ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 998-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնակազմի թվակազմը հաստատելու մասին» N 884-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N 998-Ն որոշման
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 884-Ն որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
1. Շտաբ
2. Օպերատիվ հետախուզության բաժին
3. Հետաքննչական բաժին
4. Զինվորական ունեցվածքի պահպանության բաժին
5. Հատուկ օպերատիվ ծառայություն
6. Ներքին քննությունների բաժին
7. Անվտանգության ապահովման բաժին
8. Կադրերի բաժին
9. Ֆինանսական բաժին
10. Պարետային ծառայություն
11. Նյութատեխնիկական ապահովման ծառայություն
12. Զինվորական ավտոտեսչություն
13. Կարգապահական գումարտակ
14. Հատուկ գումարտակ
15. Ընդունիչ-բաշխիչ բաժին
16. Կարգապահական մեկուսարան
17. Ավտոմոբիլային վաշտ
18. Կայազորային կարգապահական վաշտեր
19. Բժշկական ծառայություն
20. Կայազորային ռազմական ոստիկանության բաժիններ»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |