Գլխավոր տեղեկություն
Номер
N 342-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.16/23(502) Հոդ.271
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.08.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.08.2014
Дата вступления в силу
26.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 342-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց միջև օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 348-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց միջև օպերատիվ փոխհարաբերությունների կարգի N 1 հավելվածի՝ բաշխողի և արտադրողի, հաղորդողի միջև օպերատիվ փոխհարաբերությունների հրահանգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 ենթակետով.

«2.1) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Բաշխողի հերթապահ կարգավարի օպերատիվ կառավարման ներքո,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան