ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1059-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թվականների պետական ծրագրի միջոցառումները՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 6 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բնության հատուկ պահպանվող տարածքները (այսուհետ` ԲՀՊՏ) բնական միջավայրի, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, կենսոլորտի բնական վիճակի հավասարակշռության պահպանության ավանդական և արդյունավետ միջոցներից են: ԲՀՊՏ-ների գործառույթները հիմնված են էկոհամակարգային համալիր մոտեցումների կիրառման վրա և ուղղված են բնական գործընթացների ապահովմանը, վտանգների կանխարգելմանը և վերացմանը, գիտական ուսումնասիրությունների և շարունակական մոնիթորինգի, ինչպես նաև կայուն բնօգտագործման, մասնակցային կառավարման և միջոլորտային համագործակցության կազմակերպմանը: ԲՀՊՏ–ների ներկա համակարգի պահպանումն ու զարգացումը հանդիսանում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրականացման, ինչպես նաև երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչն ու երաշխիքը: Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը նպատակաուղղված են այդ քաղաքականության իրականացմանը և դրանից բխող առաջնահերթությունների ու գործողությունների սահմանմանը:
2. ԲՀՊՏ-ների դերը, նշանակությունը կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության ու կայուն օգտագործման գործում՝
1) բնության պահպանության և վերականգնման գործում ԲՀՊՏ-ներն առանցքային դերակատարում ունեն, քանի որ նպաստում են շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության նվազեցմանը, էկոլոգիական հավասարակշռության ապահովմանը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանմանը: Կենսաբազմազանության պահպանման գործում ԲՀՊՏ-ների կարևորությունն ու անհրաժեշտությունն ամրագրված է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածով, համաձայն որի յուրաքանչյուր երկիր պարտավոր է ստեղծել ԲՀՊՏ-ների համակարգ և ապահովել դրա կանոնավոր գործունեությունը: 2004 թ. կոնվենցիայի կողմերի 7-րդ համաժողովը, հիմնվելով Հազարամյակի զարգացման նպատակների, Կայուն զարգացման համաշխարհային վեհաժողովի իրականացման պլանի և Պարկերի 5-րդ համաշխարհային կոնգրեսի գործողությունների պլանի վրա, ընդունեց Պահպանվող տարածքների աշխատանքային ծրագիր, որի նպատակն է ստեղծել և պահպանել «…ԲՀՊՏ-ների ընդգրկուն, արդյունավետ կառավարվող և էկոլոգիական առումով ներկայացուցչական համակարգեր», որոնք զգալիորեն կնվազեցնեն գլոբալ կենսաբազմազանության կորստի չափը ցամաքային և ծովային տարածքներում: Համաձայն աշխատանքային ծրագրի` ԲՀՊՏ-ների կառավարումը բարելավելու համար պետք է հստակեցնել կենսաբազմազանության պահպանության խնդիրները, նպատակները, կառավարման ռազմավարությունները և օգտագործել մոնիթորինգի ծրագրեր ընդգրկող մասնակցային ու գիտականորեն հիմնավորված տարածքային պլանավորման գործիքներ: ԲՀՊՏ-ների անփոխարինելի դերը կենսաբազմազանության պահպանման գործում շեշտադրվեց նաև կոնվենցիայի կողմերի 10-րդ համաժողովում ընդունված՝ Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ռազմավարական պլանում (որոշում X/2) և 2010-2020 թվականների Այիչիի նպատակային խնդիրներում: Նշված պլանի C. Ռազմավարական նպատակի 11-րդ նպատակային խնդիրը նշում է, որ «2020 թվականին ցամաքային տարածքների առնվազն 17 %-ը և ներքին ջրերի, ինչպես նաև առափնյա և ծովային տարածքների 10 %-ը, մասնավորապես, այն տարածքների, որոնք կարևոր նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգային ծառայությունների ապահովման համար, պահպանվում են արդյունավետ կառավարվող, էկոլոգիապես ներկայացուցչական ու իրար հետ սերտ կապված ԲՀՊՏ-ների համակարգի միջոցով».
2) համաձայն էկոհամակարգային մոտեցման սկզբունքների` ԲՀՊՏ-ները հանդես են գալիս ոչ միայն որպես միջավայր առողջացնող օբյեկտներ, այլև ուսուցանող մոդելային համակարգեր` լանդշաֆտի մակարդակով կայուն բնօգտագործման հնարավորությունը ցուցադրելու համար: Դրանց դերը զգալի է լանդշաֆտի և դրա բաղադրիչների վրա վնասակար ազդեցությունների ու ծանրաբեռնվածության հաղթահարման, առկա և սպասվող բնական ու մարդածին վտանգների ու փոփոխությունների կանխատեսման, լանդշաֆտի կորցրած որակների, գենետիկական պաշարների և էկոլոգիական ծառայությունների վերականգնման գործում: ԲՀՊՏ-ները, հանդիսանալով տվյալ երկրի ընդհանուր բնապահպանական համակարգի անբաժանելի մաս, ընդգրկվում են արդյունավետ բնօգտագործման համակարգում ու փոխազդելով շահագործվող տարածքների հետ իրականացնում են միջավայրապաշտպան և ռեսուրսախնայողական գործառույթներ: Ընդ որում, բնական միջավայրի վրա ազդեցության բնույթն այնպիսին է, որ ԲՀՊՏ-ների գործառույթները լիարժեք կարող են իրականացվել միայն շահագրգիռ կողմերի և միմյանց հետ փոխհամաձայնեցված ու միասնական ռազմավարության առկայության պայմաններում: Այդ տեսակետից կարևոր է կապակցել ԲՀՊՏ-ների ստեղծման և զարգացման պլանները կենսաբազմազանության ազգային ռազմավարության, կայուն զարգացման ռազմավարության և երկրի այլ ռազմավարական փաստաթղթերի դրույթների և տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հետ:
3. ԲՀՊՏ-ների դերն էկոհամակարգային ծառայությունների ապահովման խնդիրներում՝
1) բնական էկոհամակարգերի խախտման ժամանակակից պայմաններում, մարդկության կենսապայմաններն ապահովելու համար արդիական է անվերապահորեն պահպանել դեռևս գոյություն ունեցող բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը և դրանց կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունները (այսուհետ` ԷԾ): Այդ իսկ պատճառով ԲՀՊՏ-ների համակարգում ԷԾ-ների ապահովման հարցը կարևորում է նաև 2010-2020 թթ. Այիչիի 11-րդ նպատակային խնդրում, քանի որ բուսական և կենդանական յուրաքանչյուր տեսակի եզակիությունը պայմանավորված է ոչ միայն գենոֆոնդով, այլև էկոհամակարգում դրանց ունեցած դերակատարմամբ.
2) ներկայումս ԲՀՊՏ-ները դիտարկվում են որպես կայունության և ԷԾ-ների պահպանման ու վերականգնման գոտիներ` տարածաշրջանային կենտրոններ, որոնց գործունեությունը միտված է ոչ միայն բնության հարստության պահպանմանը, այլև տեղական բնակչության բարեկեցության բարելավմանը, չքավորության նվազեցմանը և կայուն զարգացմանը: Դա թույլ է տալիս ձևավորել շրջակա միջավայրի ընկալման էկոհամակարգային համապարփակ մոդել, որի դեպքում ԲՀՊՏ-ների բոլոր գործառույթներն ուղղված են գործնական խնդիրների լուծմանը և համահունչ են երկրի սոցիալ-տնտեսական պայմաններին ու կարիքներին.
3) ԲՀՊՏ-ների համակարգում ԷԾ-ներից ստացված օգուտների բացահայտումը կարող է զգալիորեն նպաստել բնօգտագործման սահմանափակումներով պայմանավորված կոնֆլիկտների մեղմացմանը` բնակչության համար ստեղծելով օրինական հիմունքներով բնական պաշարներից օգտվելու հնարավորություններ: Ընդ որում, ԲՀՊՏ-ներում ԷԾ-ից ստացված օգուտներն անհրաժեշտ է արդարացիորեն բաշխել` նպատակ ունենալով նպաստել համայնքների սոցիալական վիճակի բարելավմանը: Մյուս կողմից, օգուտների բաշխման և փոխհատուցման մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև ծախսեր կրող ու օգուտներ ստացող համայնքների և անհատների որոշումը բավականին դժվար խնդիր է, որը կարող է լուծվել միայն ԷԾ-ների մանրակրկիտ հետազոտության շնորհիվ: Հարկ է նշել նաև, որ էկոհամակարգերին, անշուշտ, բնորոշ է փոփոխություններին հարմարվելու և ինքնավերականգնվելու հատկությունը, սակայն առավելագույն խախտմանը հասնելու դեպքում դրանց բնույթը կարող է փոխվել և որոշակի ԷԾ-ների հնարավորությունների ընձեռումը դադարեցվել: Հետևաբար` ԲՀՊՏ-ները, լինելով բնապահպանական ճկուն գործիք, պետք է ապահովեն ԷԾ-ների կայունությունը` լուծելով մի շարք տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր խնդիրներ.
4) էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունները հիմնականում ունեն ապահովող (սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, վառելիք, հումք), կարգավորիչ (կլիմա, բնական աղետների և համաճարակների կանխում, ապաստաններ, կենսամիջավայր, էրոզիայի կանխում), մշակութային (գեղագիտական, կրոնական, գիտաճանաչողական, սոցիալական և հոգևոր արժեքներ, ավանդույթների ձևավորում, ռեկրեացիոն ռեսուրսներ) և աջակցող (հողագոյացում, ֆոտոսինթեզ, ազոտի, ածխածնի, թթվածնի, ջրի շրջանառություն) նշանակություն: ԷԾ–ները տնտեսական արժեք են ներկայացնում և պետք է ինտեգրվեն երկրի տնտեսության ընդհանուր համակարգում: Դրանց տրամադրման կամ պահպանման համար նախատեսված փոխհատուցման վճարները նոր մոտեցումներ են բնապահպանության ոլորտում, որոնք խրախուսում են լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական հավելյալ հոսքերի ստեղծումը: ԷԾ–ների դիմաց կատարվող փոխհատուցման վճարների մեխանիզմի ձևավորման ժամանակ պետք է հստակ նշվի ԷԾ–ների տեսակը, սպառողների կողմից դրանց տրամադրողներին ուղղվող միջոցների ծավալները, իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը` հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու սոցիալ-տնտեսական իրավիճակը: Հետևաբար` ԷԾ-ների տնտեսական երկարաժամկետ ռազմավարությունը պետք է նպատակամղվի էկոլոգիապես ռացիոնալ, սոցիալապես արդարացի և տնտեսապես շահավետ խնդիրների լուծմանը.
5) տեսականորեն ԲՀՊՏ-ներում ԷԾ-ների պահպանման նպատակով ֆինանսական հիմնական աղբյուրներ են հանդիսանում բնապահպանության ոլորտի պետական ծախսերը, աղտոտող կազմակերպությունների միջոցները, դոնոր կազմակերպությունները, բնօգտագործման վճարները, հողերի սեփականատերերը, հովանավորները և այլն: ԷԾ-ների դիմաց կատարված վճարները հետագայում կարող են ձևավորել վերարտադրվող էկոլոգիական հիմնադրամներ՝ նպաստելով բնության պահպանության համար միջոցների տրամադրմանը, փոխհատուցման ֆոնդերի ստեղծմանը և կանաչ էկոնոմիկայի հիմքերի ստեղծմանը: Նշված մոտեցումները համահունչ են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Բնապահպանական ոլորտի նորարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 16 արձանագրային որոշմանը.
6) ԲՀՊՏ-ներում ձևավորվող ԷԾ-ների համալիր նշանակությունը, հատկապես նրանց կողմից կենսապայմանների ապահովումը, դեռևս չունի տնտեսական կոնկրետ գնահատում, ինչը հանգեցնում է էկոհամակարգերի խախտմանը և կենսաբազմազանության աղքատացմանը: Ներկայումս ԷԾ-ների տնտեսական գնահատման մեթոդներն առավելապես կիրառվում են հանքահումքային, անտառային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև էկոզբոսաշրջության ոլորտներում: Էկոզբոսաշրջությունը բնութագրվում է բնական միջավայրի վրա համեմատաբար թույլ բացասական ազդեցությամբ` հանդիսանալով էկոլոգիական գիտելիքների և տեղեկատվության տարածման, բնապահպանական և սոցիալ-տնտեսական համակարգերի միջև լարվածության թուլացման ու ինտեգրմանը նպաստող արդյունավետ միջոց: Այն ապահովում է ԲՀՊՏ-ների կառավարման համար միջոցների հավելյալ ներհոսք և ֆինանսական կայունության աճ: Էկոզբոսաշրջությունը միաժամանակ տեղական բնակչության համար կայուն եկամուտներ ստանալու, կենսամակարդակի, զբաղվածության և ԲՀՊՏ-ների կառավարման գործընթացներին մասնակցության աստիճանի բարձրացման գործուն եղանակ է:
4. ԲՀՊՏ-ների դերը կլիմայի փոփոխության և անապատեցման հիմնահարցերի տեսանկյունից՝
1) կենսաբազմազանության պահպանությունը, կլիմայի փոփոխությունը և հողերի դեգրադացիան (անապատացումը) խիստ փոխկապակցված գործընթացներ են.
2) երկրի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակի անընդհատ ավելացումն ու մարդու կողմից կանաչ զանգվածների կրճատումը նպաստում են գլոբալ տաքացման գործընթացի ակտիվացմանը, որի արդյունքում մեծանում է կլիմայական բաղադրիչի բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տեսակների տարածման արեալների փոփոխությամբ, կենսացիկլի տարածաժամանակային փոփոխությամբ, միաժամանակ ընթացող փոխազդեցությունների խախտմամբ (օրինակ` բույսերի և փոշոտող միջատների), տեսակների դեմոգրաֆիկ ցուցանիշների փոփոխությամբ (օրինակ` կենսունակություն ու պտղատվություն), վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ, մրցակից տեսակների միջև հավասարակշռության խախտմամբ, ինվազիվ տեսակների և հիվանդածին օրգանիզմների տարածմամբ և այլն: Այսպիսի բազմաբնույթ փոփոխությունները բնականաբար բացասական ազդեցություն են թողնում ինչպես բնական ռեսուրսների վիճակի, այդպես էլ հասարակության առողջ ապրելակերպի վրա: ԲՀՊՏ-ները, հանդիսանալով կլիմայի փոփոխությունների դիմակայելուն ուղղված միջազգային և ազգային գործընթացների կարևոր մաս, նպաստում են կանխարգելելու նման փոփոխությունները հետևյալ ճանապարհներով՝
ա. ապահովում են բնական վիճակին մոտ գտնվող ու ածխածնի կուտակման բարձր ներուժ ունեցող էկոհամակարգերի լայն սպեկտրի միջոցով (անտառներ, ջրաճահճային տարածքներ, մարգագետիններ) ածխածնի ակտիվ կուտակումը` նպաստելով մթնոլորտում ջերմոցային գազերի քանակության կրճատմանը,
բ. պահպանում են էկոհամակարգերի ամբողջականությունը` ծառայելով բուֆերներ տեղային կլիմայի կայունության համար և մեղմացնում են բնական աղետների բնույթը,
գ. հանդիսանում են «կլիմայական ապաստաններ» կենդանիների շատ տեսակների համար, որոնք ապրելավայրի սովորական պայմանների փոփոխության դեպքում կարող են ԲՀՊՏ-ներում ստեղծել նոր կայուն պոպուլյացիաներ,
դ. հանդիսանում են այն գենետիկական նյութի աղբյուրը, որը կարող է ապահովել կլիմայի տաքացմանը հարմարեցված ջերմադիմացկուն, չորադիմացկուն նոր սելեկցիոն սորտերի ստացումը,
ե. նպաստում են էկոհամակարգերի կայունությանը և ԷԾ-ների պահպանմանը` նվազեցնելով գլոբալ տաքացման բացասական հետևանքները.
3) ինչ վերաբերում է անապատացման հիմնախնդիրներին, ապա հայտնի է, որ բուսականությունը և դրա ֆիզիկական կառուցվածքի բազմազանությունն օժանդակում են հողերի պահպանությանը և կազմավորմանը, ինչպես նաև կարգավորում են ջրերի մակերևութային հոսքը, տեղային կլիման և հողերի կողմից մթնոլորտային տեղումների կլանումը` ապահովելով չորային և կիսաչորային տարածքներում ԷԾ-ների պահպանությունը: Ընդ որում, ԷԾ-ների փոխկապակցվածության խախտումը հանդիսանում է չորային և կիսաչորային տարածքների անապատացման առանցքային գործոններից մեկը, երբ բնական ռեսուրսների էկոլոգիապես անթույլատրելի երկարատև տնտեսավարումը (օգտակար հանածոների արդյունահանում, գերարածեցում, ջրային և անտառային ռեսուրսների գերօգտագործում և այլն) չի համապատասխանում բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի էկոլոգիական բարվոք վիճակն ապահովող հնարավորություններին: Տնտեսական օգտագործման ենթարկված տարածքներում անապատացման գործընթացների դրսևորման մակարդակը և արագությունը կախված են ոչ միայն հողօգտագործման սխալ եղանակներից և մեթոդներից, այլև հողերի օգտագործման և պահպանության հարաբերության միջև հավասարակշռության բացակայությունից: Յուրաքանչուր կոնկրետ տարածաշրջանում անապատացման գործընթացների կանխումը կամ մեղմացումը հնարավոր է միայն տարածքի բնական ռեսուրսների ներուժի «օգտագործման-բարելավման-պահպանման» հարաբերության բացահայտման դեպքում, որը կապահովի բնական միջավայրի լանդշաֆտաէկոլոգիական հավասարակշռության պահպանությունը: Այստեղ կրկին առաջին պլան է մղվում ԲՀՊՏ-ների դերը, որոնք կարող են հանդիսանալ մոդելային տեղամասեր` հողերի անապատացումը կանխարգելելու կամ մեղմացնելու և դրա արդյունքները ցուցադրելու համար: ԲՀՊՏ-ների առկայությունը նպաստում է բուսածածկույթի պահպանմանը, հողերի էրոզիայի կանխարգելմանը, ջրային և ջերմային բալանսի կարգավորմանը, աղետների կառավարմանը և ԷԾ-ների տրամադրմանը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5. Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման պատմական համառոտ ակնարկը՝
1) Հայաստանի ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացն սկսվել է 1958 թվականից, երբ ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 որոշմամբ ստեղծվեցին «Խոսրովի», «Դիլիջանի» և «Շիկահողի» պետական արգելոցները, ինչպես նաև «Ախնաբադի կենու», «Արջատխլենու», «Գիհու նոսրանտառային», «Գյուլագարակի», «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Սոսու պուրակ» պետական արգելավայրերը: Այնուհետև 1959 թ. ստեղծվեցին 4 պետական արգելավայրեր («Արագածի ալպյան», «Բանքսի սոճու», «Գոռավանի ավազուտներ», «Կովկասյան մրտավարդենու»): Գործընթացի հաջորդ փուլն ընդգրկեց 1971-1972 թվականները` ստեղծվեցին ևս 7 պետական արգելավայրեր («Արզական-Մեղրաձորի», «Գանձաքարի», «Գետիկի», «Իջևանի», «Մարգահովիտի», «Եղեգնաձորի», «Գորիսի»), որից հետո 1987-1989 թվականներին ստեղծվեց «Սև լիճ» պետական արգելոցը և 2 պետական արգելավայրեր: Այսպիսով` Հայաստանի պատմության խորհրդային ժամանակահատվածում ստեղծվեցին 4 արգելոցներ և 20 արգելավայրեր: Ընդ որում`
ա. ԲՀՊՏ-ներն ստեղծվել են համապատասխան օրենսդրության և ռազմավարության բացակայության պայմաններում,
բ. ԲՀՊՏ-ներն ստեղծվել են առանց լուրջ գիտական հիմնավորումների` հիմնականում նպատակաուղղված անտառների պահպանությանն ու վերարտադրությանը,
գ. ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվել լեռնային երկրներին բնորոշ լանդշաֆտների և դրանց բաղադրամասերի ուղղահայաց գոտիական բաշխվածության աշխարհագրական օրինաչափությունները,
դ. հիմնականում բացակայում էին ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրությունները, հատկապես` պետական արգելավայրերի,
ե. հիմնականում չեն սահմանվել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմները և այդ տարածքներում թույլատրելի գործողությունները,
2) Հայաստանի անկախության տարիներին ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով: Նախատեսված ԲՀՊՏ-ներից ստեղծվել է միայն «Խոր վիրապ» արգելավայրը, իսկ գործողությունների ազգային ծրագրից դուրս` «Զանգեզուր» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հոկտեմբերի 15-ի N 1187-Ն որոշում), «Զիկատար» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 380-Ն որոշում), «Խուստուփ» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշում) արգելավայրերը և «Արփի լիճ» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 16-ի N 405-Ն որոշում), «Արևիկ» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշում) ազգային պարկերը: Բացի դրանից, կատարվել են նաև որոշ ԲՀՊՏ-ների կատեգորիայի փոփոխություններ: Այսպես`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հոկտեմբերի 12-ի N 976 որոշմամբ փոխվել է «Սև լիճ» պետական արգելոցի կատեգորիան` տալով պետական արգելավայրի կատեգորիա,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. փետրվարի 21-ի N 165 որոշմամբ «Դիլիջան» պետական արգելոցի և հարակից տարածքների վրա կազմակերպվել է «Դիլիջան» ազգային պարկը.
3) Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման կարևոր առաջընթաց կարելի է համարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 204-Ն և N 205-Ն որոշումներով «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի 2007-2011 թվականների կառավարման պլանների հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 23-ի N 500-Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 22-ի N 1854-Ա որոշմամբ «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանների հաստատումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկը, որում ընդգրկվել են 230 բնության հուշարձաններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն ցանկում լիարժեք չէր ներկայացվել Հայաստանի տարածքում առկա կենդանի և անկենդան բնական օբյեկտների և համալիրների հարուստ բազմազանությունը, քարտեզագրված և ճշգրտված չեն բնության հուշարձանների պահպանման գոտիները, սահմանազատված չեն հողամասերը, բնության հուշարձանները չունեն «ԲՀՊՏ-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագրեր` Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի շրջանակներում ընդգրկվեց «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքներ» ծրագիրը, որի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մայիսի 2-ի N 473-Ն որոշմամբ հաստատվում է բնության հուշարձանների նոր ցանկը` 232 անվանումով և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով հաստատվում է «Թռչկան» ջրվեժի անձնագիրը: Ներկայումս բնության հուշարձաններից 106-ը հանդիսանում են երկրաբանական, 48-ը` ջրաերկրաբանական, 40-ը` ջրագրական, 17-ը` բնապատմական և 21-ը` կենսաբանական հուշարձաններ.
5) այսպիսով` ներկայումս հանրապետությունում գործում են հետևյալ ԲՀՊՏ-ները (աղյուսակ N 1)՝
ա. 3 պետական արգելոցներ («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), որոնք զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը,
բ. 4 ազգային պարկեր («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ»), որոնք զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը,
գ. 232 բնության հուշարձաններ,
դ. 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:
Աղյուսակ N 1
Հայաստանի ԲՀՊՏ-ները, ստեղծումը, նպատակը ԵՎ տեղաբաշխումՆ ըստ Հայաստանի մարզերի
ԲՀՊՏ-ի անվանումը |
Կառավարության որոշման համարը |
Նպատակը |
ՀՀ մարզը |
Զբաղեցրած տարածքը(հեկտար) |
ԱՐԳԵԼՈՑՆԵՐ Խոսրովի անտառ |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
Ազատ և Վեդի գետերի ավազաններում, լեռնային չորասեր համակեցությունների, մշակովի բույսերի վայրի ցեղակիցների, արիդային նոսրանտառների, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու բույսերի պահպանություն |
Արարատ, Կոտայք |
23 213.5 |
Շիկահող |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակների, խոնավասեր անտառների, հարավային Հայաստանում միայն այստեղ հանդիպող արևելյան հաճարենու և հատապտղային կենու պուրակների, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու բույսերի պահպանություն |
Սյունիք |
12 137.1 |
Էրեբունի |
ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. N 324 |
վայրի հացազգիների գենոֆոնդի և աճելավայրի պահպանություն |
Կոտայք |
89.0 |
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ Սևան |
ՀՍՍՀ Կոմկուսի Կենտկոմի և Մինիստրների խորհրդի 1978 թ. մարտի 14-ի N 125 |
Սևանա լճի էկոհամակարգի պահպանություն |
Գեղարքունիք |
147 455.0 |
Դիլիջան |
ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 21-ի N 165 |
կաղնու և հաճարենու ռելիկտային անտառների, հատապտղային կենու եզակի պուրակի, բնական սոճուտների, հանքային աղբյուրների սնման մակերեսների, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու բույսերի պահպանություն |
Տավուշ |
33 765.0 |
Արփի լիճ |
ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 16-ի N 405-Ն |
Արփի լճի էկոհամակարգի, հազվագյուտ և չվող թռչնատեսակների բնադրավայրերի, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների պահպանություն |
Շիրակ |
21 179.3 |
Արևիկ |
ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 15-ի N 1209-Ն |
Մեղրիի լեռնաշղթայի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնական և մշակութային ժառանգության պահպանություն |
Սյունիք |
34 401.8 |
ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ Ախնաբադի կենու |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
ռելիկտային Կենի հատապտղային տեսակի պահպանություն |
Տավուշ |
25.0 |
Արջատխլենու |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
ռելիկտային արջատխլենու և կենու պուրակների պահպանություն |
Տավուշ |
40.0 |
Գիհու նոսրանտառային |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
Գիհի բազմապտուղ, Գիհի գարշահոտ և Գիհի երկարատերև տեսակների գերակշռությամբ նոսրանտառների պահպանություն |
Գեղարքունիք |
3 312.0 |
Գյուլագարակի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
ռելիկտային սոճու անտառների պահպանություն |
Լոռի |
2 576.0 |
Հերհերի նոսրանտառային |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
գիհու ռելիկտային նոսրանտառների պահպանություն |
Վայոց ձոր |
6 139.0 |
Ջերմուկի անտառային |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
Խոշորառէջ կաղնու լեռնային անտառների և դրանց բնորոշ կենդանական աշխարհի պահպանություն |
Վայոց ձոր |
3 865.0 |
Սոսու պուրակ |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի N Պ-341 |
Սոսի արևելյան տեսակի բնական պուրակի պահպանություն |
Սյունիք |
64.2 |
Արագածի ալպյան |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1959 թ. հունվարի 29-ի N 20 |
սառցադաշտային Քարի լճի և հարակից ալպյան մարգագետինների պահպանություն |
Արագածոտն |
300.0 |
Բանքսի սոճու |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1959 թ. հունվարի 29-ի N 20 |
Բանքսի սոճու եզակի տնկարանային պուրակի պահպանություն |
Կոտայք |
4.0 |
Գոռավանի ավազուտներ |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1959 թ. հունվարի 29-ի N 20 |
ավազուտային անապատի և դրան բնորոշ բուսական ու կենդանական աշխարհի պահպանություն |
Արարատ |
95.99 |
Կովկասյան մրտավարդենու |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1959 թ. հունվարի 29-ի N 20 |
ռելիկտային Մրտավարդ կովկասյան տեսակի պահպանություն |
Լոռի |
1 000.0 |
Արզական-Մեղրաձորի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. ապրիլի 9-ի N 212 կարգադրություն |
անտառային հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, կովկասյան մարեհավ) պահպանություն |
Կոտայք |
13 532.0 |
Գանձաքարի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. ապրիլի 9-ի N 212 կարգադրություն |
լեռնային անտառների, հազվագյուտ և արժեքավոր կենդանիների (այծյամ, գորշ արջ, Կովկասյան մարեհավ) պահպանություն |
Տավուշ |
6 813.0 |
Գետիկի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. ապրիլի 9-ի N 212 կարգադրություն |
լեռնային անտառների, հազվագյուտ և արժեքավոր կենդանիների (այծյամ, գորշ արջ, Կովկասյան մարեհավ) պահպանություն |
Գեղարքունիք |
5 728.0 |
Իջևանի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. ապրիլի 9-ի N 212 կարգադրություն |
անտառային լանդշաֆտների ու դրանց բնորոշ կենդանական աշխարհի պահպանություն |
Տավուշ |
5 908.0 |
Մարգահովտի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. ապրիլի 9-ի N 212 կարգադրություն |
խոնավասեր անտառների և դրանց բնորոշ կենդանական աշխարհի պահպանություն |
Լոռի |
3 368.0 |
Եղեգնաձորի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. նոյեմբերի 16-ի N 375 |
անտառային լանդշաֆտների ու դրանց բնորոշ կենդանական աշխարհի պահպանություն |
Վայոց Ձոր |
4 200.0 |
Գորիսի |
ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. նոյեմբերի 6-ի N 775 կարգադրութուն |
անտառային լանդշաֆտների ու դրանց բնորոշ կենդանական աշխարհի պահպանություն |
Սյունիք |
1850.0 |
Որդան կարմիր |
ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թ. փետրվարի 2-ի N 61 |
հայկական Որդան կարմիրի աղուտային բնակության վայրերի և աղասեր բույսերի պահպանություն |
Արմավիր |
219.85 |
Բողաքարի |
ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. օգոստոսի 10-ի N 400 |
էնդեմիկ բուսատեսակների (Վարդակակաչ սոսնովսկու, Խլածաղիկ թախտաջյանի, Կաղնի արաքսյան և այլն) պահպանություն |
Սյունիք |
2 728.0 |
Սև լիճ |
ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 12-ի N 975 |
բարձրալեռնային Սև լճի էկոհամակարգի պահպանություն |
Սյունիք |
240.0 |
Խոր վիրապ |
ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի N 975-Ն |
խոնավ էկոհամակարգերի պահպանություն |
Արարատ |
50.28 |
Հանքավանի ջրաբանական |
ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 17-ի N 1063-Ն |
հանքային աղբյուրների սնման ավազանների պահպանություն |
Կոտայք |
5 169.04 |
Ջերմուկի ջրաբանական |
ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 17-ի N 1063-Ն |
հանքային տաք աղբյուրների սնման ավազանների պահպանություն |
Վայոց ձոր |
17 371.0 |
Զանգեզուր |
ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 15-ի N 1187-Ն |
մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանություն |
Սյունիք |
25 870.64 |
Զիկատար |
ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 380-Ն |
անտառային էկոհամակարգերի պահպանություն |
Տավուշ |
150.0 |
Խուստուփ |
ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի N 1465-Ն |
անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի պահպանություն |
Սյունիք |
6946.74 |
Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացմանը նպաստող կարևոր արդյունքներից են նաև՝
ա. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. հոկտեմբերի 27-ի N 364-Ա հրամանով ԲՀՊՏ-ների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների հաստատումը,
բ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. փետրվարի 12-ի N 60-Ա հրամանով ԲՀՊՏ-ի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների հաստատումը,
գ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմին արժանացնելը (Եվրոպայի նախարարների կոմիտեի 2013 թ. հուլիսի 10-ի CM/ResDip (2013)2 հատուկ որոշում):
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի իրականացման գործընթացի վերլուծությունը՝
1) սույն ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կենսաբազմազանության համար հզորությունների ստեղծման կարիքների գնահատում» ARM97/G/31 ծրագրի շրջանակներում և պլանավորվել է 8 տարվա համար` ընդգրկելով հետևյալ հինգ բաժինները`
ա. օրենսդրության կատարելագործում. 2006 թ.-ին ընդունվել է «ԲՀՊՏ-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է մի շարք օրենսդրական ակտեր, այդ թվում` ԲՀՊՏ-ներում մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը (ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշում), ԲՀՊՏ-ների պետական կադաստրի վարման կարգը (ՀՀ կառավարության 2008 թ. մարտի 20-ի N 259-Ն որոշում), ԲՀՊՏ-ների ստեղծման կարգը (ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 22-ի N 72-Ն որոշում): Վավերացվել են ծրագրով նախատեսված միջազգային 4 համաժողովներ՝ 2004 թ. «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան», 2008 թ. «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի), «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES), 2010 թ. «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» (Բոնն).
բ. կառավարման համակարգի բարելավում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2007 թվականին հաստատել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի, 2009 թվականին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, իսկ 2011 թվականին «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանները,
գ. ԲՀՊՏ-ների ցանցի ընդլայնում. 2004-2009 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվել և իրականացվել են հետևյալ միջնաժամկետ ծրագրերը` 6 նոր ԲՀՊՏ-ների ստեղծման ծրագրերի մշակում («Արևիկ» պետական արգելոց, «Արփի (Գնիշիկ)» և «Ջերմուկ» ազգային պարկեր, «Կիրանց» և «Որոտան» բնական պարկեր, «Արայի լեռ» արգելավայր).
ԲՀՊՏ-ների կադաստրի ստեղծում, ԲՀՊՏ-ների սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքներ (այդ թվում` «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի» պետական արգելոցներ, պետական արգելավայրեր), Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի ստեղծման ծրագրի մշակում,
դ. ֆինանսատնտեսական մեխանիզմների բարելավում. վերջին տարիների ընթացքում զգալիորեն ավելացել են ԲՀՊՏ-ների ֆինանսավորման ծավալները: 2000-2013 թթ. ընթացքում պետական արգելոցների, ազգային պարկերի և արգելոցապարկային համալիրի ֆինանսավորումն աճել է մոտ 4.8 անգամ,
ե. կադրային ապահովության բարելավում. պետական միջոցներով և միջազգային կառույցների աջակցությամբ կազմակերպվել են ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների կադրերի վերապատրաստման դասընթացներ, ուժեղացվել են առկա ԲՀՊՏ-ների տեխնիկական հզորությունները և ենթակառուցվածքները, համալրվել են գիտական կադրերը, ստեղծվել են այցելուների կենտրոններ, վերականգնվել են թանգարանները և այլն.
2) ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները հիմնականում չեն պահպանվել, իսկ դրանց չկատարման կամ թերի կատարման հիմնական պատճառն այն է, որ ծրագրով նախատեսվող որոշ գործողություններ իրատեսական չեն և հստակ չեն դրանց իրականացման նպատակները, որոշ գործողություններ էլ չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, օրինակ` բնական պարկերի ստեղծումը: Գործողությունների ծրագրի լուրջ թերություններից է ԲՀՊՏ-ների զարգացման պրակտիկայում առաջնային համարվող էկոլոգիական ցանցերի ստեղծման գաղափարի բացակայությունը: Ըստ էության չեն դիտարկվում նաև անդրսահմանային ԲՀՊՏ-ի ստեղծման խնդիրը, կլիմայի փոփոխության ազդեցության սպառնալիքները:
7. Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը՝
1) միջազգային կազմակերպությունները նշանակալի ավանդ են ունեցել Հայաստանի Հանրապետության ԲՀՊՏ-ների համակարգի ընդլայնման, զարգացման և պահպանության գործում: Նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերը կարելի է բաժանել հետևյալ հիմնական ուղղությունների՝
ա. ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում ստեղծվել են նոր ԲՀՊՏ-ներ,
բ. ծրագրեր, որոնց իրականացումը նպաստել է ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի և կարողությունների հզորացմանը,
գ. ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում բարելավվել է ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրությունը.
2) առավել խոշոր ֆինանսական ներդրումներ են իրականացվել Համաշխարհային բանկի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի, Բնութան համաշխարհային հիմնադրամի, Կովկասի բնության հիմնադրամի կողմից.
3) որոշ ծրագրերի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի ԲՀՊՏ-ներում հանդիպող մի քանի հազվագյուտ կենդանատեսակներ և դրանց պոպուլյացիաներ, ինչպես օրինակ՝ Դալի ավազամուկը, կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, սև անգղը, հայկական իժը, Դարևսկու իժը և այլն: Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից մշակվել և հավանության են արժանացել կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի պահպանության և մոնիթորինգի ծրագրերը: Առանձնացվել են նաև Հայաստանի 18 կարևոր թռչնաբանական տարածքներ և կազմվել է 16 կարևոր բուսաբանական տարածքների նախնական ցանկը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
8. Կենսաբազմազանության ներկայացվածությունը՝
1) ԲՀՊՏ-ներում առավել կարևորվում է կենսաբազմազանության ներկայացվածությունը, քանի որ բուսական կամ կենդանական աշխարհի ամեն մի տեսակի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ էկոհամակարգերի հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում իր հարստությամբ և բազմազանությամբ: Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը և տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ` հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորման համար: Հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4500 տեսակի սնկեր, մոտ 9000 տեսակի ստորակարգ և բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1 քառ. կիլոմետրին ընկնում է մոտ 107 տեսակ: Հարուստ է նաև կենդանական աշխարհը` շուրջ 17 500 տեսակի անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ: Գենոֆոնդում առկա են ոչ միայն բազմաթիվ էնդեմիկ տեսակներ, մշակովի և ընտելացված տեսակների վայրի ցեղակիցներ, այլև արժեքավոր, օգտակար տեսակներ, որոնց մի մասը գտնվում է կրիտիկական վիճակում, իսկ զգալի մասը` վտանգված կամ խոցելի է: Կենսաբազմազանությունը Հայաստանում ունի բնապահպանական և սոցիալտնտեսական կարևոր նշանակություն, որի բաղադրիչները դարերով օգտագործվել և ներկայումս էլ ակտիվ օգտագործվում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունում, սննդարդյունաբերությունում, շինարարությունում, դեղագործությունում և այլն.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանության է ենթակա ողջ կենսաբազմազանությունը, սակայն առաջնահերթ պահպանության կարիք ունեն բույսերի և կենդանիների՝ կրիտիկական վիճակում գտնվող և վտանգված տեսակները: Վերջին տարիներին Հայաստանում տարվել է մեծ աշխատանք՝ բույսերի և կենդանիների հազվագյուտ ու խոցելի տեսակների բացահայտման և գնահատման ուղղությամբ: Այդ տվյալները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով հաստատված՝ Հայաստանի բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում: Ընդ որում, Կարմիր գրքում տեսակների գրանցման փաստը համարվում է այն գերակա չափորոշիչը, որով գնահատվում է Հայաստանի ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության ներկայացվածությունը (աղյուսակ N 2): Հավելվածում բերված տվյալներից ակնհայտ է դառնում հետևյալը`
ա. Հայաստանի ԲՀՊՏ-ների ճնշող մեծամասնությունում բացակայում են լիարժեք տվյալներ կենսաբազմազանության վերաբերյալ,
բ. Կարմիր գրքում գրանցված գլխարկավոր սնկերի 40 տեսակներից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 33-ը (82.5 %): Առավել հարուստ է ներկայացված «Դիլիջան» ազգային պարկի տարածքը: «Շիկահող» և «Էրեբունի» պետական արգելոցներում, «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև պետական արգելավայրերի գերակշռող մասում տվյալների բացակայությունը հավանաբար վկայում է այն մասին, որ այս տարածքներում սնկերի տեսակային կազմի ուսումնասիրության աշխատանքներ չեն տարվել,
Աղյուսակ N 2
Կենսաբազմազանության ներկայացվածությունը Հայաստանի ԲՀՊՏ-ներում
Կատեգորիան |
ԲՀՊՏ-ի անվանումը |
Սնկեր |
Բարձրակարգ բույսեր |
Անողնաշար կենդանիներ |
Ողնաշարավոր կենդանիներ | |||||
Ընդհանուր քանակը |
ՀՀ Կարմիր գիրք |
Ընդհանուր քանակը |
ՀՀ Կարմիր գիրք |
Ընդհանուր քանակը |
ՀՀ Կարմիր գիրք |
Ընդհանուր քանակը |
ՀՀ Կարմիր գիրք | |||
Արգելոց |
Խոսրովի անտառ |
Տվյալներ չկան |
6 |
1849 |
26 |
1500 |
31 |
283 |
34 | |
Շիկահող |
Տվյալներ չկան |
1074 |
49 |
Տվյալներ չկան |
6 |
220 |
21 | |||
Էրեբունի |
Տվյալներ չկան |
292 |
20 |
774 |
5 |
99 |
1 | |||
Ազգային պարկ |
Սևան |
267 |
6 |
1619 |
19 |
683 |
20 |
336 |
52 | |
Դիլիջան |
480 |
20 |
1200 |
9 |
1501 |
7 |
229 |
16 | ||
Արփի լիճ |
13 |
0 |
656 |
12 |
2500-3000 |
4 |
249 |
18 | ||
Արևիկ |
Տվյալներ չկան |
1462 |
24 |
528 |
32 |
253 |
28 | |||
Արգելավայր |
Արջատխլենու |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||
Ախնաբադի կենու պուրակ |
Տվյալներ չկան |
2 |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
0 |
Տվյալներ չկան | |||
Արագածի ալպյան |
2 |
0 |
158 |
1 |
Տվյալներ չկան |
3 |
Տվյալներ չկան | |||
Արզական-Մեղրաձորի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
0 |
Տվյալներ չկան |
4 |
Տվյալներ չկան | ||||
Բանքսի սոճու |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||||
Բողաքարի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
2 | ||||
Գանձաքարի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||||
Գետիկի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||||
Գիհու նոսրանտառային |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||||
Գորիսի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||||
Գոռավանի ավազուտներ |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
8 |
Տվյալներ չկան |
12 |
Տվյալներ չկան |
7 | |||
Գյուլագարակի |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
0 |
Տվյալներ չկան |
0 |
Տվյալներ չկան | |||
Եղեգնաձորի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||||
Զանգեզուր |
13 |
696 |
28 |
74 |
7 |
93 |
18 | |||
Իջևանի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
2 |
Տվյալներ չկան |
1 | ||||
Խոր վիրապ |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան | |||||
Խուստուփ |
9 |
0 |
493 |
17 |
58 |
4 |
111 |
19 | ||
Հանքավանի ջրաբանական |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
2 |
Տվյալներ չկան | |||||
Հեր-Հերի նոսրանտառային |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | |||||
Կովկասյան մրտավարդենու |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
0 |
Տվյալներ չկան | ||||
Մարգահովտի |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան | |||||
Որդան կարմիր |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
5 |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
1 | |||
Ջերմուկի անտառային |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
4 |
Տվյալներ չկան | |||||
Ջերմուկի ջրաբանական |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան |
3 |
Տվյալներ չկան | |||||
Սոսու պուրակ |
Տվյալներ չկան |
2 |
Տվյալներ չկան |
1 |
Տվյալներ չկան |
Տվյալներ չկան | ||||
Սև լիճ |
Տվյալներ չկան |
102 |
0 |
Տվյալներ չկան |
2 |
Տվյալներ չկան |
գ. Կարմիր գրքում գրանցված 452 տեսակի բարձրակարգ բույսերից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը կամ 36.7 %-ը, որն, անշուշտ, բարձր ցուցանիշ չէ: Ընդ որում` Կարմիր գրքում գրանցված բարձրակարգ բույսերի ներկայացվածության մակարդակը համեմատաբար բարձր է «Շիկահող» պետական արգելոցում: Պետական արգելավայրերի տարածքներն աչքի են ընկնում Կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների ներկայացվածության ցածր ցուցանիշներով: Ընդ որում` մի շարք արգելավայրերի վերաբերյալ տվյալներն ընդհանրապես բացակայում են,
դ. Կարմիր գրքում գրանցված 155 տեսակի անողնաշար կենդանիներից 97-ը կամ 62.6 %-ը հանդիպում են ԲՀՊՏ-ներում: Տեսակների ներկայացվածությամբ աչքի են ընկնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերը: Ներկայացվածության ցածր մակարդակ արձանագրվել է «Շիկահող» և «Էրեբունի» պետական արգելոցներում, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերում, ինչպես նաև պետական արգելավայրերում,
ե. Կարմիր գրքում գրանցված 153 տեսակի ողնաշարավորներից 100-ը կամ 65.3 %-ը ներկայացված են ԲՀՊՏ-ներում: Ընդ որում, դրանցից շուրջ կեսը միաժամանակ հանդիպում են մի քանի ԲՀՊՏ-ներում: Տեսակների ներկայացվածությամբ առանձնապես աչքի են ընկնում «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցները, բոլոր ազգային պարկերը: Տեսակների ներկայացվածությունը ցածր մակարդակի վրա է հիմնականում պետական արգելավայրերում, ինչը, հավանաբար, կապված է անբավարար ուսումնասիրությունների և տվյալների բացակայության հետ:
9. Լանդշաֆտային բազմազանության ներկայացվածությունը.
1) Հայաստանը լեռնային երկիր է, որի լանդշաֆտները կազմում են բարդ, բազմաֆունկցիոնալ համակարգ: Տարածքի երկրաբանական զարգացման և կլիմայի առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանում ձևավորվել են կիսաանապատային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային և ջրային լանդշաֆտները, որոնց բնորոշ պայմաններն առաջացրել են բուսական ու կենդանական տեսակների բնակության միջավայրերի մեծ բազմազանություն, ինքնատիպ համակեցություններ, էնդեմիզմի բարձր մակարդակ, ինչպես նաև հարուստ ագրոկենսաբազմազանություն: Հետևաբար` ԲՀՊՏ-ներում լանդշաֆտային բազմազանության ընդգրկուն ներկայացվածությունը ռազմավարական նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար: Հայաստանի ԲՀՊՏ-ներում լանդշաֆտային բազմազանության ներկայացվածության վերլուծությունից (աղյուսակ N 3) ակնհայտ է դառնում հետևյալը`
Աղյուսակ N 3
Լանդշաֆտային բազմազանության ներկայացվածությունը Հայաստանի ԲՀՊՏ-ներում (հա) (ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների)
ԲՀՊՏ-ի անվանումը |
Անապատային և կիսաանապատային |
Տափաստանային |
Անտառային |
Լեռնամարգագետնային |
Ջրային և խոնավ տարածքներ |
Ընդամենը | |
ենթալպյան |
ալպյան | ||||||
ԱՐԳԵԼՈՑՆԵՐ Խոսրովի անտառ |
16 530.0 |
4 131.0 |
2 552.5 |
23 213.5 | |||
Շիկահող |
1 654.6 |
10 482.5 |
12 137.1 | ||||
Էրեբունի |
89.0 |
89.0 | |||||
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ
Սևան |
10 621.0 |
12 076.0 |
124 759.0 |
147 456.0 | |||
Դիլիջան+Ախնաբադի կենու պուրակ արգելավայր |
6 161.7 |
24 679.0 |
2 924.3 |
33 765.0 | |||
Արփի լիճ |
3 666.2 |
8 417.5 |
6 840.8 |
2 254.8 |
21 179.3 | ||
Արևիկ+Բողաքարի արգելավայր |
307.3 |
7 403.7 |
16 615.0 |
5 679.4 |
4 396.4 |
34 401.8 | |
ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ Արջատխլենու |
40.0 |
40.0 | |||||
Արագածի ալպյան |
284.0 |
16.0 |
300.0 | ||||
Արզական-Մեղրաձորի |
2 357.2 |
9 527.0 |
1 557.0 |
90.8 |
13 532.0 | ||
Բանքսի սոճու |
4.0 |
4.0 | |||||
Գանձաքարի |
1 216.0 |
5 597.0 |
6 813.0 | ||||
Գետիկի |
883.9 |
197.0 |
3 024.6 |
1 622.5 |
5 728.0 | ||
Գիհու նոսրանտառային |
613.8 |
1 232.6 |
1 465.6 |
3 312.0 | |||
Գորիսի |
626.5 |
1 223.5 |
1 850.0 | ||||
Գոռավանի ավազուտներ |
95.99 |
95.99 | |||||
Գյուլագարակի |
2 576.0 |
2 576.0 | |||||
Եղեգնաձորի |
1 117.6 |
3 082.4 |
4 200.0 | ||||
Զանգեզուր |
1 246.2 |
636.3 |
6 874.04 |
13 567.0 |
25 870.64 | ||
Զիկատար |
150.0 |
150.0 | |||||
Իջևանի |
1 279.3 |
4 628.7 |
5 908.0 | ||||
Խոր վիրապ |
50.28 |
50.28 | |||||
Խուստուփ |
3 731.2 |
2 445.5 |
770.0 |
6 946.7 | |||
Հանքավանի ջրաբանական |
1 314.64 |
2 378.8 |
1 475.6 |
5 169.04 | |||
Հեր-Հերի նոսրանտառային |
1 360.5 |
4 778.5 |
6 139.0 | ||||
Կովկասյան մրտավարդենու |
825.0 |
175.0 |
1 000.0 | ||||
Մարգահովտի |
2 866.7 |
501.3 |
3 368.0 | ||||
Որդան կարմիր |
219.85 |
219.85 | |||||
Ջերմուկի անտառային |
1 914.4 |
1 950.6 |
3 865.0 | ||||
Ջերմուկի ջրաբանական |
1 335.5 |
12 971.0 |
3 064.5 |
17 371.0 | |||
Սոսու պուրակ |
64.2 |
64.2 | |||||
Սև լիճ |
66.0 |
174.0 |
240.0 | ||||
Ընդամենը` ՀԱ |
623.14 |
61 391.7 |
110 269.2 |
87 516.24 |
127 254.08 |
387 054.4 | |
Ընդամենը` ԲՀՊՏ-ՆԵՐԻ % |
0.2 |
15.8 |
28.5 |
22.6 |
32.9 |
100 | |
Ընդամենը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ % |
0.02 |
2.06 |
3.7 |
2.94 |
4.28 |
13.0 |
ա. ԲՀՊՏ-ներում առավելապես ընդգրկված են ջրային լանդշաֆտները` 127 254.08 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 4.28 %-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում` 32.9 %, սակայն դրա գերակշռող մասը բաժին է ընկնում Սևանա լճի հայելուն (124 759.0 հեկտար),
բ. անտառային լանդշաֆտները կազմում են 110 269.2 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.7 %-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում` 28.5 %,
գ. լեռնամարգագետնային լանդշաֆտները զբաղեցնում են 87 516.24 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 2.94 %-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում` 22.6 %,
դ. տափաստանային լանդշաֆտները` 61 391.7 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 2.06 %-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում` 15.8 %,
ե. կիսաանապատային լանդշաֆտները զբաղեցնում են ընդամենը 623.14 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 0.02 %-ը, իսկ ԲՀՊՏ-ների համակարգում` 0.2 %.
2) այստեղից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ԲՀՊՏ-ներում դեռևս անբավարար են ներկայացված կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտները: Ինչ վերաբերում է ջրային լանդշաֆտներին, ապա, առանց Սևանա լճի հայելու, դրանց մակերեսը կազմում է 2 495.08 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 0.08 %-ը: Հետևաբար, նոր ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացում կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտների հետ մեկտեղ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ջրային կամ խոնավ տարածքներին, որոնք հարուստ են հազվագյուտ կենսաբազմազանությամբ և ինքնատիպ համակեցություններով:
10. Մշակութային ժառանգության ներկայացվածությունը.
1) Հայաստանի ԲՀՊՏ-ները հարուստ են մշակութային ժառանգության կոթողներով, որոնցից շատերը համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության մաս կարող են կազմել: Պատմամշակութային հուշարձանների ժամանակային բազմազանությունն ընդգրկում է քարե դարի վաղ ժամանակներից մինչ մեր դարաշրջանը: Այսպես` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան՝ 150-ից ավելի պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում` այստեղ հաշվառված են շուրջ 15 գյուղատեղի, 9 եկեղեցի և վանական համալիր, 4 բերդ և ամրոց, ժայռափոր կացարաններ, հին գերեզմանատներ և այլն: «Սևան» ազգային պարկի և դրա պահպանման գոտու տարածքներում հաշվառված է պատմության և մշակույթի 1458 հուշարձան, իսկ «Դիլիջան» ազգային պարկի և դրա պահպանման գոտու տարածքներում` 473 հուշարձան: Այլ ԲՀՊՏ-ների վերաբերյալ տվյալները ստույգ չեն և ուսումնասիրման ու ճշգրտման կարիք ունեն.
2) ԲՀՊՏ–ների տարածքում տեղաբաշխված պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը և անվթարության ապահովումը, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջների, իրականացնում են այդ տարածքները տնօրինող պետական մարմինները, սակայն հուշարձանների պահպանության իրավասությունները, այցելությունների և պեղումների կազմակերպումը, ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև հուշարձանների վերականգնման հետ կապված այլ շինարարական աշխատանքների իրականացումը երբեմն չի համապատասխանում տվյալ ԲՀՊՏ–ի պահպանության ռեժիմին: Հետևաբար, այս հարցերում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և շահագրգիռ այլ կողմերի հետ սերտ համագործակցություն:
11. ԲՀՊՏ-ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը. ԲՀՊՏ-ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է հետևյալ իրավական ակտերը`
1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը`
ա. ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա (Ռիո դե Ժանեյրո, 1992 թ.),
բ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիա (Փարիզ, 1972 թ.),
գ. «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա (Բեռն, 1979 թ.),
դ. «Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիա» (Ֆլորենցիա, 2000 թ.),
ե. «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիա (Բոնն, 1979 թ.),
զ. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա (Վաշինգտոն, 1979 թ.),
է. «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես` որպես ջրաթռչունների բնակավայր» կոնվենցիա (Ռամսար, 1971թ.),
ը. ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի... » կոնվենցիա (Փարիզ, 1994 թ.),
թ. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա (Նյու Յորք, 1992 թ.),
ժ. ՄԱԿ-ի ԵՏՀ «Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքների պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիա (Հելսինկի, 1992 թ.),
ժա. ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիա (Էսպո, 1991 թ.),
ժբ. ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա (Օրհուս, 1998 թ.),
ժգ. «Ռազմավարական, էկոլոգիական գնահատման մասին» արձանագրություն (Կիև, 2003 թ.).
2) Հայաստանի Հանրապետության օրենսգրքերը`
ա. Անտառային օրենսգիրք,
բ. Հողային օրենսգիրք,
գ. Ջրային օրենսգիրք,
դ. Ընդերքի մասին օրենսգիրք,
ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք,
զ. Քրեական օրենսգիրք,
է. Քաղաքացիական օրենսգիրք.
3) Հայաստանի Հանրապետության օրենքները`
ա. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին,
բ. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին,
գ. Բնապահպանական վերահսկողության մասին,
դ. Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին,
ե. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին,
զ. Բուսական աշխարհի մասին,
է. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին,
ը. Կենդանական աշխարհի մասին,
թ. Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին,
ժ. Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին.
ժա. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին,
ժբ. Որսի և որսորդական տնտեսության վարման մասին,
ժգ. Սևանա լճի մասին,
ժդ. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին,
ժե. Տեղական ինքնակառավարման մասին,
ժզ.Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները՝
ա. Բնության հատուկ պահպանվող տարածքներում մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին (2007 թ. օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշում),
բ. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին (2008 թ. մարտի 20-ի N 259-Ն որոշում),
գ. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին (2008 թ. դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշում),
դ. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին (2009 թ. հունվարի 22-ի N 72-Ն որոշում),
ե. Բնօգտագործման դրույքաչափերի մասին (1998 թ. դեկտեմբերի 30-ի N 864 որոշում),
զ. Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկը հաստատելու մասին (2009 թ. փետրվարի 19-ի N 156-Ն որոշում),
է. «Սևան» ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրի մասին (2009 թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշում).
5) ԲՀՊՏ-ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է նաև պետական արգելոցների, ազգային պարկերի, արգելավայրերի ստեղծման և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, պետական արգելոցների, ազգային պարկերի կառավարման պլանները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների կարմիր գրքերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումները: Բացի դրանից` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. հոկտեմբերի 27-ի N 364-Ա հրամանով հաստատվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման մեթոդական ցուցումները»:
12. ԲՀՊՏ-ների կառավարման համակարգը.
1) Հայաստանում ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի միջոցով: ԲՀՊՏ-ների կառավարման համակարգում կարևոր դերակատարություն ունեն ԲՀՊՏ-ների պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ները (աղյուսակ N 4).
Աղյուսակ N 4
ԲՀՊՏ-ների պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ների կազմում ընդգրկված ԲՀՊՏ-ները
ՊՈԱԿ |
ԲՀՊՏ-ներ |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում ընդգրկված ԲՀՊՏ-ները | |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց |
«Զանգեզուր կենսոլորտային համալիր» |
«Շիկահող» պետական արգելոց |
«Դիլիջան» ազգային պարկ» |
«Դիլիջան» ազգային պարկ |
«Սևան» ազգային պարկ» |
«Սևան» ազգային պարկ |
«Արգելոցապարկային համալիր» |
«Էրեբունի» պետական արգելոց |
«Զիկատար» բնապահպանական կենտրոն» |
«Զիկատար» արգելավայր |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում ընդգրկված ԲՀՊՏ-ները | |
«Հայանտառ» |
«Արջատխլենու» արգելավայր |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում ընդգրկված ԲՀՊՏ-ները | |
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ |
«Արագածի ալպյան» արգելավայր |
2) չնայած այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԲՀՊՏ-ների համակարգի արդյունավետ կառավարման համար հիմնականում բարենպաստ է, սակայն ԲՀՊՏ-ների կառավարման առանձնահատկությունների վերլուծությունն ի հայտ է բերել հետևյալ հիմնական թույլ կողմերը՝
ա. ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների անկատարությունը. Հայաստանում ԲՀՊՏ-ների կառավարումը բնորոշվում է խիստ արտահայտված ուղղահայաց կառուցվածքով, որի անճկունությունը, տեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների պակասը խոչընդոտում են ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի տարբեր մակարդակների միջև կապերի ամրացմանը և գործառույթների ներդաշնակեցմանը: Մասնավորապես, չնայած կանոնավոր կապերն առկա են գրեթե բոլոր ԲՀՊՏ-ների, տարածքային կառավարման և ՏԻՄ-երի ու հողօգտագործողների միջև, սակայն որոշումների կայացման ժամանակ ծագում են խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակով: ԲՀՊՏ-ների մասնակցային կառավարման, զբոսաշրջության կայուն կառավարման, որոշումների կայացման, կայուն ֆինանսավորման ապահովման գործում հաջողված փորձերն ու օրինակները դեռևս քիչ են: Համայնքների առկա կարողությունների գնահատման վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք սեփական միջոցներով դեռևս ի վիճակի չեն ակտիվ մասնակցել ԲՀՊՏ-ների կառավարման գործընթացներին: Դրան խոչընդոտում են մասնագիտական ներուժի, համայնքների բյուջեներում համապատասխան գումարների բացակայությունը և այլն: ԲՀՊՏ-ներին հարակից համայնքներում ցածր է ԲՀՊՏ-ների խնդիրների, նպատակների, ինչպես նաև ԲՀՊՏ-ներին առնչվող իրավական ակտերի մասին տեղեկացվածությունը, անբավարար է բնապահպանական դաստիարակության և կրթվածության մակարդակը: Գրեթե բացակայում է համայնքի մասնակցությամբ կառավարման պլաններ մշակելու փորձը: Համայնքների բնակչության մեծ մասը չի գիտակցում այն հիմնական արժեքները, որոնք հիմք են հանդիսանում ԲՀՊՏ-ների տարբեր կատեգորիաների առանձնացման համար և կարող են եկամտաբեր լինեն տեղաբնակների համար: Արդյունքում` ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման հարցերում ցածր է հասարակության ակտիվության մակարդակը: ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների բարելավմանն ուղղված կարևոր քայլեր են հանդիսանում ինչպես պետական արգելոցների և ազգային պարկերի կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների կանոնադրություններում կատարված վերջին լրացումները, որոնց համաձայն ՊՈԱԿ-ներում պետք է գործեն կոլեգիալ կառավարման մարմիններ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2013 թ. օգոստոսի 30-ի N 195-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արգելավայրերի կառավարման ինստիտուցիոնալ կապերի ձևավորման մեթոդական ուղեցույցը» և «Հայաստանի Հանրապետության ԲՀՊՏ-ների կառավարման մոդելների ներդրման մեթոդական ուղեցույցը»,
բ. ԲՀՊՏ-ների համակարգի տեխնիկական, մարդկային և ֆինանսական հզորությունների սակավությունը. ԷԾ-ների կողմից տրամադրվող օգուտների շնորհիվ` ԲՀՊՏ-ները պետք է նպաստեն բնակչության կյանքի որակի բարձրացմանը` ծավալելով բնությանը չվնասող ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն ԲՀՊՏ-ների համակարգում առկա տեխնիկական, մարդկային և ֆինանսական ռեսուրսների սակավությունը խոչընդոտում է նման խնդիրների լուծմանը: Կառավարման համակարգի աշխատողների միայն փոքր մասն ունի մասնագիտական համապատասխան որակավորում, պահպանության և հսկողության պարտականություններ կատարող աշխատողների թիվը նկատելիորեն ցածր է անհրաժեշտ քանակից, և այս սակավաթիվ ու ցածր աշխատավարձ ունեցող աշխատողներն անգամ իրենց պարտականությունները կատարում են տեխնիկական թերհագեցվածության պայմաններում: ԲՀՊՏ-ների պատշաճ կառավարման համար անհրաժեշտ է լավ գիտական հիմք` կենսաբազմազանության, ԷԾ-ների, սոցիալական հարցերի և կառավարման ռազմավարությունների վերաբերյալ: Թեև ԲՀՊՏ-ներն էկոլոգիական գիտելիքների ստացման և տարածման ամենակարևոր աղբյուրներից են, սակայն դրանցում իրականացվող հետազոտությունների մեծ մասի արդյունքները չեն օգտագործվում ԲՀՊՏ-ների ղեկավարների կողմից: Ինստիտուցիոնալ հզորությունների ուժեղացման առումով հատկապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների կանոնադրություններում ամրագրված գիտության բաժինների գործունեությունը, որն ըստ էության չի իրականացվում համապատասխան բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի բացակայության պատճառով: Արդյունքում շատ դժվարություններ են ստեղծվում կադաստրի վարման, մոնիթորինգի իրականացման, հաշվետվությունների կազմման և, որպես հետևանք, ԲՀՊՏ-ների կառավարման ոլորտում ճիշտ որոշումների ընդունման համար: Ստեղծագործական և բազմաոլորտ մոտեցումներ պահանջող ԲՀՊՏ-ների կառավարման գործում կենտրոնական և տեղական կառավարման մարմինների, ԲՀՊՏ-ների կառավարիչների ու անձնակազմի փորձը խիստ սահնամափակ է: Կառավարիչները պետք է կայացնեն որոշումներ և օգտվեն հստակ ու արժանահավատ տվյալների աղբյուրներից, որի համար պարտադիր է կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծումը: Մինչդեռ, ներկայումս ԲՀՊՏ-ներում գիտական տեղեկատվության ձեռքբերման համար սահմանափակ հնարավորություններ կան,
գ. ԲՀՊՏ-ների կառավարման պլանների թերի իրականացումը. Հայաստանում գործող ԲՀՊՏ-ներից կառավարման պլաններ ունեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Սևան», «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերը: Չնայած կառավարման պլանների մշակման և հաստատման համար կառավարության և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերին՝ ԲՀՊՏ-ների կառավարման պլանավորումը դեռևս գտնվում է զարգացման փուլում, իսկ առկա կառավարման պլաները վերանայման կարիք ունեն: Կառավարման պլաններով նախատեսված աշխատանքների իրականացումը հիմնականում պայմանավորված է ֆինանսական, տեխնիկական, մարդկային ներուժով, ինչը ներկայումս խիստ անբավարար է: Արդյունքում` կառավարման պլաններով նախատեսված գործողությունների զգալի մասը կատարվում է թերություններով,
դ. ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների թերությունները. ՊՈԱԿ-ների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետությունը հիմնականում հնարավոր է գնահատել դրանց հաշվետվությունների վերլուծության միջոցով: Վերջին երեք տարվա կտրվածքով կատարված նման վերլուծությունը ցույց է տալիս, որ ՊՈԱԿ-ների կողմից կանոնադրական գործառույթների իրականացումը կարելի է գնահատել բավարար, սակայն բոլոր ՊՈԱԿ-ների համար գոյություն ունեն ընդհանուր թերություններ, որոնք խոչընդոտում են ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դրանցից են` բացակայում են ՊՈԱԿ-ների տեխնիկական զինվածության չափորոշիչները, որոնք ժառանգված են խորհրդային ժամանակաշրջանից և չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, օրինակ` 1 հսկիչին ընկնող պահաբաժնի տարածքը հեկտարներով և 1 հսկիչի տեխնիկական զինվածությունը, թերի են իրականացվում ձեռնարկատիրական գործունեության որոշ տեսակներ (օրինակ` էկոզբոսաշրջության կազմակերպում, գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում), ինչպես նաև այդ գործունեությունից ստացվող եկամուտների նպատակային և արդյունավետ օգտագործումը, բացակայում է աշխատողների խրախուսման, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուների աճը խթանող մեխանիզմը, ազգային պարկերի տարածքներում բնօգտագործման արդյունքում ստացվող տնտեսական և ֆինանսական օգուտների (բնօգտագործման վճարներ, բնապահպանական տուգանքներ, բնությանը պատճառված վնասի հատուցման գումարներ և այլն) հիմնական մասը չի վերադառնում բնապահպանության ոլորտ, թերի է իրականացվում ԲՀՊՏ-ներին հարակից համայնքների բնակչության իրազեկումը ԲՀՊՏ-ների նպատակների, ընդունված որոշումների, հնարավոր առավելությունների մասին, անբավարար է գովազդային աշխատանքը, բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես նաև հաստիքների ընդհանուր քանակի սակավություն, բացակայում են որակավորման բարձրացման և վերապատրաստման հաստատված երկարաժամկետ ծրագրերը, որոշ ԲՀՊՏ-ներում իրականացվող մոնիթորինգի արդյունքները չեն օգտագործվում կառավարման գործում, թերի է ԲՀՊՏ-ների և այլ շահագրգիռ կողմերի համագործակցության մակարդակը:
13. ԲՀՊՏ-ներում գիտական գործունեությունը, մոնիթորինգը և կադաստրի վարումը՝
1) բնության և դրա բաղադրիչների պահպանության կայուն երաշխիք են հանդիսանում այն ԲՀՊՏ-ները, որոնցում իրականացվում են արդյունավետ կառավարչական որոշումների ընդունմանն ուղղված հետևյալ գործողությունները՝
ա. գիտական ուսումնասիրություններ, այդ թվում` էկոհամակարգերի և բուսական ու կենդանական աշխարհի վերականգնման, վերարտադրության և կայուն օգտագործման ուղղությամբ.
բ. էկոհամակարգերի և կենսաբազմազանության մոնիթորինգ.
գ. ԲՀՊՏ-ների կադաստրի վարում.
2) ԲՀՊՏ-ներում գիտական ուսումնասիրությունների կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջ է: Չնայած Հայաստանի ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներում գործում են գիտական բաժիններ, սակայն թեմատիկ գիտական աշխատանքների նպատակները հստակեցված չեն, ուսումնասիրությունները չափազանց սահմանափակ են և գրեթե կապված չեն ԲՀՊՏ-ների կառավարման որոշակի կարիքների հետ: Դա հիմնականում պայմանավորված է բարձր որակավորում ունեցող համապատասխան կադրերի և նյութատեխնիկական բազայի անբավարարությամբ: Վերջին 20 տարիների ընթացքում ԲՀՊՏ-ներում գիտական հետազոտություններն իրականացվել են հիմնականում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ ՀՀ ԳԱԱ) կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ու բուսաբանության ինստիտուտների աշխատողների կողմից և միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնք ընդգրկել են հետևյալ ուղղությունները՝
ա. ջրային էկոհամակարգերի էկոլոգիական վիճակի գնահատում,
բ. անտառային տարածքների գույքագրում,
գ. բուսականության վիճակի գնահատում,
դ. կենդանական աշխարհի վիճակի գնահատում,
ե. կենսաբազմազանության գույքագրում,
զ. արդյունագործական օբյեկտ հանդիսացող հիդրոբիոնտների պաշարների գնահատում,
է. զբոսաշրջության և ռեկրեացիայի առանձնահատկությունների բացահայտում.
3) իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սևան», «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերի, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերի կառավարման պլանների մշակման ժամանակ.
4) մոնիթորինգը ԲՀՊՏ-ների կառավարման պլանավորման բաղկացուցիչ մասն է և նպատակաուղղված է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու մեղմացման (վերացման) միջոցառումների մշակմանն ու իրականացմանը: Ներկայումս Հայաստանի ԲՀՊՏ-ներում մոնիթորինգի համակարգված աշխատանքներ գրեթե չեն իրականացվում (բացառությամբ Սևանա լճի էկոլոգիական վիճակի ու ձկնապաշարների, «Խոսրովի անտառ» ու «Շիկահող» արգելոցներում որոշ խոշոր կաթնասունների և սողունների մոնիթորինգի), որը պայմանավորված է համապատասխան ֆինանսական միջոցների և որակավորում ունեցող կադրերի անբավարարությամբ: Գործնականում չեն կիրառվում նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի համար մշակված «Կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը», ինչպես նաև մոնիթորինգի իրականացման համակարգչային ծրագիրը: Չնայած դրան, ԲՀՊՏ-ներում իրականացված որոշ գիտական հետազոտություններ պարունակում են մոնիթորինգի տարրեր (հազվագյուտ և անհետացող տեսակների, որսակենդանիների, տնտեսական նշանակության բույսերի և կենդանիների գույքագրում և վիճակի գնահատում, ինվազիվ տեսակների բացահայտում և այլն).
5) ԲՀՊՏ-ների կադաստրի վարումը կարևոր նշանակություն ունի տվյալների քանակական ու որակական բնութագրերի համակարգման և համադրման համար: Ներկայումս Հայաստանի ԲՀՊՏ-ներում դեռևս չեն իրականացվում տվյալների հավաքագրման, համակարգման աշխատանքներ, և չեն ձևավորվել կադաստրի վարման տեղեկատվական համակարգեր:
14. ԲՀՊՏ-ների համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝
1) բնության պահպանության միջազգային միությունը (IՍCN) ԲՀՊՏ-ները դասակարգում է ըստ կատեգորիաների և կառավարման ձևերի: Այն հնարավորություն է տալիս համեմատել և ամփոփել տեղեկատվությունն ամբողջ աշխարհի ԲՀՊՏ-ների վերաբերյալ` անկախ դրանց ազգային առանձնահատկություններից: Ըստ կատեգորիաների` ԲՀՊՏ-ները դասակարգվում են հետևալ 6 խմբերի՝
ա. խիստ պահպանության ռեժիմով բնական տարածքներ, որտեղ պահպանվում են անխաթար էկոհամակարգեր, օգտագործվում են գիտական նպատակներով և թույլատրվում է էկոզբոսաշրջությունը,
բ. ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են` հիմնականում ռեկրեացիայի նպատակներով,
գ. բնության հուշարձան, որտեղ պահպանվում են բնության տեսարժան օբյեկտները կամ համալիրները և օգտագործվում են գիտական, կրթական և էկոզբոսաշրջության նպատակներով,
դ. տեսակների և դրանց ապրելավայրերի կառավարվող տարածք, որտեղ պահպանվում են հազվագյուտ և արժեքավոր տեսակներ ու դրանց ապրելավայրեր և օգտագործվում են գիտական և ռեսուրսների կայուն օգտագործման նպատակներով,
ե. ցամաքային և ծովային լանդշաֆտների պահպանության համար առանձնացված տարածքներ, որոնք օգտագործվում են ռեկրեացիայի նպատակով,
զ. կառավարվող ռեսուրսներով պահպանվող տարածքներ, որոնք օգտագործվում են ռեսուրսների խնայողական օգտագործման նպատակով.
2) վերլուծելով Հայաստանի ԲՀՊՏ-ների ներկա առանձնահատկությունները` կարելի է փաստել հետևյալը՝
ա. 1-ին կատեգորիային համապատասխանում են «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի» արգելոցները,
բ. 2-րդ կատեգորիային` Հայաստանի բոլոր չորս ազգային պարկերը,
գ. 3-րդ կատեգորիային` Հայաստանի բնության հուշարձանները,
դ. 4-րդ կատեգորիային հիմնականում համապատասխանում են այն արգելավայրերը, որոնցում հստակ պահպանության տակ են վերցված կոնկրետ տեսակներ և դրանց ապրելավայրեր, այդ թվում` «Ախնաբադի կենու», Արջատխլենու, «Գիհու նոսրանտառային», «Գյուլագարակի», «Հերհերի նոսրանտառային», «Սոսու պուրակ», «Կովկասյան մշտավարդենու», «Որդան կարմիր» արգելավայրերը,
ե. 5-րդ և 6-րդ կատեգորիաներին համապատասխանող ԲՀՊՏ-ներ Հայաստանում առայժմ չկան.
3) ըստ կառավարման ձևի` միջազգայնորեն ընդունված է ԲՀՊՏ-ների հետևյալ դասակարգումը՝
ա. պետական կառույցների կողմից կառավարվող ԲՀՊՏ-ներ,
բ. երկու ու ավելի պետական և (կամ) հասարակական կառույցների կողմից համատեղ կառավարվող ԲՀՊՏ-ներ,
գ. հողատերի կամ ռեսուրսատերի կողմից կառավարվող ԲՀՊՏ-ներ,
դ. համայնքի կամ միջհամայնքային կառույցի կողմից կառավարվող ԲՀՊՏ-ներ.
4) նշված կառավարման ձևերից Հայաստանում առայժմ գործում են միայն պետական կառույցների կողմից կառավարվող ԲՀՊՏ-ներ:
IV. ԲՀՊՏ-ՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
15. ԲՀՊՏ-ների ռազմավարության նպատակը՝
1) ԲՀՊՏ-ների համակարգի հիմնական նշանակությունը բնական ժառանգության` էկոհամակարգերի, գենետիկական պաշարների, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության, վերականգնման և երկարաժամկետ օգտագործման ապահովումն է: Փոփոխվող կլիմայի և անապատացման առկա գործընթացների պայմաններում Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման ռազմավարությունը պետք է կենտրոնանա կենսաբազմազանությամբ հարուստ և կլիմայի տաքացման նկատմամբ խոցելի տարածքների բացահայտմամբ նոր ԲՀՊՏ-ների ստեղծման, ինչպես նաև առկա ԲՀՊՏ-ների սահմանների ճշգրտման, ազգային էկոլոգիական ցանցի ձևավորմանն ուղղված գործողությունների վրա: Այդ տեսակետից Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման ռազմավարության նպատակն է՝
ա. ԲՀՊՏ-ների համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով երկրում էկոլոգիական կայունության և յուրաքանչյուրի` առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի ապահովումը, ներկա և ապագա սերունդների համար բնական և մշակութային ժառանգության պահպանությունը,
բ. նպաստել ԲՀՊՏ-ների էկոլոգիական, սոցիալ-տնտեսական, գիտական, կրթական, ռեկրեացիոն և հոգևոր արժեքների պահպանությանը, որը պետք է իրականացվի էկոհամակարգային մոտեցումների, բնական գործընթացների ապահովման, գիտական ուսումնասիրությունների, շարունակական մոնիթորինգի, ինչպես նաև միջոլորտային համագործակցության սկզբունքների կիրառմամբ.
2) հաշվի առնելով էկոհամակարգային մոտեցման գաղափարախոսությունը, դրան համահունչ ընթացող միջազգային զարգացումները և Հայաստանում առկա էկոլոգիական ու բնապահպանական հիմնախնդիրները, անհրաժեշտ է վերանայել ԲՀՊՏ-ների գործունեության ավանդական սկզբունքները` առաջնորդվելով N 5 աղյուսակում ներկայացված ցուցանիշներով: Աղյուսակի 3-րդ սյունակում նշված սկզբունքները ԲՀՊՏ-ների զարգացման ռազմավարության հիմնական թիրախներն են, որոնց ներդրման միջոցով կապահովվեն ԲՀՊՏ-ներում լանդշաֆտների և դրանց բաղադրիչների արդյունավետ պահպանությունը, էկոհամակարգերի ինքնակարգավորվող ներուժի վերականգնումը, ԲՀՊՏ-ների ու հարակից տարածքների երկարաժամկետ խելամիտ բնօգտագործումը, հասարակության և բնության փոխշահավետ համագոյությունը:
Աղյուսակ N 5
ԲՀՊՏ-ների զարգացման չափորոշիչները ԵՎ սկզբունքները
ԲՀՊՏ-ները բնութագրող չափորոշիչները |
ԲՀՊԸ-ների գործունեության ավանդական սկզբունքները |
ԲՀՊՏ-ների գործունեության ժամանակակից սկզբունքները |
Էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանություն |
Մարդու կողմից բնական գործընթացներին ու երևույթներին միջամտություն (բացի արգելոցներից) |
Էկոհամակարգերի ինքնակարգավորման հատկություններին աջակցություն |
Տարածքների պլանավորում և հիմնում |
Հիմնականում տարերայնորեն, առանց հաշվի առնելու լանդշաֆտի ու տարածաշրջանի առանձնահատկությունները, տեղաբնակների կարիքները |
Էկոլոգիական, կենսաբանական հատկանիշների, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հաշվի առնում, ԲՀՊՏ-ի ստեղծման և կառավարման գործընթացներին հասարակության մասնակցություն |
Տարածքների օգտագործման ձևերը |
Տարածքների դուրս բերումը տնտեսական օգտագործումից |
Կայուն բնօգտագործման հնարավորության ցուցադրում |
ԲՀՊՏ-ների կառավարման ձևերը |
Կենտրոնաձիգ և ուղղահայաց կառավարում |
Կառավարման մասնակցային և համայնքային մոդելների, փոխհատուցման և խրախուսման համակարգի ներդրում |
ԲՀՊՏ-ների կառավարումը պետական մարմինների կողմից |
Հիմնականում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցներ |
Տնտեսական մեխանիզմների և ֆինանսական տարբեր աղբյուրների օգտագործում, ստացված եկամուտների արդարացի բաշխում |
ԲՀՊՏ-ների տարածական տեղաբաշխում |
Իրարից առանձնացված տարբեր կատեգորիայի ԲՀՊՏ-ներ |
Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծում` ապահովելով բնության բնականոն վիճակը և մարդկանց կայուն կենսագործունեությունը |
16. ԲՀՊՏ-ների առաջարկվող կատեգորիաները՝
1) Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման պատմությունից ակնհայտ է, որ մինչ այժմ գործող չորս կատեգորիաները (արգելոց, ազգային պարկ, բնության հուշարձան, արգելավայր) դեռևս բավարար չեն ապահովելու ինչպես եզակի բնական օբյեկտների ու համալիրների պահպանությունը, այնպես էլ երաշխավորելու ԲՀՊՏ-ներին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը: Հետևաբար` անհրաժեշտ է ոչ միայն կատարելագործել առկա ԲՀՊՏ-ների կառավարման ինստիտուցիոնալ կապերը, միջոցներ ձեռնարկել ԲՀՊՏ-ների կառավարման տարբեր մոդելների ներդրման ուղղությամբ, այլև օրենսդրությամբ ամրագրել միջազգայնորեն ճանաչված նոր կատեգորիայի ԲՀՊՏ-ների ստեղծումը Հայաստանում: Այդ տեսակետից նպատակահարմար է ապագայում կյանքի կոչել նաև Բնության պահպանության միջազգային միության (IՍCN) չափորոշիչների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) և 6-րդ (բնական պաշարների կառավարվող տարածք) կատեգորիաների ԲՀՊՏ-ները.
2) ինչպես ամրագրված է Պահպանվող տարածքների աշխատանքային ծրագրում, ԲՀՊՏ-ների ստեղծումը պետք է ծառայի տարածաշրջանի կայուն զարգացման գործին: Այս համատեքստում ավելի է շեշտադրվում նշված երկու կատեգորիաների ԲՀՊՏ-ների ստեղծման առավելությունները, որոնց կառավարման գործում գլխավոր դերակատարում կարող են ունենալ ՏԻՄ-երը` նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
17. ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրության կատարելագործումը ռազմավարության առանցքային խնդիր է, որի լուծումը հնարավորություն կստեղծի ապահովելու ինչպես տարբեր կատեգորիաների ԲՀՊՏ-ների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, այնպես էլ արդյունավետ կառավարումը, այդ թվում` մասնակցային կառավարման մեխանիզմների ներդրումը: Այդ նպատակով Հայաստանի ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրությունը մի շարք բնապահպանական ծրագրերի իրականացման ընթացքում ենթարկվել է վերլուծության, որն ընդգրկում է օրենսդրությունում առկա անհամապատասխանությունների և հակասությունների հայտնաբերումը և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը: Արդյունքում վերանայվել են «ԲՀՊՏ-ների մասին», «ՏԻՄ-երի մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրքը և կատարվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Դրանից ելնելով` ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրության կատարելագործման ուղիներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» N 72-Ն որոշման վերանայումը. անհրաժեշտ է հստակ սահմանել ԲՀՊՏ-ների ստեղծման չափորոշիչները և առանձին տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏԻՄ-երի կողմից ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացակարգերը:
2) ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունների վերանայումը. անհրաժեշտ է կանոնադրությունները համապատասխանեցնել նշված Հայաստանի Հանրապետության օրենքների նոր պահանջներին, այդ թվում` ամրագրել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմների ապահովման մեխանիզմները, գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի առանձնահատկությունները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ ինստիտուցիոնալ կապերի ձևավորման միջոցները.
3) կառավարման պլանների կազմումը. ԲՀՊՏ-ները պետք է ունենան կառավարման պլաններ և ապահովել դրանց շարունակականությունը: Այդ տեսակետից ԲՀՊՏ-ների կառավարման պլանների մշակման գործընթացն անհետաձգելի է, իսկ վերանայման կարիք ունեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի կառավարման պլանները: Դրանց մշակումն ու վերանայումը պետք է հիմնված լինեն գիտական ուսումնասիրությունների արդյունքների, թեմատիկ քարտեզագրական աշխատանքների և հարակից համայնքների հետ համագործակցության ընթացքում արձանագրված առաջարկությունների վրա: Հաշվի առնելով կառավարման պլանների մշակման ծախսատարությունն ու ժամանակատարությունը` անհրաժեշտ է կիրառել դրանցում ներառված օպերատիվ ենթածրագրերի վերանայման նոր մոտեցումներ (օրինակ` վարչական, գոտևորման, մոնիթորինգի, էկոզբոսաշրջության, աղետների կառավարման և այլն): Անհրաժեշտ է արագ արձագանքել հրատապ խնդիրներին, որոշումների ընդունման նպատակով ունենալ հիմնավորված փաստաթղթեր, և տարանջատում մտցվի բուն կառավարման պլանի ենթածրագրերի մշակման ու տարածքի կենսաբազմազանության մանրակրկիտ ուսումնասիրության (այդ թվում` կենսաբանական պաշարների գույքագրումը, անտառշինական նախագծերը, քարտեզագրումը և այլն) միջև: Վերջինս ծախսատար է և ժամանակատար, մինչդեռ ԲՀՊՏ–ները հաճախ կարիք ունեն կառավարման օպերատիվ խնդիրների լուծման: Յուրաքանչյուր կառավարման պլանի կազմման ընթացքում պետք է հստակեցվեն նշված ուսումնասիրությունների ծավալներն ու անհրաժեշտությունը, կարելի է սահմանափակվել թիրախային տեսակներով և պահպանության հիմնական օբյեկտներով: Այս եղանակով կառավարման պլանների հետագա վերանայումը կընդգրկի զգալիորեն կարճ ժամանակահատված և կլինի սակավ ծախսատար: Մյուս կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է կառավարման պլանների հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, մինչդեռ, դրանցում ընդգրկված տեղեկատվությունը (կենսաբազմազանության, բնական երևույթների, մարդածին ազդեցությունների, վտանգների և այլնի վերաբերյալ) չունի իրավական հաստատման անհրաժեշտություն: Հետևաբար, հաստատման պետք է ներկայացվեն միայն ԲՀՊՏ–ների քարտեզագրման արդյունքները, սահմանների փոփոխությունները և գործողությունների ծրագրերը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերանայել ԲՀՊՏ–ների կառավարման պլանների մշակման ներկայումս գործող մեթոդական ցուցումները, հստակեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող կառավարման պլանների բովանդակությունը.
4) փոխհատուցման և խրախուսման մեխանիզմների ներդրումը. Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման գործում էական դեր կարող է խաղալ փոխհատուցման և խրախուսման մեխանիզմների ներդրումը: Ընդ որում, փոխհատուցման մեխանիզմների ներդրումը նպատակաուղղված է նախ գործող ԲՀՊՏ-ների սահմանների ընդլայնման, նոր ԲՀՊՏ-ների ստեղծման, «Էմերալդ ցանցի» ձևավորման և էկոլոգիական միջանցքների ստեղծման գործընթացներում հողի սեփականատերերի փոխհատուցմանը, որով հնարավոր կլինի համաձայնեցումների ձեռքբերումն առանց կոնֆլիկտային վիճակների: Խրախուսման մեխանիզմների ներդրումը կնպաստի նաև ինչպես ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների աշխատողների գործունեության, այնպես էլ ԲՀՊՏ-ների մասնակցային կառավարման գործընթացներում շահագրգիռ կողմերի մասնակցության արդյունավետության բարձրացմանը: Եվ, վերջապես, ԷԾ–ների պահպանության համար ԲՀՊՏ–ներին իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվող փոխհատուցման մեխանիզմների ներդրումը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանը և ԷԾ-ներից ստացված օգուտների արդարացի բաշխմանը.
5) ԲՀՊՏ-ների հսկողական գործառույթների ապահովումը. ԲՀՊՏ-ներում լանդշաֆտների դեգրադացիայի, կենսապաշարների ապօրինի օգտագործման, էկոհամակարգերի հավասարակշռության խախտման և այլ տիպի բնապահպանական իրավախախտումների կանխարգելման և պատշաճ կարգով պահպանությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է հետևյալը՝
ա. ներդնել շուրջօրյա հսկողության համակարգ,
բ. սահմանել հսկողական (տեսչական) գործառույթներ իրականացնող անձնակազմի ծառայողական պարտականությունները, աշխատավարձի, լրացուցիչ աշխատավարձի, հավելավճարի հաշվարկման և խրախուսման չափորոշիչները,
գ. սահմանել ԲՀՊՏ-ների պահաբաժինների առանձնացման չափորոշիչները,
դ. ԲՀՊՏ-ներում ավելացնել հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմի թվաքանակը,
ե. ներդնել ԲՀՊՏ-ների հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմերի միջև փորձի փոխանակման համակարգը:
18. ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների կատարելագործման առաջնային հիմնախնդիրներից է այս բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը: Դրան հասնելու համար, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, առավել նպաստավոր պայմաններ ստեղծվում են, երբ տարբեր մարմինների ենթակայության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում ներդրվում են միասնական ստանդարտներ, տեխնոլոգիաներ, նորմեր, հսկողություն է իրականացվում դրանց կատարման և պահպանության ռեժիմի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ԲՀՊՏ-ների գերատեսչական պատկանելությունը չի սահմանափակվում: Այդ տեսակետից ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների կատարելագործման ուղիները հետևյալն են՝
1) ԲՀՊՏ-ների կառավարման արագ գնահատման և գերակայությունների սահմանման մեթոդների կիրառումը. ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետության արագ գնահատման մեթոդների կիրառումը հնարավորություն է տալիս քաղաքականություն մշակողներին և ԲՀՊՏ-ների ղեկավարությանն արագ որոշելու գլխավոր միտումները, խոչընդոտները, ռիսկերը և խնդիրները, որոնք պետք է հասցեագրվեն կառավարման արդյունավետության բարելավմանը: ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է մշակել և կիրառել մոնիթորինգի և գնահատման երկարաժամկետ ծրագրեր: Կառավարման արդյունավետության գնահատումներից ստացված հիմնական արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել ԲՀՊՏ-ների կառավարման պլանների վերանայման և հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում.
2) շահագրգիռ կողմերի միջև ինստիտուցիոնալ կապերի ձևավորումը. բնապահպանական քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է սոցիալ-տնտեսական համակարգերի ինտեգրումից: Հետևաբար, ոլորտի հրատապ կամ ռազմավարական խնդիրները չեն կարող լիովին իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կամ ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների ներուժով: Անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի, ՏԻՄ-երի, միջազգային կազմակերպությունների և մասնավոր սեկտորի գործողությունների ներդաշնակեցում ու համակարգում: Ներկայումս Հայաստանում բացակայում են միջոլորտային համագործակցության հստակ մեխանիզմները, ԲՀՊՏ-ների կառավարման ոլորտում սահմանված չեն կորպորատիվ պատասխանատվության և ռիսկերի հաղթահարման համար անհրաժեշտ համատեղ գործողություններ: ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ հնարավոր կոնֆլիկտների հաղթահարման և համագործակցության կայացման համար: Դրան հասնելու համար անհրաժեշտ է հստակ ձևակերպել ԲՀՊՏ-ների պահպանության նպատակները, խնդիրները և անհրաժեշտ գործողությունները, որոնց լուծումները պահանջում են համատեղ ջանքերի ներդրումներ: Ընդ որում, գիտակցված, կայուն և արդյունավետ ինստիտուցիոնալ կապերի ձևավորումից առաջ նախ անհրաժեշտ է համատեղ որոշել առկա խնդիրների լուծման ուղիները և համապատասխան գործողությունների շրջանակը: Որպես ինստիտուցիոնալ կապերի հաստատման ուղի կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում ԲՀՊՏ-ների կառավարմանն աջակցող խորհրդի ստեղծումը, որը կնպաստի ԲՀՊՏ-ների բնագավառում փոխհամագործակցության ապահովմանը և ընդունված որոշումների արդյունավետ իրականացմանը: Այդ տեսակետից, որպես առաջադեմ քայլ, հարկ է հիշատակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2013 թ. օգոստոսի 30-ի N 195-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արգելավայրերի կառավարման ինստիտուցիոնալ կապերի ձևավորման մեթոդական ուղեցույցը», որում տրված են հիմնախնդրի լուծման հնարավոր մեխանիզմները: Ապահովելով շահագրգիռ կողմերի մասնակցությունը` հնարավոր կլինի նպաստելով հետևյալ խնդիրների լուծմանը՝
ա. ԲՀՊՏ-ների կառավարման միասնական քաղաքականության իրականացումը,
բ. օրենսդրության պահանջների արդյունավետ կատարումը,
գ. միջգերատեսչական հակասությունների հաղթահարումը,
դ. առկա խնդիրների համակարգված լուծումը և արագ արձագանքման համակարգի գործունեության ապահովումը,
ե. տեղեկատվության մատչելիությունը և համակարգված փոխանակությունը:
3) ԲՀՊՏ-ների ֆինանսատնտեսական մեխանիզմների կատարելագործումը. ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարումն ապահովելու համար նախ անհրաժեշտ է լուծել տարածքների պահպանության կայուն և նպատակային ֆինանսավորման հարցը: ԲՀՊՏ-ների երկարաժամկետ կառավարումն ավելի շատ ծախսեր է պահանջում, քան եկամտի հնարավորություններ տալիս, և հնարավոր շահույթների ստացումն առավել կենտրոնացած է տեղի բնակիչների վրա: Հայտնի է, որ շահույթների ստացումը պահանջում է շարունակական ներդրումներ: Ընդհանրապես, տեղական շահառուների մասնակցությամբ հստակ նախագծված և իրականացվող ծրագրերը պետք է դիտարկվեն որպես նախնական ներդրումներ: ԲՀՊՏ-ները պետք է հնարավորինս նպաստեն համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը` շեշտը դնելով բնակչության կենսապայմանների բարելավման վրա, ինչը կարող է դրական վերաբերմունք ձևավորել ԲՀՊՏ-ների պահպանության նկատմամբ: Այդ ծրագրերի հաջողությունը հիմնականում պայմանավորված է առկա ֆինանսական միջոցներով (պետական աջակցություն, դոնոր կազմակերպություններ), ինչպես նաև ակտիվ, շահագրգռված մարդկանցով, ովքեր ցանկություն կունենան ներդրում կատարելու: Պոտենցիալ շահույթները մեծ չափով կախված կլինեն առանձին իրավիճակներից և զարգացումներից: Հետևաբար, յուրաքանչյուր ԲՀՊՏ-ի համար պետք է գնահատվեն շահույթ ստանալու իրատեսական հնարավորությունները: ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարումից հնարավոր է ձեռք բերել տնտեսական շահույթներ, որոնք կարող են լինել ուղղակի կամ անուղղակի, մշտական կամ միանգամյա: Որպես տնտեսական շահույթի ստացման օրինակներ, կարող են հանդիսանալ զբոսաշրջության և կանոնակարգված ռեկրեացիայի կազմակերպումը: Հարկ է նշել, որ Հայաստանի ԲՀՊՏ-ների կայուն և շարունակաբար աճող ֆինանսավորումն զգալիորեն պայմանավորված է ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների աշխատողների մասնագիտական պատրաստվածությամբ և իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական զինվածությամբ: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներդրման նպատակով պետք է կատարել հետևյալ վերլուծությունները՝
ա. նախատեսվող ծախսերի վերլուծություն, որը պետք է ընդգրկի յուրաքանչյուր ԲՀՊՏ-ի կառավարման հետ կապված հետևյալ ծախսերը` պահպանության, մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների իրականացում, զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպում, էկոկրթական ծրագրերի և ակտիվ կառավարման միջամտությունների իրականացում, ենթակառուցվածքների ստեղծում, հիմնական միջոցների ձեռքբերում,
բ. ակնկալվող օգուտների վերլուծություն, որը պետք է ընդգրկի ակնկալվող այն օգուտները, որոնք կարող են ստացվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հետևյալ գործողությունների արդյունքում` դոնոր կազմակերպությունների կամ բարեգործների ներդրումներ, սպասարկման ծառայություններ, վարձակալական պայմանագրեր, բնական պաշարների օգտագործում և այլն.
4) հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկության համապատասխան ծրագրերի մշակումը և ներդրումը. ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման գործում անգնահատելի է հասարակության իրազեկության բարձրացմանը նպաստող գործողությունների իրականացումը: ԲՀՊՏ-ների նշանակության վերաբերյալ հասարակայնության իրազեկության բարձրացման գործում առաջնահերթ կարևորություն ունի հասարակության տարբեր շերտերի կարիքների բացահայտումը: Դա հնարավորություն կտա ճիշտ կազմակերպելու հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված ծառայությունները, պատրաստել անհրաժեշտ տեղեկատվական նյութերը, կազմել իրազեկության բարձրացման համայնքային ծրագրերը: Վերջիններիս իրականացումը կնպաստի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների ներգրավմանը ԲՀՊՏ-ների վերաբերյալ որոշումների ընդունման և դրանց իրականացման գործընթացներին: Անհրաժեշտ է ակտիվացնել ԲՀՊՏ-ների ինտերնետային կայքերի պատրաստումը և թարմացումը, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը` հասարակությանը ներկայացնելու ԲՀՊՏ-ներին վերաբերող հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները, գլոբալ նշանակությունը: Նշված գործողությունները պետք է հիմնված լինեն փոխհամաձայնեցված և կայուն ֆինանսավորմամբ մշակված ծրագրի վրա, որը պետք է ընդգրկի հետևյալ հարցերը`
ա. ԲՀՊՏ-ների նշանակության, արժեքների և էկոհամակարգերի կողմից տրամադրվող օգուտների և ծառայությունների մասին գիտելիքների մատուցում, այդ թվում` դասակարգման, կատեգորիաների, տերմինների և բառակապակցությունների մատչելի բացատրությունները,
բ. ԲՀՊՏ-ների պահպանության, օգտագործման և էկոզբոսաշրջության զարգացման գործընթացներում համայնքների մասնակցության ձևերը,
գ. հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային կայքերի առկայությունը, տեղեկատվության տարածման և ԲՀՊՏ-ների կառավարման գործընթացներում բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցության ձևերը,
դ. ԲՀՊՏ-ների համառոտ նկարագրերի, լուսանկարների, քարտեզների տպագրությամբ բազմալեզու տեղեկատվական նյութերի պատրաստումը, հրատարակումը և տարածումը,
ե. լրատվության միջոցների, այդ թվում` լրագրողների միջև մրցույթների կազմակերպումը` ԲՀՊՏ-ների վերաբերյալ լավագույն հոդվածների, հաղորդումների, տեսաֆիլմերի պատրաստման համար.
5) ԲՀՊՏ-ների կառավարման նոր մոդելների կիրառման հնարավորությունները. համայնքների և ԲՀՊՏ-ների միջև փոխհարաբերությունը բնապահպանության մարտահրավերներից է, որը կապված է ընդհանուր օգտագործման ռեսուրսների և անհատի իրավունքների ու կարիքների միջև փոխզիջման ապահովման հետ: Պահպանվող տարածքների աշխատանքային ծրագիրն առանցքային է ճանաչում ԲՀՊՏ-ների կառավարման մոդելների և մեխանիզմների ընդլայնումը: Ներկայումս լայն տարածում են ստանում ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման այլ մոդելներ` համատեղ կամ համագործակցային կառավարմամբ և զուտ համայնքի կողմից կառավարվող: Հայաստանի համար այդ մոդելների առանձնահատկությունները և ներդրման հնարավորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2013 թ. օգոստոսի 30-ի N 195-Ա հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մոդելների ներդրման մեթոդական ուղեցույցում.
6) բնության հուշարձանների կառավարումը. բնության հուշարձանների կառավարման մեխանիզմները պետք է հիմնված լինեն անհատական պլանավորման, տվյալ հուշարձանի պահպանության կարիքների և մարդկանց կենսամիջոցների ապահովման միջև հավասարակշռության ու համաձայնեցման կայացման վրա, որի դեպքում հաշվի են առնվում հետևյալ գործոնները՝
ա. բնության հուշարձանի տիպաբանական խումբը` երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական, կենսաբանական,
բ. բնության հուշարձանի գտնվելու վայրը, աշխարհագրական դիրքը, օրինակ, պետական արգելոցների, ազգային պարկերի սահմաններին կամ համայնքներին մոտ գտնվելը, մի քանի բնության հուշարձանների խմբի՝ իրարից ոչ հեռու գտնվելը,
գ. բնության հուշարձանի զբաղեցրած տարածքը՝ փոքր տարածք զբաղեցնող բնության հուշարձանի (օրինակ` առանձին վերցրած դարավոր ծառ) կառավարման համար կպահանջվեն ավելի քիչ գործողություններ,
դ. բնության հուշարձանի զբաղեցրած տարածքը որպես զբոսաշրջության կամ հանգստի վայր լինելը,
ե. բնության հուշարձանին կից պատմամշակութային օբյեկտների առկայությունը:
Նշված գործոնների գնահատումը հիմք կհանդիսանա յուրաքանչյուր բնության հուշարձանի անձնագրի մշակման համար, որի բացակայության պայմաններում շահագրգիռ կողմերը միայն մակերեսային պատկերացում կարող են ունենալ բնության հուշարձանների վերաբերյալ: Այդ տեսակետից բնության հուշարձանները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ երկու խմբերի` ակտիվ կառավարման միջոցներ պահանջող բնության հուշարձաններ, որի դեպքում էական նշանակություն ունեն բնության հուշարձանի վրա մարդածին ազդեցության հետևանքով սպասվող վտանգները և պասիվ կառավարման միջոցներ պահանջող բնության հուշարձաններ, որի դեպքում բնության հուշարձանները գտնվում են դժվար հասանելի վայրերում և զերծ են մարդածին ազդեցությունից.
7) կառուցվածքային բարելավումներ. ընդհանուր առմամբ ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների բարելավմանն ուղղված կարևոր քայլ կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության ԲՀՊՏ-ների կառավարման բաժնի վերակազմավորումը և իրավասությունների վերանայումը: Այստեղ արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք կա, քանի որ իրավասությունների և մարդկային ռեսուրսների (7 հաստիք) տեսակետից այս բաժինը չի կարող արդյունավետ կառավարել Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգը: Տարբեր երկրներում ԲՀՊՏ-ները կառավարվում են առանձին գործակալությունների կամ վարչությունների կողմից, որտեղ գործում են կենդանաբանության և բուսաբանության, հեռանկարային զարգացման և ծրագրերի, էկոզբոսաշրջության, մոնիթորինգի իրականացման, կադաստրի վարման և այլ բաժիններ:
Նպատակահարմար կլինի նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքում ստեղծել նոր` արգելավայրերի կառավարման բաժին, որը հնարավորություն կտար օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործողություններ իրականացնել ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գործող 13 արգելավայրերում:
19. ԲՀՊՏ-ներում գիտական աշխատանքների ընդլայնումը և մոնիթորինգի համակարգի ներդրումը՝
1) ԲՀՊՏ-ների պետական քաղաքականության արդյունավետ իրականացման գրավականը գիտականորեն հիմնավորված լինելն է: Բնապահպանական հիմնախնդիրներ ծնող պատճառների բացահայտումը և գնահատումը, դրանց արդյունավետ լուծմանն ուղղված գիտական հետազոտությունների արդյունքներն այն կարևոր նախադրյալներն են, որոնք հիմք են հանդիսանում ԲՀՊՏ-ների վրա բացասական ազդեցության կանխարգելմանը կամ մեղմացմանը նպատակաուղղված գործողությունների իրականացման համար: Տվյալ ԲՀՊՏ-ի, որպես բնապահպանական կառույցի, հիմնական խնդիրներին համահունչ, թեմատիկ գիտական հետազոտությունները պետք է միտված լինեն հատկապես կիրառական հիմնահարցերի լուծմանը, որոնք կապված են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության ու վերականգնման, ԷԾ-ների ապահովման, էկոլոգիական մոնիթորինգի իրականացման հետ: Ելնելով տվյալ ԲՀՊՏ-ին բնորոշ կոնկրետ խնդիրներից` պետք է որոշվեն հետազոտությունների գերակա թեմաները և մշակվեն գործուն մեխանիզմներ ուսումնասիրության արդյունքները կիրառելու համար: Այդ նպատակով գիտական ուսումնասիրությունների շրջանակները պետք է ներառեն էկոլոգիական մոնիթորինգի մեթոդների ներդրման մեխանիզմների մշակումը և կատարելագործումը, բնական համակարգերի և օբյեկտների վրա թույլատրելի ազդեցությունների նորմավորումը, բնօգտագործման թույլատրելի չափաքանակների որոշումը (ազգային պարկերի և արգելավայրերի համար), ԷԾ-ներից ստացվող օգուտների գնահատումը, բնական համակարգերում անբարենպաստ միտումների և դրանց պատճառների բացահայտումը և գնահատումը, ինչպես նաև հետևանքների կանխատեսումը, բնական համակարգերի և օբյեկտների պահպանության և վերականգնման տեխնոլոգիաների կատարելագործումը, հազվագյուտ և անհետացող տեսակների, համակեցությունների և էկոհամակարգերի էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրումը, էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպման գիտական հիմնավորումը: Նշված գիտական աշխատանքների կատարման արդյունքում պետք է տրվեն հիմնահարցերի լուծմանը կամ տարբեր մակարդակներում պահպանության միջոցառումների կատարելագործմանը նպաստող գործնական առաջարկություններ` բոլոր շահագրգիռ կողմերին տրամադրելու և կառավարման բարելավումն ապահովելու համար: Ընդ որում, ստացված արդյունքները պետք է օգտագործվեն կառավարման պլանների մշակման, բնապահպանական միջոցառումների պլանավորման, էկոլոգիական հարցերի լուսաբանման, զբոսաշրջության և ռեկրեացիայի, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում ու դրանց պահպանման գոտիներում կենսապաշարների խելամիտ օգտագործման և իրականացվող տնտեսական գործունեության ազդեցության գնահատման համար: Բնականաբար նման գիտական համալիր ուսումնասիրությունները պահանջում են նշանակալից կապիտալ ներդրումներ, առաջավոր տեխնոլոգիաների, մեթոդների և տեխնիկական միջոցների կիրառում:
ԲՀՊՏ-ներում գիտահետազոտական գործունեությունը սերտորեն առնչվում է կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման աշխատանքների հետ: Այն ԲՀՊՏ-ների կառավարման պլանավորման բաղկացուցիչ մասն է և նպատակաուղղված է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու մեղմացման (վերացման) միջոցառումներին: Կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրումը հնարավորություն կտա կանխատեսել բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը և կառավարման անհրաժեշտ միջամտությունների միջոցով նպաստել ԲՀՊՏ-ներում լանդշաֆտների, բնական միջավայրերի և տեսակների պահպանության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի բնության մասին գիտելիքների տարածմանը: ԲՀՊՏ-ներում և դրանց հարակից տարածքներում անտառային էկոհամակարգերի բնական դիմադրողականության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակներում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հատուկ ուշադրություն դարձնի կենսաբազմազանության մոնիթորինգին, հատկապես խոցելի և զգայուն տեսակների նկատմամբ, քանի որ տեսակների այս խմբերը ծառայում են անտառային էկոհամակարգերի կայունությանը և ամբողջականությանը: Հետևաբար, կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրման նպատակն է` բարելավել ԲՀՊՏ-ների շարունակական, կայուն կառավարումը` ներառյալ կենսաբանական պաշարների օգտագործումը. կատարելագործել էկոհամակարգերի և կենսաբազմազանության վիճակի, ԷԾ-ների շարունակական գնահատումը և պահպանությունը. կանխատեսել բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործընթացների զարգացումը: Կենսաբազմազանության մոնիթորինգի ներդրումը բազմաստիճան գործընթաց է, որի հիմնական փուլերն են՝
ա. հիմնախնդիրների վերլուծություն. պետք է հստակ սահմանվեն և գնահատվեն յուրաքանչյուր ԲՀՊՏ-ին սպառնացող հիմնական վտանգները, ինչը կնպաստի նպատակի և կառավարման խնդիրների ճիշտ ձևակերպմանը, նոր կամ լրացուցիչ հետազոտությունների իրականացմանը,
բ. մոնիթորինգի նպատակի և խնդիրների որոշում. մոնիթորինգի ընթացքում տեղեկատվության հավաքն իրականացվում է որոշված նպատակին և խնդիրներին համապատասխան, որոնց հստակ ձևակերպումից կախված է նաև հավաքվող նյութի որակը: Խնդիրները պետք է լինեն իրատեսական և հասանելի` ժամկետների խելամիտ շրջանակներում, իսկ ցուցանիշները, որոնք բնորոշում են դրանք, պետք է չափվեն քանակապես: Մոնիթորինգի տիպի ընտրությունը և նրա հաճախականությունը պետք է բխի կառավարման խնդիրների առաջնահերթությունից, վտանգների և ռիսկերի վերլուծությունից, տվյալ ԲՀՊՏ–ի հիմնական նպատակային նշանակությունից,
գ. չափորոշիչների և մեթոդների ընտրություն. տեսակների, պոպուլյացիաների և էկոհամակարգերի առանձին բաղադրիչների վիճակի որոշումը և դրանց փոփոխության կանխատեսումն ուղղակիորեն կապված է չափորոշիչների համակարգի մանրակրկիտ մշակման և օգտագործման հետ: Մոնիթորինգի իրականացման համար ընտրված «թիրախային» տեսակները մոնիթորինգի են ենթարկվում ԲՀՊՏ-ի համար հատուկ կարևորություն ունենալու պատճառով: ԲՀՊՏ–ի կառավարման արդյունավետության գնահատման, բնական միջավայրի վիճակի, մարդածին ազդեցության աստիճանի որոշման համար մոնիթորինգի են ենթարկվում նաև տվյալ ԲՀՊՏ–ի կառավարման պլանի իրականացումը, բնական երևույթները (անտառային հրդեհներ, սողանքներ և այլն), էկոզբոսաշրջության, ապօրինի բնօգտագործման կամ մարդածին այլ վտանգներն ու ազդեցությունները,
դ. դիտարկումների իրականացում, տվյալների հավաքագրում և վերլուծություն. մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը պետք է ապահովի դիտարկումների և չափումների հավաստիությունը, ստացված տվյալների մշակման և ներկայացման ձևաչափերի համադրելիությունն ու միասնականությունը: Այս տեսակետից կարևորագույն խնդիր է ապահովել տվյալների հավաքման, մշակման, ձևավորման, վերլուծության, պահպանության և տրամադրման կայուն ֆինանսավորում ունեցող և անընդհատ գործող համակարգ: Մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ գիտատեխնիկական և տեխնոլոգիական հենքը պետք է համապատասխանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակին և միտումներին,
ե. որոշումների ընդունման նպատակով տվյալների տրամադրում. մոնիթորինգի ծրագիրը կարող է անարդյունավետ լինել, եթե այն չի իրականացվում ճիշտ ժամանակին կամ հավաքված տվյալները չեն կիրառվում որոշումների ընդունման գործընթացում: Մոնիթորինգին մասնակցող սուբյեկտների գործունեության կենտրոնացված կառավարումն ու համակարգումը հանդիսանում են մոնիթորինգի իրականացման արդյունավետության հիմնական նախապայմանները: Այստեղ կարևոր է մասնագիտացված կառույցների, կառավարող կազմակերպությունների և որոշումների ընդունման պատասխանատուների միջև փոխադարձ կապի և պատասխանատվությունների հստակ շրջանակների սահմանումը, ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը:
20. Կադրերի որակավորման բարձրացումը. ԲՀՊՏ-ները, որպես «կայունության գոտիներ», կարող են նաև վերածվել կայուն զարգացման տարածաշրջանային կենտրոնների: Դրան հասնելու համար առանձնահատուկ նշանակություն ունի ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կադրերի մասնագիտական պատրաստվածության մակարդակը: Կադրերի մասնագիտական, տեխնիկական, տնտեսական և հաղորդակցման հմտությունների բարելավման արդյունքում անձնակազմն առավել արդյունավետ կիրականացնի այն գործառույթները, որոնք նպատակաուղղված են բուսական, կենդանական աշխարհի օբյեկտների և պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, գիտական ուսումնասիրություններին, կանոնակարգված զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպմանը, հասարակության իրազեկության բարձրացմանը, ԲՀՊՏ-ներին հարակից համայնքների հետ համագործակցության ապահովմանը և կառավարման բնագավառի այլ հարցերին: Կադրերի վերապատրաստումներն անհրաժեշտ են ոչ միայն երիտասարդ կադրերին, այլև ԲՀՊՏ-ներում երկարատև աշխատանքային փորձ ունեցող անձանց: Արդյունքում, ԲՀՊՏ-ների մասնագետները ձեռք կբերեն հմտություններ ներդաշնակեցնելու հանրային կյանքի տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ոլորտներն ու կկարողանան կիրառել այդ գիտելիքները գործարար շրջանակների, զբոսաշրջիկների, տեղի բնակչության և այլ շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ հաստատելիս: Հարկ է նշել նաև, որ ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպություններն ընդգրկված չեն քաղաքացիական ծառայության համակարգում, որի արդյունքում անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացները, լավագույն դեպքերում, երբեմն իրականացվում են միջազգային ծրագրերի շրջանակներում, որոնք շարունակական բնույթ չեն կրում: Կադրերի որակավորման բարձրացման ծրագրի մշակումն ու իրականացումը հնարավորություն կտա ԲՀՊՏ-ների անձնակազմին խիստ համակարգված և որոշակի պարբերականությամբ անցնել վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում, պետական կառավարման համակարգում ընդգրկված քաղաքացիական ծառայողների և ԲՀՊՏ-ների անձնակազմի գիտելիքների ու կարողությունների միջև տարբերությունը կհասցվի նվազագույնի, որն էլ կհանգեցնի ԲՀՊՏ-ների ընդհանուր կառավարման բարելավմանը:
21. ԲՀՊՏ-ների համակարգում ընդգրկման ենթակա տարածքները. կենսաբանական և լանդշաֆտային հարուստ բազմազանություն և բնական էկոհամակարգերի վրա մարդածին ակտիվ ներգործություն ունեցող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, ԲՀՊՏ-ների առկա զբաղեցրած տարածքը խիստ անբավարար է: Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգում կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության բավարար ներկայացվածության ապահովման ռազմավարական խնդիրներն են`
1) ԲՀՊՏ-ների սահմանների վերանայումը և հատվածայնության վերացումը. ԲՀՊՏ-ների պլանավորման հիմնական ելակետային սկզբունքները պայմանավորված են էկոհամակարգերի ամբողջականության, դրանց կողմից ապրանքների և ԷԾ-ների մատուցման, ինչպես նաև մարդու կողմից իրականացվող տնտեսական գործունեության ազդեցությունների (ներառյալ կլիմայի փոփոխության) կանոնակարգման և մեղմացման անհրաժեշտության (անխուսափելիության) հանգամանքներով: Այդ նպատակի իրականացման հիմնական ուղղություններն են՝
ա. վերհանել ԲՀՊՏ–ների տարածական բաշխվածության և նրանց սահմանների կտրտվածության հետ կապված հիմնախնդիրները,
բ. մշակել համակարգի ընդլայնման և էկոհամակարգերի ռեպրեզենտատիվության ապահովման ծրագրեր:
2) ԲՀՊՏ-ների համակարգից դուրս գտնվող Կարմիր գրքերում գրանցված բույսերի և կենդանիների տեսակների առավելագույն ընդգրկումը ԲՀՊՏ-ների համակարգում. հաշվի առնելով Հայաստանի ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության առկա ներկայացվածությունը և ԲՀՊՏ-ների համակարգից դուրս Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակների բնակավայրերը` առանձնացվել են խտացված արեալներով և կենսաբազմազանության հարստությամբ աչքի ընկնող մի շարք տարածքներ (նկ. 1), որոնք նպատակահարմար է ապագայում ընդգրկել ԲՀՊՏ-ների համակարգում: Հատկանշական է, որ նման կուտակումներ հայետնաբերվել են հանրապետության այն տարածքներում, որտեղ ԲՀՊՏ-ներ գոյություն չունեն, ինչն առավել արդիական է դարձնում դրանց ստեղծման անհրաժեշտությունը: Տվյալ վերլուծությունում չեն ներառվել համեմատաբար լայն արեալ ունեցող տեսակները, որոնց պոպուլյացիայից գոնե մեկը գտնվում է որևէ ԲՀՊՏ-ի տարածքում: Ապագայում նկար 1-ում պատկերված Հայաստանի ԲՀՊՏ-ների այսպիսի համակարգի առկայությունը ոչ միայն կապահովի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակների առավելագույն ընդգրկումը և էկոհամակարգերի ամբողջականությունը, այլև հիմքեր կստեղծի ազգային էկոլոգիական ցանցի հիմնման համար.
3) ԲՀՊՏ-ների ստեղծման վերաբերյալ առկա ծրագրերի իրականացում. հարկ է նշել նաև, որ 2004-2005 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվել է «Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու մասին միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Հետագայում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունը կրկին անգամ հիմնավորվել է: «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ կմիավորվեն «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը: Դա հնարավորություն կընձեռի ապահովելու էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը և աջակցելու
Նկար 1.
ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանելու զբոսաշրջության զարգացմանը և բարձրացնելու բնակչության կենսամակարդակը: Բացի դրանից, հիմք ընդունելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված ուսումնասիրությունները, անհրաժեշտ է նաև «Գանձաքարի», «Արջատխլենու» և «Իջևանի» արգելավայրերի միացումով ստեղծել «Իջևանի անտառային» արգելավայր, որով կապահովվի էկոհամակարգերի ամբողջականությունը: Հարկ է նշել նաև, որ Եվրախորհրդի Բեռնի կոնվենցիայի ներքո Հայաստանում «Էմերալդ» ցանցի ստեղծման ծրագրի շրջանակներում առանձնացվել են նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մնացորդային լճերը: Դա հնարավորություն է տալիս ապագայում ստեղծել «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտ.
4) լանդշաֆտային բազմազանության բավարար ներկայացվածության ապահովումը ԲՀՊՏ-ների համակարգում. Հայաստանի ԲՀՊՏ-ներում դեռևս անբավարար են ներկայացված կիսաանապատային, տափաստանային, բարձրլեռնային (ալպյան և ենթալպյան մարգագետիններ) և գերխոնավ լանդշաֆտները: Այդ տեսակետից նկար 1-ում նշված նոր ԲՀՊՏ-ների զբաղեցրած տարածքները գրեթե ամբողջությամբ տեղաբաշխված են այս լանդշաֆտներում: Հետևաբար, լուծելով ԲՀՊՏ-ների համակարգում կենսաբազմազանության բավարար ներկայացվածության ապահովման ռազմավարական առաջին խնդիրը` լուծվում է նաև ԲՀՊՏ-ներում լանդշաֆտային բազմազանության ապահովման խնդիրը.
5) նոր ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացում կլիմայի փոփոխության գործոնի դերը. քանի որ կլիմայի գլոբալ տաքացումը ստեղծում է նոր մարտահրավերներ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության առումով, իսկ ԲՀՊՏ-ների դերն այս հարցում շեշտակի բարձրանում է, անհրաժեշտ է նաև կլիմայի փոփոխման գործոնը հաշվի առնել նոր ԲՀՊՏ-ների ստեղծման կամ դրանց սահմանների վերանայման ընթացքում: Ըստ «Կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային հաղորդագրության»` կլիմայական փոփոխություններին դիմակայելու և ԲՀՊՏ-ներում կենսաբազմազանության պահպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել ԲՀՊՏ-ների ճիշտ գոտևորում` ընդլայնելով դրանց սահմանները լեռնային պրոֆիլով դեպի վեր 200-250 մետրով` վերլուծելով կլիմայի փոփոխման հնարավոր սցենարների դեպքում լանդշաֆտների և էկոհամակարգերի (տեսակների, համակեցությունների) ներկա կամ կանխատեսելի խոցելիության աստիճանը, հետևանքներն ու հատուկ պահպանության ենթակա տարածքները (արեալները).
6) նոր ԲՀՊՏ-ների ստեղծման ուղիները. նշված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել նոր ԲՀՊՏ-ների ստեղծման, ինչպես նաև գործող ԲՀՊՏ-ների սահմանների ընդլայնման ծրագիր: Վերջինս մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել նոր ԲՀՊՏ-ների ստեղծման և գործող ԲՀՊՏ-ների սահմանների վերանայման և ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների հիմնավորվածությունը, կառավարմանն ուղղված ֆինանսական մեխանիզմները և համայնքների կողմից դրանց կառավարման գործընթացներին մասնակցության մեխանիզմները: Այդ գործընթացի համար ռիսկային գործոններ կարող են հանդիսանալ`
ա. ԲՀՊՏ-ների համար նախատեսվող տարածքում տարբեր գերատեսչությունների ենթակայության պատկանող հողերը,
բ. համայնքային հողերի վրա նոր ԲՀՊՏ-ների ստեղծման շահագրգռվածության բացակայությունը (սոցիալ-տնտեսական խնդիրներն առավել կարևորված են և ունեն գերակայություն բնապահպանական խնդիրների նկատմամբ, որով խոչընդոտվում է ԲՀՊՏ-ների ռեժիմի պահպանումը և նոր ԲՀՊՏ-ների ստեղծումը),
գ. այլ սեփականատերերին պատկանող հողերի կատեգորիաների փոփոխության դժվարությունը (անհրաժեշտ է համարժեք փոխհատուցում, եթե վերցվում է պետական կարիքների համար, կամ համայնքի ավագանու որոշում` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու վերաբերյալ),
դ. հողի այլ սեփականատերերի հետ նոր ստեղծվող ԲՀՊՏ-ների սահմանների համաձայնեցման դժվարությունը,
ե. համայնքների թույլ տեղեկացվածությունը (իրազեկությունը) ԲՀՊՏ-ների կարևորության և հնարավոր օգուտների (ֆինանսական և ոչ ֆինանսական) մասին և, հետևաբար, համայնքային հողերի տրամադրման դժվարությունը:
22. Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծում և զարգացում՝
1) նշված սկզբունքների հիման վրա նոր ԲՀՊՏ-ների ստեղծումը և գործող ԲՀՊՏ-ների գոյություն ունեցող սահմանների ընդլայնումը զգալիորեն կնպաստեն ապագայում ազգային էկոլոգիական ցանցի ստեղծմանը, որը հիմնված կլինի լանդշաֆտային պլանավորման սկզբունքների վրա: Բացի այդ` արդիական խնդիր է դարձել ոչ թե կենտրոնանալ ավանդական ԲՀՊՏ-ների ստեղծման վրա, այլ բարելավել գոյություն ունեցող տարածքների կառավարումը, նախաձեռնել առկա և պլանավորվող ԲՀՊՏ-ների միավորումը մեկ էկոլոգիական ցանցում, որի համար անհրաժեշտ է մշակել Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Հայաստանում ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`
ա. գործնականում գրեթե անհնար է առանձնացնել այնպիսի մեծ տարածքներով ԲՀՊՏ-ներ, որոնց սահմաններում հնարավոր կլինի պահպանել բոլոր տեսակները,
բ. իրարից մեկուսացած ԲՀՊՏ-ները չեն ապահովում կենսաբազմազանության լիարժեք պահպանությունը, տեսակների միգրացիան և գենետիկական ռեսուրսների փոխանակումը,
գ. ԲՀՊՏ-ների վարչական սահմանները հաճախ չեն ընդգրկում տեսակների ամբողջական արեալները.
2) «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի պահպանվող տարածքների աշխատանքային ծրագրի 1.1. Նպատակային խնդրի, Ինտեգրել պահպանվող տարածքներն ավելի մեծ ցամաքային և ծովային լանդշաֆտներում և սեկտորներում, որպեսզի պահպանվեն էկոլոգիական կառուցվածքը և ֆունկցիան, մի շարք կոնկրետ գործողություններ վերաբերվում են ԲՀՊՏ-ների միջև կապ ստեղծող բնական ապրելավայրերին` էկոլոգիական միջանցքներին, որոնք միգրացվող տեսակների համար կանգառի և հանգստի հնարավորություն ապահովող վայրեր են: Էկոլոգիական ցանցի առկայությունը երաշխավորում է էկոհամակարգերում և բնական համալիրներում ընդգրկված բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների բնական գենետիկական բազմազանության պահպանությունը, ինչպես նաև հարակից տարածքների երկարատև զարգացումը և բնակչության համար բարենպաստ կենսապայմանների ապահովումը.
3) էկոլոգիական ցանցում ընդգրկվող էկոլոգիական միջանցքների հողերի սեփականության ձևի փոփոխություն չի նախատեսվում, հետևաբար, դրանց արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է այդ հողերի սեփականատերերին ակտիվ ներգրավել էկոլոգիական ցանցի կառավարման գործընթացներին: Այստեղից ակնհայտ է, որ Հայաստանում ազգային էկոլոգիական ցանցի և դրա առանձին տարրերի նախագծման, ստեղծման, կառավարման, պահպանության կազմակերպման և օգտագործման ժամանակ անհրաժեշտ է ապահովել էկոլոգիական ցանցի զարգացման համապատասխանությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տարբերակված մոտեցում (օրենսդրական, ինստիտուցիոնալ) ցուցաբերել էկոլոգիական ցանցի գործառնական էլեմենտների նկատմամբ` հաշվի առնելով դրանց տարածական տեղաբաշխման և պահպանության ռեժիմի համապատասխանությունը տարածքի բնական և սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին: Այդ տեսակետից, հարկ է նշել, որ Հայաստանում ստեղծվում է Էմերալդ ցանցը, որում ներառված 12 տարածքներից 8-ը ընդգրկված են Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ», ազգային պարկեր, «Խոր Վիրապ», «Սոսու պուրակ», «Արագածի ալպյան», «Իջևան» արգելավայրեր): Էմերալդ ցանցի ստեղծումը «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկն է և հանդիսանում է նախադեպ Հայաստանում էկոլոգիական ցանցի ստեղծման ու միջազգային էկոլոգիական ցանցերին, տվյալ դեպքում Համաեվրոպական էկոլոգիական ցանցին (ՀԷՑ) միանալու ուղղությամբ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, Եվրոպական դիպլոմի արժանացնելուց հետո արդեն իսկ համարվում է ՀԷՑ-ի պաշտոնական տարածք (cօre area), իսկ Էմերալդ ցանցի մնացած 11 տարածքները կոնվենցիայի մշտական կոմիտեի նիստում, սահմանված ընթացակարգի համաձայն, քննարկվելուց հետո պաշտոնապես կընդունվեն որպես Հայաստանի Էմերալդ ցանցի տարածքներ և, հետևաբար, նաև ՀԷՑ-ի առանցքային տարածքներ (cօre areas).
4) նշված խնդիրների հստակեցման համար կարևոր նշանակություն ունի «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) չորս էկոլոգիական խոշոր միջանցքներ ստեղծելու համար: Ծրագիրը, ապահովելով ԲՀՊՏ-ների կենսաբանական կայունությունը, կտրամադրի ֆինանսական ռեսուրսներ ընտրված էկոլոգիական միջանցքներում էկոլոգիապես կայուն հողօգտագործման գործելակերպերի կիրառությանն աջակցելու նպատակով: Սա կնպաստի երկրում կենսաբազմազանության պահպանությանը` չկրճատելով գյուղական բնակչության եկամուտները: Ծրագրի ցուցանիշներն են`
ա. ընտրված էկոլոգիական միջանցքների միջոցով կապված ԲՀՊՏ-ներում տեսակների պոպուլյացիան չի նվազում,
բ. ընտրված էկոլոգիական միջանցքների միջոցով կապված ԲՀՊՏ-ների և հարակից ՏԻՄ-երի միջև շահերի բախման դեպքերի թիվը չի աճում 2012 թվականի համեմատությամբ,
գ. ընտրված էկոլոգիական միջանցքներում իրականացվում են տեղում մշակված զարգացման պլանները, որոնք համապատասխանում են շրջակա միջավայրի համար անվնաս հողօգտագործման գործելակերպերին.
5) ծրագրի շրջանակներում, Բնության համաշխարհային հիմնադրամի առկա կառույցի ներքո, կստեղծվի «Էկոլոգիական միջանցքների հիմնադրամ» (ECF/ԷՄՀ)` որպես էկոլոգիական միջանցքներում բնական ռեսուրսների կայուն օգտագործումը խթանելու գործիք: Հիմնական գործառնական կարողությունները զարգացնելուց հետո ECF/ԷՄՀ-ը կսկսի հողօգտագործման պլանների իրականացման ֆինանսավորման գործընթացը: Այլ գործողությունների հետ մեկտեղ ծրագրով նախատեսվում է բարձրացնել իրազեկությունը տեղական բնակչության շրջանում ԷԾ-ների արժեքի մասին, ինչպես նաև էկոլոգիական միջանցքների կառավարման տարբեր օղակների համար ստեղծել կարողություններ` կայուն կառավարման փորձի ներդրման նպատակով: Հիմնական միջոցառումներն են`
ա. էկոլոգիական միջանցքների ընտրություն և թիրախային շրջանի մանրակրկիտ քարտեզագրում` էկոտարածաշրջանի բնապահպանական պլանով (ECP/ԷԲՊ) սահմանված չափանիշներին համաձայն,
բ. մասնակցային մոտեցման հիման վրա տեղական հողօգտագործման պլանների մշակում.
6) ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման կարևոր նախադրյալ կարող է հանդիսանալ Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի (այսուհետ` ԿՊ) ձևավորումը, որը բնապահպանական և սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծման արդյունավետ ուղիներից է: ԿՊ-ներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները`
ա. ԿՊ-ն պետք է նպաստի հողօգտագործման կոնֆլիկտների հաղթահարմանը, կենսաբանական բազմազանության պահպանության, էկոկրթության, ռեկրեացիայի և զբոսաշրջության զարգացման նպատակով գործնական ուղիների բացահայտմանը` պահպանության և կայունության խնդիրներն) արդյունավետ լուծելու համար,
բ. ԿՊ-ն պետք է կազմված լինի կենտրոնական գոտուց (միջուկ` խիստ պահպանվող տարածք, որտեղ թույլատրվում է մարդու սահմանափակ գործունեություն), պահպանման գոտուց (պահպանման գոտի` կենտրոնական գոտին շրջապատող տարածք, որտեղ կանխարգելվում կամ մեղմվում են ազդեցությունները) և անցումային տարածք (արտաքին օժանդակ գոտի, որտեղ խրախուսվում է տեղական համայնքների կողմից բնական պաշարների կայուն օգտագործումը),
գ. ԿՊ-ի կենտրոնական գոտին կարող է ընդգրկել տարբեր կատեգորայի ԲՀՊՏ-ներ (արգելոց, ազգային պարկ, արգելավայր, բնության հուշարձան և այլն), ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող տարածքներ (որոնցից են Համաշխարհային ժառանգության կամ Ռամսարի ջրաճահճային տարածքները և Էմերալդ ցանցում ընդգրկված տարածքները) և հատուկ պահպանվող ջրհավաք ավազաններ,
դ. ԿՊ-ն պետք է ունենա բավարար տարածք, որպեսզի իրականացվեն բնապահպանական և աջակցության գործառույթները,
ե. ԿՊ-ն կարող է ներառել բնական և մշակութային լանդշաֆտներ, ինչպես նաև տարբեր մարդածին ազդեցությունների ենթարկվող տարածքներ,
զ. ԿՊ-ն պետք է ապահովի համալիր մոտեցումներ տարբեր բնապահպանական արժեքներ և սեփականության ձևեր ունեցող տարածքների կառավարման համար, որը հնարավոր չէ այլ տիպի ԲՀՊՏ-ների պարագայում.
7) շարադրվածից պարզ է դառնում, որ ԿՊ-ի հիմնական գործառույթները, դրանց ստեղծման նպատակներն ու խնդիրները համահունչ են էկոլոգիական ցանցի ստեղծման գլխավոր մոտեցումներին, իսկ կառուցվածքային տարրերը նույնպես ունեն որոշակի նմանություն: Այդ տեսակետից Հայաստանում ԿՊ-ների ստեղծման պոտենցիալ տարածքներ կարող են հանդիսանալ հետևյալները՝
ա. «Շիկահող» պետական արգելոցի, դրա պահպանման գոտու և հարակից տարածքները, որոնք ներառում են «Սոսու պուրակ», «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրը: Նշված տարածքները համապատասխան էկոլոգիական միջանցքներով կարող են միավորվել մեկ համակարգի սահմաններում: Հատկանշական է, որ սույն տարածքն աչքի է ընկնում իր ինքնատիպ անտառային լանդշաֆտով, բնության և պատմամշակութային հուշարձաններով,
բ. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանման գոտու տարածքները: Այստեղ ԿՊ-ի ստեղծման նախադրյալներն են` բարձունքային գոտիականությունը, բնական և մշակութային շուրջ 1489 հուշարձանների առկայությունը, որոնք հանդիսանում են զբոսաշրջության, ռեկրեացիայի և էկոզբոսաշրջության հզոր ռեսուրսներ, Սևանա լճի ջրհավաք ավազանն իր ուրույն բնական էկոհամակարգերով,
գ. Արագածի լեռնազանգվածը, որի նախադրյալներն են` եզակի լեռնագրությունը (Փոքր Կովկասի և Հայկական հրաբխային բարձրավանդակի լեռնաշղթաներից մեկուսացված լինելը), բարձունքային գոտիականության հստակ արտահայտվածությունը, «Արագածի ալպյան» պետական արգելավայրի առկայությունը, բազում բնական օբյեկտների և համալիրների առկայությունը (սառցադաշտեր, սառցադաշտային ծագման լճեր, սառցադաշտային յուրահատուկ կրկեսներ, ջրվեժներ, քաղցրահամ և հանքային աղբյուրներ, հրաբխային գոյացություններ, լավային հոսքեր, քարանձավներ, քարակարկառներ և այլն), պատմամշակութային հուշարձանների առկայությունը (կիկլոպյան ամրոցներ, միջնադարյան եկեղեցիներ, դամբարաններ և այլն).
8) քանի որ էկոլոգիական ցանցերը հանդիսանում են սոցիալական և էկոլոգիական խոշոր լանդշաֆտի որոշակի մաս, ապա դրանց ստեղծումը և կանոնավոր գործունեությունը սերտ կապակցված է հարակից ցամաքային ու ջրային տարածքների և տեղաբնակների բնակության միջավայրի հետ: Էկոլոգիական ցանցի կառավարման լիազորություններով օժտված իշխանության մարմինները պարտավոր են դրանց կառավարումն իրականացնել այնպես, որպեսզի հնարավորինս չսահմանափակվեն տեղական բնակչության իրավունքները և բնակչությունն աջակցի էկոլոգիական ցանցի պահպանմանը, այն պետք է երաշխավորված եկամուտ ունենա ռեսուրսների էկոլոգիապես կայուն օգտագործումից:
23. Միջազգային համագործակցության զարգացում՝
1) վերջին տասնամյակում Հայաստանը բավականին արդյունավետ զարգացրել է ԲՀՊՏ-ների բնագավառում միջազգային համագործակցությունն ու ներկա դրությամբ առկա են հետագա զարգացման բոլոր նախապայմանները: Մասնավորապես, կարելի է նախատեսել միջազգային համագործակցության զարգացման հետևյալ ուղղությունները, որոնք հնարավորություն կընձեռեն բնապահպանական միջազգային գործընթացներին Հայաստանի հետագա ինտեգրման համար: Դրանք են`
ա. ընդլայնել անդրսահմանային համագործակցությունը` նոր ԲՀՊՏ-ների, էկոլոգիական միջանցքների և տարածաշրջանային էկոլոգիական ցանցի ստեղծման միջոցով,
բ. ներգրավել ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող անձնակազմին միջազգային շրջանակներում ընթացող գիտական և բնապահպանական գործընթացներում:
24. ԲՀՊՏ-ների ռազմավարության առաջնահերթությունները՝
1) հաշվի առնելով Հայաստանի ԲՀՊՏ-ների ռազմավարության նպատակն ու խնդիրները, ինչպես նաև սույն փաստաթղթում կատարված վերլուծությունները, որպես ԲՀՊՏ-ների զարգացման ռազմավարական առաջնահերթություններ, կարելի է ընդունել հետևյալները՝
ա. ԲՀՊՏ-ների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում,
բ. ԲՀՊՏ-ների կառավարման բարելավում և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդում,
գ. ԲՀՊՏ-ների համակարգում կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության ներկայացվածության ապահովում:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՀՊՏ-ՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
25. Պետական ծրագրի նպատակը. Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի ԲՀՊՏ-ների զարգացման առաջնահերթ ռազմավարական խնդիրների իրականացմանը նպաստող իրատեսական գործողությունների և դրանց կատարման համար բանական ժամկետների սահմանումը:
26. Պետական ծրագրի բովանդակությունը. Սույն ծրագրի (հավելված N 2) մշակման համար հիմք են հանդիսացել «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 10-րդ կոնֆերանսում ընդունված Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման Ռազմավարական պլանը, 2010-2020 թվականների Այիչիի նպատակային խնդիրները, ինչպես նաև պահպանվող տարածքների աշխատանքային ծրագիրը: Սույն ծրագիրն ընդգրկում է միջոցառումների երեք խումբ, որոնք համապատասխանում են նշված ԲՀՊՏ-ների զարգացման ռազմավարական առաջնահերթություններին: Յուրաքանչյուր գործողության համար նշվում են նպատակները, կատարողները, կատարման ժամկետները, ֆինանսական ապահովումը և ակնկալվող արդյունքը:
27. Պետական ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրները՝
1) Հայաստանի ԲՀՊՏ-ների պետական ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեները,
բ. Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտները և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումները, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերը,
գ. ազգային մակարդակով գործարարների, հիմնադրամների, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների ներդրումները,
դ. միջազգային աղբյուրները.
2) ծրագրի իրականացումը կարող է կազմակերպվել ինչպես վերը նշված ֆինանսավորման առանձին աղբյուրների, այնպես էլ դրանց համատեղման հաշվին:
28. Պետական ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները՝
1) Հայաստանի ԲՀՊՏ-ների 2014-2020 թթ. պետական ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները գլոբալ առումով վերաբերում են հետևյալներին՝
ա. ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետության բարձրացմանը,
բ. ԲՀՊՏ-ների համակարգում կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության ներկայացվածության ապահովմանը,
գ. ազգային էկոլոգիական ցանցի ստեղծմանը:
29. Պետական ծրագրի իրականացման ռիսկերը. Հայաստանի ԲՀՊՏ-ների պետական ծրագրի իրականացման արդյունավետությունը պայմանավորված է մի շարք հնարավոր ռիսկային գործոնների մեղմացումով կամ կանխարգելումով: Ռիսկային գործոնները, դրանց հնարավոր հետևանքերը և կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները բերված են աղյուսակ 6-ում:
Աղյուսակ N 6
Ծրագրի իրականացման ռիսկային գործոնները, հետեՎանքները ԵՎ դրանց մեղմացմանը կամ կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները
NN ը/կ |
Ռիսկը |
Հետևանքը |
Մեղմացման կամ կանխարգելման գործողությունը |
Գործողության պատասխանատուն |
1. |
Ֆինանսավորման բացակայություն |
Ծրագիրը չի իրականացվում: |
ա) պետական յուջեում համապատասխան |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2. |
Գործողությունների ազգային ծրագրի վերաբերյալ շահագրգիռ կողմերի անբավարար իրազեկվածություն |
ԲՀՊՏ-ների մասնակցային կառավարման գործընթացների կազմակերպման ձախողում |
գործողությունների ազգային ծրագրի նպատակների, նախատեսվող միջոցառումների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
3. |
Ծրագրի իրականացման գործընթացներում շահագրգիռ կողմերի անտարբերություն կամ թույլ ներգրավվածություն |
Ծրագիրը չի ծառայում իր նպատակներին: |
բացատրական և իրազեկման աշխատանքներ` ԲՀՊՏ-ների արժեքային համակարգի և սոցիալ-տնտեսական նշանակության վերաբերյալ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
4. |
Ծրագրում նշված իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկումների և ընդունման գործընթացների ձգձգումներ |
Խոչընդոտվում է ԲՀՊՏ-ների զարգացման ու արդյունավետ կառավարման գործընթացը: |
իրավական ակտերի նախագծերի մշակման և քննարկումների իրականացման պատասխանատուների սահմանում և ժամանակացույցի կազմում |
ՀՀ բնապահպանության նախարարություն. Երևանի պետական համալսարանի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն (համաձայնությամբ) |
30. Պետական ծրագրի իրականացման մոնիթորինգը և գնահատումը՝
1) Հայաստանի ԲՀՊՏ-ների պետական ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման նպատակն է ապահովել նախատեսված ժամկետներում դրա արդյունավետ իրականացումը: Այն հնարավորություն կտա դասեր քաղել գործողությունների իրականացման արդյունքներից և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ ու ճշգրտումներ կատարել ծրագրում, կապահովի համապատասխան գործընթացների օբյեկտիվությունը, թափանցիկությունը և կորպորատիվ պատասխանատվությունը: Տարեկան կտրվածքով մոնիթորինգի ենթակա են սույն ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները: Այդ տեսակետից, որպես մոնիթորինգի չափորոշիչներ, հանդես են գալիս՝
ա. յուրաքանչյուր գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը,
բ. գործողությունների իրականացման գործընթացների համապատասխանությունը գործողությունների նպատակին,
գ. յուրաքանչյուր գործողության իրականացման համար տարեկան կտրվածքով հատկացված ֆինանսական միջոցների ծախսը,
դ. յուրաքանչյուր գործողության իրականացման համար սահմանված ժամկետներում և ձևաչափով ներկայացված հաշվետվությունները.
ե. իրականացվող գործողություններում շահագրգիռ կողմերի ներգրավվածության մակարդակը և կատարված աշխատանքի մասնաբաժինը.
2) ծրագրի իրականացման մոնիթորինգն ու գնահատումը կատարվում է ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում ստեղծվելիք ԲՀՊՏ-ների գործունեությունը համակարգող խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Ակնկալվող արդյունքը | ||
1. Օրենսդրության կատարելագործում | ||||||||
1.1 |
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքից բխող իրավական ակտերի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացում |
օրենքի կիրարկման ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2018 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Կատարելագործվել է օրենսդրությունը: | ||
1.2 |
ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունների վերանայում և հաստատում |
«ԲՀՊՏ-ների մասին»ՀՀ նոր օրենքին համապատասխանեցում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2016 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների պահպանությունը, գիտական գործունեությունը և մոնիթորինգի իրականացումը, շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունները կարգավորված են: | ||
1.3 |
ՀՀ բնապահպանության նախարարի 2008 թ. հոկտեմբերի 27-ի N 364-Ա հրամանով հաստատված` ԲՀՊՏ-ների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների վերանայում |
ՀՀ կառավարություն ներկայացվող կառավարման պլանների բովանդակության հստակեցում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2015 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Կառավարման պլանների կազմումն իրականացվում է կարճ ժամանակա հատվածում և սակավ ծախսատար է: | ||
1.4 |
Արգելոցների և ազգային պարկերի կառավարման պլանների մշակում (վերանայում) և հաստատում |
արգելոցների, ազգային պարկերի գործունեության բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2018 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Արգելոցների և ազգային պարկերի կառավարման գործընթացը և հարակից համայնքների հետ հարաբերությունները կարգավորված են: | ||
1.5 |
Արգելավայրերի կառավարման պլանների մշակում և հաստատում |
արգելավայրերի գործունեության բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Արգելավայրերն ունեն կառավարման պլաններ: | ||
1.6 |
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների անձնագրերի հաստատում |
բնության հուշարձանների կառավարման բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015 թ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Բնության հուշարձանները կառավարելի են: | ||
1.7 |
ԲՀՊՏ-ների ստեղծման, ընդլայնման և պահպանման գոտիների օգտագործման հետ կապված փոխհատուցման և խրախուսման վերաբերյալ իրավական ակտի մշակում |
կոնֆլիկտների մեղմացում և ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Փոխհատուցման և խրախուսման մեխանիզմները ներդրված են: | ||
1.8 |
ԲՀՊՏ-ներում շուրջօրյա հսկողության համակարգի ներդրման վերաբերյալ իրավական ակտի մշակում |
գիշերային ժամերին իրավախախտումների կանխարգելում և պահպանության իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ներում շուրջօրյա հսկողության համակարգը ներդրված է: | ||
1.9 |
ԲՀՊՏ-ների պահպանության ծառայության աշխատողների լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման ու խրախուսման չափորոշիչների սահմանում |
ԲՀՊՏ-ների անձնակազմի ծառայողական պարտականությունների հստակեցում և խրախուսման միջոցների ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների պահպանության արդյունավետությունը բարձրացել է: | ||
1.10 |
ԲՀՊՏ-ների պահաբաժինների առանձնացման չափորոշիչների սահմանում և ներդրում |
պահպանությունն իրականացնող մեկ անձի կողմից պահպանության արդյունավետության ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների պահպանության արդյունավետությունը բարձրացել է: | ||
1.11 |
ԲՀՊՏ-ներից ստացված օգուտների արդարացի բաշխման չափորոշիչների սահմանում և ներդրում |
ԲՀՊՏ-ների ինտեգրումը համայնքների սոցիալ-տնտեսական ծրագրերում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների և հարակից համայնքների միջև կոնֆլիկտների մեղմացում | ||
2. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||||
2.1 |
ՀՀ բնապահպանության նախարարությունում ԲՀՊՏ-ների կառավարմանն աջակցող խորհրդի ստեղծում |
ԲՀՊՏ-ների գործունեության համակարգում և միասնական քաղաքականության իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2015 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների վերաբերյալ ընդունված որոշումների արդյունավետությունը բարձր է: | ||
2.2 |
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության ԲՀՊՏ-ների կառավարման բաժնի իրավասությունների վերանայում, կարողությունների հզորացման և վերակազմավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
ԲՀՊՏ-ների կառավարման մեխանիզմների բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2015 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների կառավարումը համակարգված բնույթ է կրում: | ||
2.3 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի կառուցվածքում արգելավայրերի կառավարման բաժնի ստեղծում |
«Հայանտառ»ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող 13 արգելավայրերի կառավարման մեխանիզմների բարելավում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2014-2015 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Արգելավայրերի կառավարումը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը: | ||
2.4 |
ԲՀՊՏ-ներում գիտական հետազոտությունների գերակա թեմաների որոշում (սահմանում) և իրականացում |
ԲՀՊՏ-ներում բնական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Գիտական հետազոտություն- ների արդյունքներն օգտագործվում են կառավարչական որոշումներ ընդունելիս: | ||
2.5 |
ԲՀՊՏ-ներում մոնիթորինգի համակարգի ներդրում և իրականացում |
ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարձրացել է: | ||
2.6 |
ԲՀՊՏ-ներում կադաստրի ստեղծում և վարման աշխատանքների ապահովում |
ԲՀՊՏ-ներում տեղեկատվական բանկի ստեղծում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների վերաբերյալ տվյալները համակարգված են, պարբերաբար հավաքագրվում են և վերլուծվում: | ||
2.7 |
ԲՀՊՏ-ներում զբոսաշրջության իրականացման կարողությունների հզորացում |
զբոսաշրջության կանոնակարգում և ենթակառուցվածքների ստեղծում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ներում զբոսաշրջությունը կանոնակարգված է, ենթակառուցվածք- ները՝ ստեղծված: | ||
2.8 |
ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կադրերի վերապատրաստման ծրագրի մշակում և իրականացում |
կադրերի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարձրացել է: | ||
2.9 |
ԲՀՊՏ-ների վերաբերյալ հանրային իրազեկության և էկոկրթության ծրագրի մշակում և իրականացում |
հանրային իրազեկության բարձրացում և մասնակցային կառավարման գործընթացի ակտիվացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը բարձրացել է: | ||
2.10 |
ԲՀՊՏ-ների էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայություններից ստացվող օգուտների գնահատում, դրանց վերաբերյալ տեղական բնակչության շրջանակներում իրազեկության բարձրացում |
ԲՀՊՏ-ներում բնօգտագործման մեխանիզմների կատարելագործման միջոցով ԲՀՊՏ-ների գործունեության ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ներում էկոհամակարգային ծառայությունները տնտեսապես գնահատվել են: | ||
2.11 |
ԲՀՊՏ-ների տեխնիկական հզորությունների ուժեղացում |
ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների տեխնիկական զինվածությունը բավարար է: | ||
2.12 |
Համայնքային կառավարմամբ ԲՀՊՏ-ների ստեղծման փորձնական ծրագրերի մշակում և իրականացում |
ԲՀՊՏ-ների համայնքային կառավարման մոդելների ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Համայնքային կառավարման մոդելները փորձարկված են: | ||
2.13 |
ԲՀՊՏ-ների պահպանության, օգտագործման և էկոզբոսաշրջության զարգացման գործընթացներում համայնքների մասնակցության ձևերի բացահայտում |
համայնքների դերի բարձրացում և այլընտրանքային եկամուտների ստացման հնարավորությունների ընդլայնում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2016-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Ստեղծվել են նախադրյալներ՝ տեղաբնակների եկամուտների ավելացման համար: | ||
2.14 |
ԲՀՊՏ-ների կառավարման և ղեկավարման արդյունավետությունը գնահատելու համար մոնիթորինգի և գնահատման ծրագրերի մշակում և կիրառում |
կառավարման պլաններում նշված գործողությունների և կանոնադրական գործառույթների կատարման գնահատում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման ապահովում, կառավարման և ղեկավարման բացերի վերացում | ||
3. ԲՀՊՏ-ների համակարգի զարգացում | ||||||||
3.1 |
Նոր ԲՀՊՏ-ների ստեղծման, գործող ԲՀՊՏ-ների սահմանների վերանայման ծրագրի մշակում |
ԲՀՊՏ-ներում կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության ներկայացվածության ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ներում կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության ներկայացվածության ապահովման նախադրյալներն ստեղծված են: | ||
3.2 |
«Ջերմուկ»ազգային պարկի ստեղծում |
էկոհամակարգերի ամբողջականության պահպանություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2017-2020 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն ապահովված է: | ||
3.3 |
Իջևանի անտառային արգելավայրի ստեղծում |
էկոհամակարգերի ամբողջականության պահպանություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2020 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն ապահովված է: | ||
3.4 |
«Լոռու լճեր»պահպանվող լանդշաֆտի ստեղծում |
ԵԽ-ի Բեռնի կոնվենցիայով ստանձած պարտավորությունների կատարում և էկոհամակարգերի ամբողջականության պահպանություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2016 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն ապահովված է: | ||
3.5 |
«ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի մարզերի և Երևան քաղաքի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքներ»ծրագրի մշակում և իրականացում |
բնության հուշարձանների ցանկի համալրում և կառավարման բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Բնության հուշարձանների ցանկը համալրված է, անձնագրերը հաստատված են: | ||
3.6 |
Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման գործողությունների ծրագրի մշակում |
էկոհամակարգերի էկոլոգիական կապակցվածության ապահովում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ՀՀ կառավարությունը հաստատել է Ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման հայեցակարգը, սխեմատիկ քարտեզը և դրանից բխող գործողությունների ծրագիրը | ||
3.7 |
Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման ծրագրի մշակում |
բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2014-2020 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման նախադրյալները առկա են: | ||
3.8 |
ԲՀՊՏ-ների էկոհամակարգերի և ԷԾ-ների վրա կլիմայի փոփոխության և անապատացման (հատկապես` լեռնահանքային արդյունաբերությամբ պայմանավորված) հնարավոր ազդեցության բացահայտում և դրա հետևանքների մեղմացմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում և իրականացում |
կլիմայի փոփոխության նկատմամբ լանդշաֆտների և դրանց բաղադրիչների հարմարողական մեխանիզմների ուժեղացման և հետևանքների մեղմացման պայմանների ստեղծում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2020 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
ԲՀՊՏ-ներում բացահայտվել են կլիմայի տաքացման նկատմամբ խոցելի տարածքները: | ||
3.9 |
Տարբեր ոլորտների ռազմավարություններում, ծրագրերում, պլաններում ԲՀՊՏ-ների համակարգի զարգացմանն սպառնացող վտանգների բացահայտում և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում |
ԲՀՊՏ-ների ստեղծման, սահմանների փոփոխման և արդյունավետ գործունեության համար խոչընդոտ հանդիսացող գործոնների վերացում (նվազեցում) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Նվազել են | ||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|