Գլխավոր տեղեկություն
Номер
N 899-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.803
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2014
Дата вступления в силу
20.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 899-Ն

 

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով ու 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցի (այսուհետ` ամրոց) և դրա պատմական միջավայրի անվտանգ ու անխաթար պահպանության, բարենպաստ տեսողական ընկալման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, պահպանական գոտու օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանման նպատակով Քնարիկ Մինասի Լախոյանին և Մինաս Մելիքի Լախոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ («Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օտարվող անշարժ գույքի շուկայական արժեքը 2013 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ գնահատվել է 23501.0 հազ. դրամ)` համաձայն N 1 հավելվածի, ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտների շահերից, քանի որ`

ա. ամրոցի վերականգնումը, դրա` բովանդակային առումով նորովի վերաիմաստավորված, արդյունավետ ու նպատակային օգտագործումը հայոց մշակութային անշարժ ժառանգության հետագա անվտանգ պահպանության, հաջորդ սերունդներին փոխանցման գործընթացի անընդհատության ապահովման ու կառավարման բնագավառում ունեն համապետական նշանակություն,

բ. ամրոցի համակողմանի գիտական ուսումնասիրումը և վերականգնումը կնպաստեն միջնադարյան ամրաշինական այս եզակի համակարգի անվտանգ պահպանությանն ու անխաթար, հնարավորինս ամբողջական տեսողական ընկալմանը, տարածաշրջանային գիտակրթական, մշակութային կենտրոնի ստեղծմանը.

2) ամրոցի վերականգնումը, պատմական միջավայրի վերստեղծումը, դրա` բովանդակային առումով նորովի վերաիմաստավորված, գիտակրթական, մշակութային և զբոսաշրջության նպատակներով արդյունավետ օգտագործումը չեն կարող իրականացվել առանց հանրապետական նշանակության այս հուշարձանի ճարտարապետական կերպարը խաթարող, առաջին պարսպապատի վրա կառուցված անշարժ գույքի օտարման և դրա քանդման ու ամրոցի տարածքից հեռացման:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը.

2) օտարվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներին` Քնարիկ Մինասի Լախոյանին (5/8 բաժնեմասով) և Մինաս Մելիքի Լախոյանին (3/8 բաժնեմասով) վճարվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով հատկացված 27026.15 հազ. դրամ գումարի չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է.

4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014 թվականի սեպտեմբերի 25-ն է.

5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Ամրոցի տարածքը Քնարիկ Մինասի Լախոյանին և Մինաս Մելիքի Լախոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից ազատելու, օտարվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներին օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 27091.15 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով` 50.0 հազ. դրամ, «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 15.0 հազ. դրամ և «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` 27026.15 հազ. դրամ):

4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` օտարվող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի սուբյեկտներ գրանցված Քնարիկ Մինասի Լախոյանի և Մինաս Մելիքի Լախոյանի հետ կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի մասին պայմանագիր` սահմանելով պայմանագրի կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի սուբյեկտներ գրանցված Քնարիկ Մինասի Լախոյանին ու Մինաս Մելիքի Լախոյանին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ու գույքային իրավունքներ ունեցող անձանց:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

NN
ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Գրանցված իրավունքի սուբյեկտները

Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը

Շինու-թյունների բնութա-գրերը

Հողամասի և շինությունների կադաստրային ծածկագրերը

Հողամասի և շինու-թյունների մակերեսները

Հողամասի և շինությունների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը

1

2

3

4

5

6

7

8

1.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Քնարիկ Մինասի Լախոյան և Մինաս Մելիքի Լախոյան (այսուհետ` Ք. և Մ. Լախոյաններ)

բնակավայրերի` բնակելի կառուցապատ-ման հողամաս

_

02-035-0036-0016

0.264 հա

ընդհանուր բաժնային սեփականություն

2.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

բնակելի տուն

02-035-0036-0016-001

198.44 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

3.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

ավտոտնակ

02-035-0036-0016-002

28 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

4.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

մառան

02-035-0036-0016-003

36.5 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

5.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

մառան

02-035-0036-0016-004

49.9 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

6.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

անասնագոմ

02-035-0036-0016-005

17.5 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

7.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

անասնագոմ

02-035-0036-0016-007

30.65 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

8.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

անասնագոմ

02-035-0036-0016-008

78 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

9.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

անասնագոմ

02-035-0036-0016-009

12.4 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

10.

Դաշտադեմ գյուղ, 17-րդ փողոց, տուն 14

Ք. և Մ. Լախոյաններ

-

ծածկ

02-035-0036-0016-006

17.5 քառ. մ

ընդհանուր բաժնային սեփականություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

     

այդ թվում`

   

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(7,000.0)

(13,000.0)

     

այդ թվում`

   
 

02

 

Մշակութային ծառայություններ

(7,000.0)

(13,000.0)

     

այդ թվում`

   
   

07

Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում

(7,000.0)

(13,000.0)

     

05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում

(7,000.0)

(13,000.0)

     

ՀՀ մշակույթի նախարարություն

(7,000.0)

(13,000.0)

     

Շենքերի և շինությունների շինարարություն

(7,000.0)

(13,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

7,000.0

13,000.0

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

7,000.0

13,000.0

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

7,000.0

13,000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

7,000.0

13,000.0

     

ՀՀ կառավարություն

7,000.0

13,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում`

բա-ժինը

խումբը

դասը

շենքերի և շինու-թյունների շինա-րարություն

շենքերի և շինու-թյունների կապիտալ վերա-նորոգում

նախագծա- հետազոտական, գեոդեզիաքարտե-զագրական աշխատանքներ

ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(13,000.0)

(13,000.0)

0.0

0.0

 
       

այդ թվում`

         
       

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(13,000.0)

(13,000.0)

0.0

0.0

 
       

այդ թվում`

         

08

02

07

05

Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում

(13,000.0)

(13,000.0)

0.0

0.0

 
       

այդ թվում`

         
       

ՀՀ Լոռու մարզ

(13,000.0)

(13,000.0)

0.0

0.0

 
       

Աքորի գյուղ, Բգավոր եկեղեցի

(13,000.0)

(13,000.0)

0.0

0.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների նվազեցումները
նշված են փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(7,000.0)

(13,000.0)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(7,000.0)

(13,000.0)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

08

02

07

05

Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում

(7,000.0)

(13,000.0)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

 

ՀՀ Լոռու մարզ

(7,000.0)

(13,000.0)

 

 

 

 

Աքորի գյուղ, Բգավոր եկեղեցի

(7,000.0)

(13,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

 ֆինանսական ցուցանիշներ

ինն
ամիս

տարի

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում

Նկարագրությունը
Հուշարձանների նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, հրատապ ուսոումնասիրում, հետախուզում և հնագիտական պեղում, ամրակայում, նորոգում ու վերականգնում

1075

ԱՁ 01

Քանակական

Հուշարձանների վերականգնում

(1)

(1)

   

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

(7,000.0)

(13,000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1075   Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցման բարձրացում, հաջորդ սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջնադարյան ամրոցի տարածքը ոչ հուշարձանապատկան կառույցներից ազատում

Նկարագրությունը
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցի և դրա պատմական միջավայրի անվտանգ ու անխաթար պահպանություն, բարենպաստ տեսողական ընկալում, պատմագեղարվեստական արժեքների բացահայտում, պահպանական գոտու օգտագործման պայմանակարգի պահպանում

1075

ԾՏ 01

Քանակական

Անշարժ գույքի թիվը

1

1

   

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

27,091.15

27,091.15

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1075 Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցման բարձրացում, հաջորդ սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը /դասը)

Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1075

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

(13,000.0)

Ծրագրի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական աշխատանքներ, հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, հուշարձանների վավերագրում, մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցության բարձրացում, հաջորդ սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում

 

ԱՁ 01

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով միջոցառումներ

(13,000.0)

     

Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում

Ակտիվի նկարագրությունը
Հուշարձանների նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում, հրատապ ուսումնասիրում, հետախուզում և հնագիտական պեղում, ամրակայում, նորոգում և վերականգնում

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1075   Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

1075

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

27,091.15

Ծրագրի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական աշխատանքներ, հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, հուշարձանների վավերագրում, մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցության բարձրացում, հաջորդ սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում

 

ԾՏ 01

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով միջոցառումներ

27,091.15

     

Միջնադարյան ամրոցի տարածքը ոչ հուշարձանապատկան կառույցներից ազատում

Ակտիվի նկարագրությունը
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող` ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցի և դրա պատմական միջավայրի անվտանգ ու անխաթար պահպանություն, բարենպաստ տեսողական ընկալում, պատմագեղարվեստական արժեքների բացահայտում, պահպանական գոտու օգտագործման պայմանակարգի պահպանում

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1075   Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 899-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

 

ՀՀ մշակույթի նախարարություն

     

0.0

 

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

15.0

 

ՀՀ կառավարություն, ՀՀ մշակույթի նախարարություն

     

15.0

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

79131000-1

Իրավական փաստաթղթերի հետ կապված ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

15.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան