Գլխավոր տեղեկություն
Номер
N 1103-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.22/56(1069) Հոդ.934
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.10.2014
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
13.10.2014
Дата вступления в силу
23.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով.

2) N 2 հավելվածի՝

ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում» բառերով,

բ. 6-րդ կետից հանել «ՀԴՄ-ն գրանցվում է առևտրի կամ բնակչությանը ծառայությունների մատուցման օբյեկտի համար:» նախադասությունը,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Նոր կամ այլ անձանցից ձեռք բերված ՀԴՄ-ն, երբ կիրառվում է միայն որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք, գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված՝ գործունեության իրականացման օբյեկտի վրա: Մեկ օբյեկտի վրա կարող են գրանցվել մեկից ավելի ՀԴՄ-ներ: Գործունեության այն օբյեկտներում, որոնք բնակչությանը ծառայությունների մատուցման կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայրի վաճառատեղ են հանդիսանում, գրանցված ՀԴՄ-ները կարող են կիրառվել որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք: ՀԴՄ-ի աշխատանքային ռեժիմը միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք՝ ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայի ՀԴՄ-ների կառավարման համակարգի միջոցով: Տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված ՀԴՄ-ները կարող են կիրառվել միայն որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրս գրող սարք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


 2014 թ. հոկտեմբերի 13

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան