Գլխավոր տեղեկություն
Номер
N 493-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2014
Дата вступления в силу
28.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2014 թվականի N 493 -Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՌՈՄՈԴԱՆՈՎՍԿՈՒ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակության՝ 2014 թվականի մայիսի 22-23-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 665000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 27

Երևան