ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 837-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող` Հայաստանի Հանրապետության տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի (2 x 270 ՄՎտ) կառուցման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթներին (այսուհետ՝ համաձայնագրի հիմնադրույթներ կամ ՀՀԴ)՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի հիմնադրույթները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 21 Երևան |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |