Գլխավոր տեղեկություն
Номер
N 917-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2014-03.09.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.17/49(1062) Հոդ.818
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2014
Дата вступления в силу
18.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 917-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածը «Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ» և «Քրեակատարողական ծառայությունում շնորհվող կոչումներ» վերտառությամբ սյունակներից հետո համապատասխանաբար լրացնել «Քննչական կոմիտեի դեպարտամենտում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ» և «Քննչական կոմիտեում շնորհվող կոչումներ» վերտառությամբ սյունակներով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 917-Ն որոշման

Քննչական կոմիտեի
դեպարտամենտում շնորհվող
պետական ծառայության
դասային աստիճաններ

ՀՀ պետական ծառայության
1-ին դասի բարձրագույն
խորհրդական

ՀՀ պետական ծառայության
2-րդ դասի բարձրագույն
խորհրդական

ՀՀ պետական ծառայության
1-ին դասի խորհրդական

ՀՀ պետական ծառայության
2-րդ դասի խորհրդական

ՀՀ պետական ծառայության
3-րդ դասի խորհրդական

ՀՀ պետական ծառայության
1-ին դասի առաջատար ծառայող

ՀՀ պետական ծառայության
2-րդ դասի առաջատար ծառայող

ՀՀ պետական ծառայության
3-րդ դասի առաջատար ծառայող

ՀՀ պետական ծառայության
1-ին դասի կրտսեր ծառայող

ՀՀ պետական ծառայության
2-րդ դասի կրտսեր ծառայող

ՀՀ պետական ծառայության
3-րդ դասի կրտսեր ծառայող

             

Քննչական կոմիտեում
շնորհվող կոչումներ
 
 
 

արդարադատության
գեներալ-լեյտենանտ
 

արդարադատության
գեներալ-մայոր
 

արդարադատության
գնդապետ

արդարադատության
փոխգնդապետ

արդարադատության
մայոր

արդարադատության
կապիտան

արդարադատության
ավագ լեյտենանտ

արդարադատության
լեյտենանտ

 
 

 
 

 
  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան