Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 228-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.02/22(501) Հոդ.263
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.08.2014
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.08.2014
Дата вступления в силу
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2014 թ.

թիվ 228-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերության ինքնալուծարման դեպքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում պահպանվող տեղեկատվության վարման անընդհատությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 135-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապահովագրական ընկերության ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 3/13-ը հաստատելու մասին» թիվ 290-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը» կանոնակարգ 3/13-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/13) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) Կանոնակարգ 3/13-ի 5-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած, սակայն ԱՊՊԱ պայմանագրերի գծով իր ապահովագրական պորտֆելն այլ ապահովագրական ընկերության չփոխանցած ապահովագրական ընկերության դեպքում՝ պարտավորագիր ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվության վարումը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրերի էլեկտրոնային համակարգը և դրանց հետ կապված բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը փոխանցելու վերաբերյալ,»,

2) Կանոնակարգ 3/13-ի 5-րդ կետը լրացնել 12-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«12) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են սույն կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. օգոստոսի 14

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան