Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-427
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (05.04.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1995/8
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
05.04.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.04.1995
Дата вступления в силу
05.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.

1. 1995 թվականի ապրիլ-հունիս ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության գարնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարեկտման իրավունքը:

2. 1995 թվականի ապրիլ-հունիս ամիսներին պահեստ արձակել սահմանված ժամկետը ծառայած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 1995 թվականի գարնանային զորակոչի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
5 ապրիլի 1995 թ.
ՆՀ-427