Գլխավոր տեղեկություն
Номер
N 1190-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.12.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2014
Дата вступления в силу
02.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2014 թվականի N 1190-Ա

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՎԱԼԵՏԱ ԵՎ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 15-16-ը Վալետա (Մալթայի Հանրապետություն)՝ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին հանդիպելու, համայնքային կառույցների հետ կապերը սերտացնելու, սփյուռքի նախարարության ծրագրերը տեղայնացնելու, իսկ 2014 թվականի նոյեմբերի 16-20-ը` Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Միացյալ Թագավորության տարածաշրջանային հանձնախմբի հանդիպում-ժողովին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայկական համայնքի կառույցների ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» ծրագրի «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով (4222) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 1

Երևան