Գլխավոր տեղեկություն
Номер
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.11.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076).1 Հոդ.1031
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2014
Дата вступления в силу
29.11.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1231-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական տարածք ներմուծվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող` անասնաբուժական վերահսկման (հսկման) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորման ու վարման ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների ձևերի տվյալների փոխանցման կանոնակարգի ու ձևաչափի վերաբերյալ տեխնիկական պայմանները՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1231-Ն որոշման

 

 Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ

 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ` ՀՍԿՄԱՆ

ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ

 

NN
ը/կ

Եվրասիա-կան տնտեսական միության անդամ պետությունը

Լիազորված մարմնի կողմից տրված` կազմակեր-պության գրանցման համարը

Կազմա-կերպության
անվանումը(անձի անունը, ազգանունը)

Տարածքը (մարզը, գավառը, նահանգը
ագարակը, համայնքը)

Կազմա-կերպու-թյան գտնվելու վայրը (անձի բնակության վայրը)

Գործունե-ության տեսակը

Կազմակեր-պության անասնաբու-ժասանիտարա-կան կարգա-վիճակը(թույլտվություն/ ժամանակավոր սահմանա-
փակում
/ուժեղացված վերահսկողություն)

Ռեեստրում կազմակեր-պության(անձի) ընդգրկման
հիմքը(սահմանա-փակումների
կիրառում/ հանում)

                 
                 
                 
                 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1231-Ն որոշման

 

Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ

 

NN
ը/կ

Ներմուծող երկիրը

Լիազորված մարմնի կողմից տրված` կազմակերպու-թյան գրանցման համարը

Կազմակերպու-թյան անվանումը(անձի անունը, ազգանունը)

Տարածքը (մարզը, գավառը, նահանգը,
ագարակը, համայնքը)

Կազմակերպու-թյան գտնվելու վայրը
(անձի բնակության վայրը)

Գործունեու-թյան տեսակը

Կազմակեր-պության անասնաբուժա-սանիտարական կարգավիճակը(թույլտվություն/ ժամանակավոր սահմանափակում/
ուժեղացված վերահսկո-ղություն)

Ռեեստրում կազմակեր-պության(անձի) ընդգրկման
հիմքը (սահմա-նափակումների
կիրառում/ հանում)

                 
                 
                 
                 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1231-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ (ՀՍԿՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող` անասնաբուժական վերահսկման (հսկման) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևավորման և վարման և ռեեստրում պարունակվող տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), ռեեստրում պարունակվող տեղեկատվությունն ուղարկում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին՝ այն Եվրասիական տնտեսական միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ինտեգրված տեղեկատվական համակարգ) տեղադրելու համար:

3. Ռեեստրը ձևավորվում է լիազոր մարմնի կողմից՝ ապահովելով Եվրասիական տնտեսական միության և լիազոր մարմնի պաշտոնական կայքերից ռեեստր մուտքի հնարավորությունը:

4. Ռեեստրի ձևավորման և վարման ժամանակ ռեեստրում պարունակվող տեղեկատվությունն ապահովվում է չթույլատրված մուտքի պաշտպանությամբ:

5. Ռեեստրը վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևով:

6. Տեղեկատվությունը ռեեստր մուտքագրվում, փոփոխվում, այդ թվում` հանվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, ապրանքների նմուշառման իրականացման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերի:

7. Լիազոր մարմինը տեղեկատվությունը ռեեստրում ներառելու կամ դրանում փոփոխություն կատարելու մասին որոշում ընդունելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում (ոչ ուշ) համապատասխան տեղեկատվություն է ուղարկում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին, կողմերի լիազոր մարմիններին և արտահանող երկրի լիազոր մարմնին:

8. Ռեեստրում պարունակվող տեղեկատվությունը, շահագրգիռ անձանց հարցման հիման վրա, տրամադրում է լիազոր մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1231-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ռեեստրները ձևավորվում և ներդրում են Եվրասիական տնտեսական միության քարտուղարության կողմից` երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստր և Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների ռեեստր վարելու լիազորություն ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրանքի անվտանգության հսկողության և վերահսկման նպատակով` հետևյալ մարմինների հետ համատեղ`

1) Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի նախարարություն.

2) Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

3) Ռուսաստանի Դաշնությունից՝ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայություն.

4) Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին:

2. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին յուրաքանչյուր անգամ առաքվող տվյալը պարունակում է հետևյալ ֆայլերը`

1) երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում պարունակվող տեղեկատվությամբ ֆայլ` համաձայն N 1 ձևի.

2) Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների ռեեստրում պարունակվող տեղեկատվությամբ ֆայլ` համաձայն N 2 ձևի:

3. Լիազոր մարմնի` կազմակերպությանը ռեեստրում ներառելու (ընդգրկելու) սահմանափակումները հանելու մասին դիմումը Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին է ներկայացվում տվյալ ձևերի ֆայլերով` բաղկացած «nXXYYYYMMDDhhmmss.xis» ծածկագրից, որում տառերի նշանակությունը հետևյալն է`

1) ո` ձևի տեսակ՝

ա. I-ն Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետության տարածք փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևն է (N 2 ձև),

բ. e-ն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևն է (N 1 ձև).

2) XX-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տառային ծածկագիրն է՝

ա. BY` Բելառուսի Հանրապետություն,

բ. KZ` Ղազախստանի Հանրապետություն,

գ. RՍ` Ռուսաստանի Դաշնություն,

դ. AM` Հայաստանի Հանրապետություն.

3) YYYY-ն տվյալների ֆայլի ստեղծման տարվա չորս թվերն են.

4) MM-ը տվյալների ֆայլի ստեղծման ամիսն է` թվերով.

5) DD-ն տվյալների ֆայլի ստեղծման ամսվա օրն է` թվերով.

6) hh-ն տվյալների ֆայլի ստեղծման ժամն է.

7) mm-ը տվյալների ֆայլի ստեղծման րոպեն է.

8) ss-ը տվյալների ֆայլի ստեղծման վայրկյանն է:

4. Կազմակերպությունը ռեեստրում ընդգրկելու (գրանցելու) սահմանափակումները հանելու համար հիմք հանդիսացող տվյալների ֆայլի լուսապատճենի անվանումը համապատասխանում է կազմակերպության գրանցման համարին, որը տրվել է լիազոր մարմնի կողմից:

5. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին ուղարկվող բոլոր ձևերի ֆայլերը Excel 97- 2003 (xls ընդլայնում) ձևաչափի են: Տվյալների ֆայլը պարունակում է մեկ թերթի վրա տեղավորվող տվյալներ (sհeet 1): Բոլոր տվյալները (լրացված դաշտերը) «տեքստային» ձևաչափի են: Ռեեստրի յուրաքանչյուր գրանցմանը համապատասխանում է միայն մեկ տող: Ռեեստրի յուրաքանչյուր սյունակին համապատասխանում է մեկ վանդակ` տվյալ տողում: Ֆայլի առաջին տողը պարունակում է սյունակների անվանումները: Տվյալների ֆայլ պատրաստելիս` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել MS Excel 97 - 2003-ի գրքի ձևաչափի սահմանափակումներին (էջում տողերի առավելագույն թիվը` 65536, վանդակում սիմվոլների առավելագույն թիվը` 32000):

6. Կազմակերպությունը ռեեստրում ընդգրկելու (գրանցելու) սահմանափակումները հանելու համար հիմք հանդիսացող տվյալների ֆայլի լուսապատճենները *.pdf ձևաչափով են, գրաֆիկայի թույլտվությունը մեկ դյույմում` 120 կետ: Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է այնքան էջ, որքան վերաբերում է մեկ հիմքին` կազմակերպությանը ռեեստրում ընդգրկելու (գրանցելու) սահմանափակումները հանելու համար:

7. Փոփոխությունների փաթեթով ֆայլերն ուղարկվում են երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում և (կամ) Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների ռեեստրում փոփոխություններ կատարելու պահից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Բոլոր տվյալները Եվրասիական տնտեսական միության հանձնաժողով են ուղարկվում էլեկտրոնային փոստով` հետևյալ հասցեով՝ stat@tsouz.rս:

9. Ֆայլերն ուղարկվում են արխիվացված տեսքով (WinZip, WinRar): Արխիվի անվանումը պարունակում է թարմացումը կատարող լիազոր մարմնի անվանումը, թարմացման փաթեթի հերթական համարը և անգլերեն այբուբենի տառ` թվայնացման ծավալը մեծացնելու համար (օրինակ` BYBST_A000000001): Թարմացումների փաթեթի արխիվներում առկա է մեկական ֆայլ` *.Exls ձևաչափով (երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրի տեղեկատվությամբ կամ Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների ռեեստրի տեղեկատվությամբ), և կազմակերպությունը ռեեստրում ընդգրկելու (գրանցելու) սահմանափակումները հանելու համար հիմք հանդիսացող տվյալների լուսապատճեններով ֆայլեր՝ *.pdf ձևաչափով: Էլեկտրոնային փոստի նամակի թեմայում (subject) նշվում են ռեեստրի տեսակը («Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստր», «Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների ռեեստր»), թարմացումների փաթեթի ձևավորման ամսաթիվը, ժամը և տվյալներն ուղարկող երկրի ու լիազոր մարմնի անվանումները:

10. Տվյալների հետ միասին ներկայացվում է տեքստային ֆայլ, որում տեղեկացվում է, թե ինչպիսի տվյալներ են ուղարկվում ու ինչ ժամկետներում, և ռեեստրի գրառման միավորների թվի ստուգող նշանակությունը (բեռնաթափման տեղական մատյան): Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի ղեկավարը հաստատում է տվյալների առաքումը և համեմատում է գրանցամատյանի գրառման միավորների թիվը ԱՓԱ ԻՏՀՆՏԻ (НСИ ИИСВВТ) մոդուլում գրանցման միավորների թվի նշանակության հետ: Ներբեռնման արդյունքում ղեկավարը կամ տեղեկացնում է ուղարկման ժամանակ թույլ տրված սխալների մասին և խնդրում մեկ անգամ ևս ուղարկել տվյալները, կամ հաստատում է բարեհաջող ներբեռնումը:

11. Լիազոր մարմինը սույն տեխնիկական կանոններն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին է ներկայացնում պատասխանատու կոնտակտային անձանց ցուցակները: Լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին տեղեկացնում է պատասխանատու կոնտակտային անձանց ցուցակում կատարված ցանկացած փոփոխության մասին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1


 

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Դաշտի համարը

Դաշտի անվանումը

Դաշտի անվանումը

1.

NN

2.

TP

Արտադրանքի տեսակը

3.

KS

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
(Բելառուսի Հանրապետություն` BY,Ղազախստանի Հանրապետություն` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RՍ, Հայաստանի Հանրապետություն` AM)

4.

RC

Լիազորված մարմնի կողմից տրված` կազմակերպության գրանցման համարը

5.

NC

Կազմակերպության անվանումը

6.

RC

Տարածքը (մարզ, գավառ, նահանգ, ագարակ, համայնք)

7.

AC

Կազմակերպության գտնվելու վայրը

8.

BC

Գործունեության տեսակը

9.

SC

Կազմակերպության անասնաբուժասանիտարական կարգավիճակը (թույլտվություն/ ժամանակավոր սահմանափակում/ուժեղացված վերահսկողություն)

10.

BC

Ռեեստրում կազմակերպության ընդգրկման հիմքը (սահմանափակումների կիրառում/ հանում)

 

 

 Ձև N 2

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Դաշտի համարը

Դաշտի անվանումը

Դաշտի անվանումը

1.

NN

2.

TP

Արտադրանքի տեսակը

3.

KS

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
(Բելառուսի Հանրապետություն` BY,Ղազախստանի Հանրապետություն` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RՍ, Հայաստանի Հանրապետություն` AM)

4.

RC

Լիազորված մարմնի կողմից տրված` կազմակերպության գրանցման համարը

5.

NC

Կազմակերպության անվանումը

6.

RC

Տարածքը (մարզ, գավառ, նահանգ, ագարակ, համայնք)

7.

AC

Կազմակերպության գտնվելու վայրը

8.

BC

Գործունեության տեսակը

9.

SC

Կազմակերպության անասնաբուժասանիտարական կարգավիճակը (թույլտվություն/ ժամանակավոր սահմանափակում/ուժեղացված վերահսկողություն)

10.

BC

Ռեեստրում կազմակերպության ընդգրկման հիմքը (սահմանափակումների կիրառում/ հանում)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան