ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2014 թվականի հոկտեմբերի 25-31-ը «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 5000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 24 |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1144-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||
1.1. Ծառայություններ | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||
1168 |
ԱԾ 07 |
Նկարագրությունը | ||
Քանակական |
Միջազգային կինոփառատոների, թատերական, երաժշտական փառատոների և մրցույթների թիվը |
1 |
||
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
5000.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1144-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թ. | |||||
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը /դասը) | ||||||
1168 |
ԾՐԱԳԻՐ |
|||||||
Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր |
5,000.0 | |||||||
Ծրագրի նկարագրությունը | ||||||||
Թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, ժողարվեստի ոլորտի ծառայություններ | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում | ||||||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||||||
ԱԾ07 |
Մշակութային միջոցառումների իրականացում |
|||||||
Մատուցվող ծառայությունների նկարագրությունը |
5,000.0 | |||||||
Ժամանակակից արվեստի պրոպագանդում, տարածում, մատչելիության ապահովում, ՀՀ մարզերում մշակութային կյանքին մասնակցելու, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու, ազատորեն ստեղծագործելու իրավունքների ապահովում, անցյալում ստեղծված, պահպանվող, կիրառվող և բանավոր ճանապարհով փոխանցվող ավանդական մշակութային արժեքների ամբողջության պահպանությանն ուղղված ծառայությունների և մշակույթին նվիրված հեռուստահաղորդաշարերի իրականացում | ||||||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||||||
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |