Գլխավոր տեղեկություն
Номер
N 890-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.797
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2014
Дата вступления в силу
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 890-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 854-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձն ու ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 166-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 801-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան