Գլխավոր տեղեկություն
Номер
N 04-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2014-13.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.16/23(502)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
29.08.2014
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
29.08.2014
Дата вступления в силу
26.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՌԱՅԻՆ (ԳԵՆԴԵՐԱՅԻՆ) ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2014 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կին դատավորների թիվը կազմել է դատավորների ընդհանուր թվի 24 %-ը, մինչդեռ ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը, և եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:

2014 թվականի հունվարի 21-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված թիվ ՆՀ-3-Ա հրամանագրով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 20 անձից 7-ը կին է, սակայն Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ շարունակում է արդիական լինել կին իրավաբանների կողմից դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու հնարավորություններն ամրապնդելուն և ընդլայնելուն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Նշված միջոցառումների շարքում Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը կարևորում է իրավաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում գենդերային հարցերի քննարկումը` ուսանողների շրջանում սեռային (գենդերային) հավասարության ընկալումը խրախուսելու նպատակով: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը կարևորում և անհրաժեշտ է համարում կին դատավորների և ուսանողների հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կամ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կամ Հայաստանի Հանրապետության դատավորների միության և իրավաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համատեղ կազմակերպվող գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, դասընթացներին, իրազեկման տարբեր ծրագրերին կին դատավորների մասնակցությունը:

Ուստի, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Երևանի պետական համալսարանի միջև 2013 թվականի մարտի 30-ին կնքված համագործակցության հուշագրի 2.4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հաստատել 2014 թվականի սեպտեմբերից կատարման ենթակա` հետևյալ միջոցառումների ցանկը`

- Խրախուսել պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացվող` գենդերային հարցերի վերաբերյալ գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, դասընթացներին, իրազեկման տարբեր ծրագրերին կին դատավորների մասնակցությունը,

- Խրախուսել Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող` գենդերային հարցերի վերաբերյալ գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, դասընթացներին, իրազեկման տարբեր ծրագրերին կին դատավորների մասնակցությունը,

- Աջակցել գենդերային հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը,

- Աջակցել գենդերային հավասարության նպաստմանն ուղղված ուսումնական նյութերի, վերլուծությունների, ուսումնական թեմատիկ ծրագրերի և այլն մշակմանը:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ

Ա. Մկրտումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2015, N 02-Ն 13.08.2015, N 04-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան