Գլխավոր տեղեկություն
Номер
N 854-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2014
Дата вступления в силу
26.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2014 թվականի N 854-Ա

 

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկի պարտքի բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հայտարարված էլեկտրոնային կրկնաճուրդների ընթացքը, ինչպես նաև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկի պարտքի (10,207,755,910 դրամ) և նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսերի (204,155,118 դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակներում ԵԿԴ 0191/04/14 սնանկության գործով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մորատորիում չտարածելու մասին 2014 թվականի օգոստոսի 4-ի ծանուցման հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014 թվականի օգոստոսի 14-ից հայտարարված՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 10,283,383,350 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնով անշարժ գույքի (ՀՀ, քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից) ընդունման մասին, հարկադիր կատարողի հետ կնքել գույքը սեփականության իրավունքով հանձնելու մասին պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` պայմանագրի նոտարական վավերացման և ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ հաշվեկշիռ մուտքագրելով 10,411,911.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

 1) գույքի պահպանության (ներառյալ գույքագրման տվյալներով առկա շարժական գույքի) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

 2) գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան