկ (կանացի)
1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ: Քթամասը կոշտ է: Կոշիկի ներսի ներդիրը` բնական կաշվից: Տակացուն և միջատակը` կաշվից:
56.2. Կիսաճտքավոր կոշիկ (Կոմանդո)
1) Ճտքամասը կոմբինացված` խրոմե սև կաշի և հատուկ ջրակայուն մշակմամբ կոշկեղենի գործվածք` «Կոռդուռա 1500» կամ համարժեք: Կոշիկի տակացուն ձևավորված է հատուկ ջերմակայուն համաձուլված ռետինից: Տակացուն ամրացվում է սոսնձով և ամրակարվում է: Ճտքերի բարձրությունը 25 սմ +- 0.5 սմ, կոշկաքուղերի օղակները` D-ձևի (արագ): Ճտքերը միանում են պլաստմասսայե շղթայով: Լեզվակը` բարձր, ամրակարված ամբողջ երկարությամբ: Երեսամասը` ամբողջական առաջամասով, երկարացված հետևամասերով, կրունկը` մինչև 55 մմ բարձրությամբ: Ներբանների եզրերը` վրա քաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով:
56.3 . Գարնանային-աշնանային անձրևանոց (կանացի)
1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է՝ 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակօղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է` անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը՝ մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ВШ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ՝ բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
56.4. Վերարկու` ձմեռային բրդյա (կանացի)
1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է)` ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակօղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:
56.5. Վզպատ
1) Վերարկուի օձիքի տակից օգտագործվող տրիկոտաժե վզպատ: Լայնությունը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:
56.6. Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի
1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է, հիմնական գործվածքը կիսաբրդյա, 2311 արտիկուլի: Պիլոտկան կազմված է հատակից, պատերից և կողերից: Ծալվածքի բարձրությունը առջևում` 6 սմ է, հետևամասում` 7 սմ, ընդհանուր բարձրությունը կենտրոնում` 12 սմ է, առաջամասում` 9,5 սմ, հետևամասում՝ 10 սմ: Վերծալված եզրակարերին դրվում է կարմիր գույնի մահուդից երիզ, հատակը, պատերը և կողերը կիսաբրդյա կտորից են: Պիլոտկայի վերին մասն ունի 3-ական օդափոխիչ` մետաղյա 4 մմ տրամագծով անցքեր: Պիլոտկայի ներսի կողմից դրվում է ԳՕՍՏ-2272-96 8-C5-ВШ արտիկուլի կամ համարժեք սև գույնի աստառ և 2,5 սմ լայնությամբ շրջանակ` արհեստական կաշվից: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
56.7. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (կանացի)
1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը հավաքովի, և ականջակալներով ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ 14-17 մմ տրամագծով ամինապլաստե մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ ու 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ: Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ: Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ: Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ` 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|