Գլխավոր տեղեկություն
Номер
N 1239-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2014-06.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076) Հոդ.1033
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2014
Дата вступления в силу
29.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1239-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ արտահանվող բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 12
 Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1239-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ արտահանվող (այսուհետ՝ կողմեր) բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) հետ կապված հարաբերությունները, այն դեպքերում, երբ տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը ներառված չէ մաքսային տարանցիկ գործընթացում կամ այն մաքսային գործընթացում, որը նախատեսում է ապրանքների արտահանում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կամ Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ ընթացակարգ):

2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) նշանակման վայրի երկիր՝ Եվրասիական տնտեսական միության երկիր, որի տարածքում տեղակայված է նշանակման վայրը.

2) արտահանման վայրի երկիր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, որի տարածքում տեղակայված է արտահանման վայրը.

3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննում՝ կողմերի լիազոր մարմնի լիազորված անձի կողմից ապրանքի ակնադիտական հետազոտում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցներից կամ տրանսպորտային միջոցում այնպես է տեղադրված, որ լիազոր մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունենա հետազոտել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ցանկացած հատված և կարողանա իրականացնել նմուշառում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից.

4) վարակվածություն (աղբոտվածություն)` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) առկայություն.

5) բուսասանիտարական կարանտին գոտի` տարածք, որտեղ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հայտարարված է կարանտին` պայմանավորված կարանտին օբյեկտի (կարանտին վնասակար օրգանիզմի) հայտնաբերմամբ.

6) կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ)` վնասակար օրգանիզմներ, որոնք բացակայում են կամ սահմանափակ են տարածված և ներառված են կարանտին վնասակար օրգանիզմների ցանկում.

7) բուսասանիտարական կարանտին հսկողություն (վերահսկողություն)` լիազոր մարմնի գործունեություն, որն ուղղված է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) հայտնաբերմանը, բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքում բուսասանիտարական կարանտին վիճակի հաստատմանը և բույսերի կարանտինի ոլորտում միջազգային պարտավորվածությունների, ինչպես նաև պետության օրենսդրության կատարմանը.

8) նշանակման վայր՝ վայր, որտեղ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը բեռնաթափվում է տրանսպորտային միջոցից, որում այն տեղավորված էր, կամ տեղափոխվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի մեջ` բացառությամբ եթե բեռը հանդիսանում է տարանցիկ փոխադրման.

9) արտահանման վայր` վայր, որտեղ, բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը բեռնվել է տրանսպորտային միջոցի մեջ.

10) վարակազերծում` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նկատմամբ համալիր գործողությունների իրականացում, որոնք ուղղված են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ոչնչացմանը.

11) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի և տրանսպորտային միջոցների զննում` լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների (առանց տարայի և փաթեթավորման բացման) և տրանսպորտային միջոցների ու տեղափոխման հարմարանքների (այդ թվում՝ խցիկի, սրահի, բեռնախցիկի, ուղեբեռային հատվածների, բեռնարկղերի) ակնադիտական հետազոտում.

12) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակ` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման վայր մեկ ստացողին ուղարկելու համար.

13) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկ` բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներ, նյութեր, ապրանքներ) ցանկ.

14) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ` բույսեր, բուսական արտադրանք, տարա, փաթեթավորում, բեռներ, հող, օրգանիզմներ կամ նյութեր, որոնք կարող են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) կրողներ հանդիսանալ և (կամ) նպաստել դրանց տարածմանը, և որոնց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական կարանտին միջոցառումներ.

15) բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկում դասակարգվում են բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների շարքին.

16) ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ցանկում դասակարգվում են ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների շարքին.

17) ապրանքատեր՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի տեր կամ այլ անձ, որը բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի տիրոջ անունից իրավասու է գործարքների և (կամ) այլ գործողությունների իրականացման՝ պայմանավորված արտահանման վայրից նշանակման վայր արտադրանքի տեղափոխմամբ.

18) տրանսպորտային միջոցներ՝ տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տեղափոխման համար.

19) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր՝ ինվոյս, հաշիվ ապրանքագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք փոխադրման ժամանակ ուղեկցում են բեռը.

20) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների կողմից լիազորված ազգային մարմիններ, որոնք իրականացնում են բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) գործառույթները.

21) բուսասանիտարական պահանջներ՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ երկրների տարածք արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքին, դրա փաթեթավորմանը, դրա տեղափոխման եղանակներին, հնարավոր նշանակման վայրին, ինչպես նաև բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի կանխարգելիչ վարակազերծման միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների միջազգային պարտավորություններին և այդ երկրների օրենսդրությանը համապատասխան՝ բույսերի կարանտինի ապահովման նպատակով.

22) բուսասանիտարական հավաստագիր՝ բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրով սահմանված անդամ երկրների լիազոր մարմինների կողմից տրվող միջազգային նմուշի փաստաթուղթ, որն ուղեկցում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքը և բնութագրում է ապրանքի բուսասանիտարական վիճակը:

 

II. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 

(ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ)

 

3. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողությունն իրականացվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի համապատասխանությունը նշանակման վայր հանդիսացող երկրի բուսասանիտարական պահանջներին պարզելու համար:

4. Լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին տեղեկացնում է բուսասանիտարական պահանջների մասին և տեղադրում այդ տեղեկատվությունն իր պաշտոնական կայքում (ինտերնետ ռեսուրսներում): Բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվությունը նաև տեղադրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական համակարգում՝ տեխնիկական կարգավորման ոլորտում, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների ոլորտում և Եվրասիական տնտեսական միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ոլորտում:

5. Բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համապատասխանումը կողմերի պահանջներին հաստատվում է բուսասանիտարական հավաստագրով, որը տրամադրվում է արտահանման երկրի լիազորված մարմնի կողմից և գործում է տրամադրման օրվանից 30 օրացուցային օր:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լիազոր մարմինները փոխադարձաբար ճանաչում են միմյանց կողմից տրվող բուսասանիտարական հավաստագրերը:

7. Գործունեության համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը տեղեկացնում է նշանակման վայրի պետության լիազոր մարմիններին բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մասին՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին և փոխադարձ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինն իրականացնում է համապատասխան միջոցառումներ այն դեպքերում, երբ Եվրասիական տնտեսական միության տարածքում նշանակման վայրի լիազոր մարմինների կողմից բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ արձանագրվել են բուսասանիտարական հավաստագրերով ուղեկցվող կարանտին հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակի բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր:

9. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) իրականացումը ներառում է հետևյալ հսկողական միջոցառումները`

1) փաստաթղթերի ստուգում.

2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննում.

3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննում:

10. Փաստաթղթային ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետում կամ նշանակման վայրում՝ բուսասանիտարական հսկողություն իրականացնող լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից:

11. Փաստաթղթային ստուգման նպատակով բուսասանիտարական հսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձին ներկայացվում են բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և բուսասանիտարական հավաստագիրը՝ բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար:

12. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգում է ներկայացված փաստաթղթերը և որոշում ընդունում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի վերադարձի կամ դրա ոչնչացման մասին՝ հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար ներկայացված չէ բուսասանիտարական հավաստագիր.

2) բուսասանիտարական հավաստագրում ներկայացված տեղեկությունը չի համապատասխանում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկատվությանը.

3) բուսասանիտարական հավաստագիրը տրված է ոչ լիազորված անձի կողմից կամ չի համապատասխանում սահմանված ձևանմուշին կամ անվավեր է.

4) բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքին ներկայացվող բուսասանիտարական պահանջները:

13. Բուսասանիտարական հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

1) բուսասանիտարական հավաստագիրն ամբողջությամբ լրացված չէ.

2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար արտահանող երկրի տարածքից այդ խմբաքանակի փաստացի դուրսբերումից հետո.

3) բուսանիտարական հավաստագրի գործողության ժամկետը (ժամկետը բուսասանիտարական հավաստագրի տրման պահից սկսած) լրացել է.

4) բուսասանիտարական հավաստագիրը ներառում է փոփոխություններ կամ լրացումներ, որոնք հաստատված չեն լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից:

14. Բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը, եթե դրանում բացակայում է հավաստագրի տրման պահին գործող, և փաստաթղթային ստուգման ժամանակ ուժը չկորցրած բուսասանիտարական պահանջների պահպանման մասին տեղեկատվություն: Հավաստագրում ներմուծվող կարանտին հսկողության ենթակա ապրանքի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը չհաստատելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն նշանակման վայր հանդիսացող երկրի լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից:

15. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝

1) բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի համապատասխանությունը որոշելու համար.

2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի և փաթեթավորման վրա կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը կամ դրանցով վարակվածության (աղբոտվածության) նշանները պարզելու համար:

16. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում՝

1) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վերադարձի կամ վերջինիս ոչնչացման մասին, եթե զննման արդյունքում պարզ է դարձել, որ`

ա. բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր,

բ. արտադրանքի անվանման մասին տեղեկությունները չեն համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկատվությանը.

2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի զննման մասին, եթե զննման արդյունքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի մակերեսին կամ փաթեթավորման մեջ հայտնաբերվում են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների), կամ եթե հայտնաբերվում են բույսերի հիվանդությունների ախտանիշներ՝ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վնասվածության նշաններ.

3) բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ավարտի մասին, այն դեպքում, երբ հիմքեր չկան սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման համար:

17. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից այն դեպքում, երբ զննման արդյունքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի մակերեսին կամ փաթեթավորման մեջ հայտնաբերվել են կարանտին օրգանիզմներին մորֆոլոգիական հատկանիշներով նման վնասակար օրգանիզմներ, կամ բույսերի հիվանդությունների ախտանիշներ կամ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասվածության նշաններ:

18. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննման մասին որոշում ընդունելու դեպքում, եթե ապրանքն այնպես է դասավորված տրանսպորտային միջոցում, որն անհնարին է դարձնում լիազորված անձի կողմից տվյալ խմբաքանակի ցանկացած հատվածի հետազոտումը, ինչպես նաև ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից նմուշառումը, ապա տվյալ խմբաքանակը լիազոր մարմնի պաշտոնատար անձի պահանջով պետք բեռնաթափվի տրանսպորտային միջոցից:

19. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի փորձաքննության համար նմուշների անհրաժեշտ քանակությունը և նմուշառման եղանակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

20. Այն դեպքում, երբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների հետազոտման արդյունքում հաստատվում է վերջինիս վարակվածությունը (աղբոտվածությունը) կարանտին վնասակար օրգանիզմներով, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձն ապրանքատիրոջը պետք է առաջարկի իր ընտրությամբ կատարելու հետևյալը`

1) իրականացնել ապրանքի վարակազերծում, այն դեպքում, երբ նշանակման վայրում առկա են համապատասխան պայմաններ, որոնց դեպքում վարակազերծումից հետո բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի օգտագործումը չի առաջացնի որևէ վտանգ մարդու կյանքի և առողջության համար, վնաս չի հասցնի շրջակա միջավայրին, ինչպես նաև չի հանգեցնի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի սպառողական հատկանիշների էական փոփոխմանը: Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձը կարող է պահանջել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վարակազերծումից հետո ապրանքը ներկայացնել կրկնակի զննման.

2) ոչնչացնել ապրանքն այն դեպքում, երբ բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման վայրում առկա են բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ոչնչացման համար անհրաժեշտ պայմաններ, որոնք բացառում են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) տարածումը, որոնցով վարակված (աղբոտված) է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքը, ինչպես նաև չեն ներկայացնում վտանգ մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին:

21. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ախտահանման կամ ոչնչացման թույլատրելի մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ պայմանավորված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի և կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) տեսակով:

22. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման կամ ոչնչացման թույլատրելի եղանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի տեսակը և կարանտին վնասակար օրգանիզմները, որոնցով այն կարող է վարակված (աղբոտված) լինելը:

23. Վարակազերծման կամ ոչնչացման արդյունքում կազմվում է ակտ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

24. Եթե ապրանքատերը հրաժարվում է ապրանքի վարակազերծումից կամ ոչնչացումից կամ դրանց իրականացման հնարավորությունը հնարավոր չէ, ապա լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է ընդունում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վերադարձի մասին՝ ապրանքատիրոջ միջոցների հաշվին:

25. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վարակազերծումը կամ ոչնչացումն իրականացվում է այն անձանց կողմից, որոնք լիազորված են իրականացնելու նման ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

26. Սույն ընթացակարգի 20-րդ կետով նախատեսված դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ հայտնաբերվում են՝

1) պտուղների վրա վահանակրի կարանտին տեսակներ.

2) բուսական յուղերի և ձեթերի անջատման արդյունքում ստացված կարանտին մոլախոտեր պարունակող քուսպ և այլ կարծր թափոններ (բացառությամբ կարանտին վնասակար օրգանիզմ՝ ՍՏՐԻԳԱ ՍՊՊ (Striga spp)՝ պայմանով, որ դրանք հետագայում կուղարկվեն այնպիսի կազմակերպություն, որտեղ իրականացվում է սերմերի զրկում կենսունակությունից:

27. Սույն ընթացակարգի 26-րդ կետում նշված դեպքերում որոշում է ընդունվում բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ավարտի մասին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2015, N 820-Ն 06.08.2015, N 1239-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան