Գլխավոր տեղեկություն
Номер
N 1088-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.15/55(1068) Հոդ.919
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2014
Дата вступления в силу
16.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1088-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցներով նախատեսված տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 6,200.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցի գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետով ձեռք բերվող գույքը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Փրկություն» հասարակական կազմակերպությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1088-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

(հազ. դրամ)

Պատվիրատուն` ՀՀ բնապահպանության նախարարություն

(ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման)

Ծրագիրը

Անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 Ծրագիր N 01

(ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման)

Գնման առարկայի

Գնման ձևը (ընթացակարգը)

Չափի միավորը

Միավորի գինը
(դրամ)

Ընդամենը՝ ծախսերը

Քանակը

միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման

անվանումը

 

1. Ապրանքներ

     

6,200.0

1

34121100-1

Հանրային ծառայության ավտոբուսներ

ԲԸԱՀ

հատ

6200000

6,200.0

1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան